Добавить в избранное

В стадии разработки

2019-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«2019-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

    Զարգացած արդյունաբերական առաջատար երկրների փորձը ցույց է տալիս, որ տնտեսական զարգացման բարձր մակարդակի կարելի է հասնել միայն գիտության, տեխնոլոգիաների, տեղեկատվության արդի նվաճումների վրա հիմնված առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով, որոնց անբաժանելի մասն են հանդիսանում ճշգրիտ չափումները, որոնք պետք է ընդունելի, հուսալի և ճանաչելի լինեն միջազգային մակարդակում։ Վերջինիս ապահովման նախապայման է լայնորեն կիրառվող, ներդաշնակեցված և փոխադարձաբար ճանաչված չափագիտության ենթակառուցվածքը: Սույն Ռազմավարությունը ներկայացնում է չափումների միասնականության ապահովման համակարգի ընդհանուր նկարագիրը և երկրի տնտեսության մեջ դրա կարևորությունը: Տնտեսական զարգացման, պաշտպանության, անվտանգության ապահովման ոլորտներում առաջադրանքների և գերակայությունների վերլուծությունն անհնար է առանց չափումների միասնականության ապահովման համակարգի զարգացման: Վերլուծության արդյունքների հիման վրա արձանագրվում են ոլորտի խնդիրները, մինչև 2025 թվականը ձևավորվում են արձանագրված խնդիրների լուծման և ՀՀ չափումների միասնականության ապահովման համակարգի զարգացման առաջնահերթությունները։ Ոլորտում համաչափ զարգացում ապահովելու համար անհրաժեշտ են մի շարք նախադրյալներ, մասնավորապես, ՀՀ կառավարությունը պետք է շարունակի բարելավել օրենսդրական և կարգավորող շրջանակը ազգային չափագիտության համակարգի համար: Միջազգային կանոնների վրա հիմնված օրենսդրությունը պետք է վերջնականապես մշակվի և հաստատվի։ Պետք է ձևավորվեն օրենսդրական չափագիտության գործառույթների համար հստակ սահմանված ինստիտուցիոնալ կառույցներ։ Պետք է շարունակաբար ապահովվի պետական ֆինանսական միջոցներ գիտական, օրենսդրական և արդյունաբերական չափագիտության զարգացման համար։ Չափագիտության ազգային համակարգի գործունեությունը պահանջում է ֆինանսական միջոցներ իր գործունեությունը և ազգային ելակետային էտալոնների պահպանումն իրականացնելու համար, ինչը պահանջում է պետական ֆինանսավորում։ Որպեսզի սույն Ռազմավարությունը հաջողությամբ իրականացվի՝ անհրաժեշտ է տարեկան բյուջե, որը կծածկի բոլոր անհրաժեշտ ծախսերը:

Սույն ռազմավարության նպատակն է ուղղորդել միջազգայնորեն ճանաչված, պահանջարկի վրա հիմնված և ՀՀ ազգային չափագիտության համակարգի կայուն, արդյունավետ զարգացման գործընթացը: Սույն Ռազմավարության առկայությունը վկայում է վերջինիս իրականացման համար պատասխանատու պետական մամինների հանձնառության մասին:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս ՉԱԻ-ն չի կարող ստեղծել,  պահպանել և կատարելագործել ազգային էտալոններ և տարածել չափման միավորներ, իրականացնել տրամաչափարկման աշխատանքներ, դրանց արդյունքում ապահովել հետևելի չափումներ: ՉԱԻ-ի ներկայիս կարողությունները սահմանափակվում են օրենսդրական չափագիտությամբ և համահունչ չեն համապատասխան միջազգային և եվրոպական պահանջներին: Ակնհայտ է, որ ոլորտը բարեփոխման կարիք ունի, քանզի ոլորտում առկա են բազմաթիվ թերություններ և կառուցվածքային հիմնախնդիրներ։ Ներկայիս հենակետային լաբորատորիաները ապամոնտաժվել են, գոյություն ունեցող սարքավորումները այժմ օգտագործվում են միայն օրենսդրական չափագիտության գործողությունների համար, հնացած են և պարբերաբար չեն օգտագործվում: Սարքավորումները չեն ենթարկվել տրամաչափարկման կամ միջազգային համեմատությունների՝ հետևաբար դրանք հետևելի չեն ՄՄՀ-ին, չկան հարմարավետ սենյակներ չափագիտական լաբորատորիաների տեղադրման համար: Բացի այդ ներկայումս չի գործում  ԻՍՕ/ԻԵԿ 17025 ստանդարտին համահունչ որակի կառավարման համակարգ: Աշխատակիցների թիվը թեև չափից ավելի մեծ է, սակայն աշխատակիցները չունեն բավարար լեզվական գիտելիքներ և ժամանակակից պահանջներին համապատասխանող որակավորում:

            Այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանի հարևան երկրները (մասնավորապես Վրաստանը, Ադրբեջանը) աշխատանքներ են իրականացնում միջազգային և եվրոպական ստանդարտների ուղղությամբ, մինչդեռ Հայաստանի չափագիտության ազգային համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները պետք է գնահատել ոչ բավարար, ուստի ներկա փուլում սույն Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի ապահովել համապատասխան նախադրյալներ, որպեսզի ՉԱԻ կարողանա առաջընթաց, զարգացում ապահովել ոլորտում և կատարել միջազգային չափանիշներով սահմանված գործառնական պահանջներ։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները, կարգավորման առարկան.

Չափագիտության կամ չափումների միասնականության ապահովման ոլորտի զարգացումը միջազգային առևտրին և համաշխարհային շուկաներին մասնակցելու և ինտեգրվելու համար անհրաժեշտ պայման է, արդյունաբերական մրցակցությունը սատարող միջոց: Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է սահմանային առևտրից: ՀՀ կառավարության նպատակներից մեկն է արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճը: Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ, երրորդ երկրներ շուկա մուտք գործելը, ինչին հասնելու համար չափագիտության ոլորտում մատուցվող ծառայությունները պետք է ունենան բարձր որակ, հիմնավորված գին և լինեն միջազգայնորեն ընդունելի` ծառայելով պետության և տնտեսվարողների կարիքներին։ Չափումները չափազանց կարևոր դեր ունեն առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Յուրաքանչյուր երկրի արդյունաբերություն կախված է հուսալի չափումներից` վերջինիս արտադրանքի որակն ապահովելու համար: Չափումները նաև սերտորեն կապված են քաղաքացու կյանքի որակի հետ: Այս համատեքստում չափումներին առնչվող բոլոր ոլորտները պետք է հաշվի առնել ազգային ՈԵ ձևավորման, զարգացման ժամանակ: Վերոնշյալն ապահովելու համար մշակվել է սույն Ռազմավարությունը, որի նպատակն է ապահովել չափագիտության ազգային համակարգի զարգացման հեռանկարային ուղղվածություն և գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ այն համապատասխանի միջազգային և եվրոպական պահանջներին: Ռազմավարությունն ուղղված է Հայաստանի ընդհանուր զարգացման համար չափագիտության կարևոր դերի մասին Հայաստանի հասարակության հանրային իրազեկմանը: Այն նպատակ ունի ներգրավել Հայաստանի միջազգային գործընկերների աջակցությունը, ապահովել տվյալ ոլորտում միջազգային համագործակցություն՝ ուղղորդելով միջազգայնորեն ճանաչված, պահանջարկի վրա հիմնված և կայուն ՀՀ ազգային չափագիտության համակարգի արդյունավետ զարգացման գործընթացի կայացմանը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

        Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության <<Չափագիտության ազգային ինստիտուտ>> ՓԲ ընկերության նախաձեռնությամբ։  Ռազմավարության մշակման ժամանակ օգտագործվել են նաև Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) կողմից նախկինում կատարված հետազոտական աշխատանքների արդյունքները, որոնք թարգմանվել են հայերեն` Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի կողմից:

5 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Իրավական ակտի կիրառման դեպքում որպես արդյունք ակնկալվում է․

  • միջազգային ճանաչում ունեցող և տրամաչափարկման հիմնական ուղղություններով ծառայություններ մատուցող լաբորատորիաներով ՉԱԻ համալրում, ինչի արդյունքում լիովին կբավարարվի ներկա տեղական պահանջարկը,
  • մասնագիտական որակավորման ծրագրերին ու միջլաբորատոր համեմատություններին մասնակցության ապահովում,
  • Չափի և կշռի միջազգային բյուրոյի տվյալների բազայում CMC տվյալների հրապարակում,
  • պետական և մասնավոր ձեռնարկությունների արտադրանքի որակի լավացմանը նպաստում, որը թույլ կտա արտահանել/ներմուծել շուկայում մրցունակ և որակյալ ապրանքներ,
  • ՀՀ-ի բազմաթիվ ոլորտներում կիրառվող սարքավորումների ճշգրտության և չափագիտական անկախության ապահովում, երկրում բոլոր լաբորատորիաների, ախտորոշիչ կենտրոնների և փորձարկումների արդյունքում ստացված տվյալներ նույնական, հավաստիության և վստահելիության ապահովում
  • առողջապահության ոլորտում լաբորատոր փորձարկումների հիման վրա ճշգրիտ ախտորոշման իրականացման ապահովում, հետազոտության արդյունքների ճանաչելիության ապահովում այլ երկրներում, ինչը թույլ կտա հետագա բուժումը շարունակել  արտերկրում, ունենալ արտերկրից լաբորատոր հետազոտությունների պատվերներ ստանալու հնարավորություն:
  • անդամակցություն միջազգային կազմակերպություններին, ինչը կապահովի ոլորտի համաչափ և ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխան զարգացում

 

 

                          ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                                                                                                              ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

  • Обсуждалось

    25.09.2019 - 15.10.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7182

Принт

Предложения

Գևորգ Նազարյան

25.09.2019

Ռազմավարությունը պետք է պարունակի հստակ գործողությունների ծրագիր, որը բխում է սահմանված նպատակներից և թիրախներից։ Միաժամանակ, գործողությունների ծրագրում նախատեսված յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ է սահմանել հստակ կատարման պատասխանատուներ (կազմակերպություն, գերատեսչություն), կատարման ժամկետներ, պահանջվող ֆինանսավորման չափը և ֆինանսավորման հնարավոր աղբյուրները։

Գևորգ Նազարյան

25.09.2019

"VII. Նպատակներ և թիրախներ" բաժինը թերևս ռազմավարության ամենակարևոր մասերից է, սակայն այն սխալ է կառուցված և անորոշ է։ Այսպես, նպատակները կարող են լինել ընդհանուր նկարագրական, մինչդեռ թիրախները պետք է պարունակ են չափելի ինդիկատորներ։ Օրինակ՝ VII. 1) մասում նպատակը կարող է լինել "Նոր էտալոնային լաբորատորիաների ստեղծում՝ տնտեսության գերակա ճյուղերում չափումների միասնականության ապահովման համար", մինչդեռ թիրախը՝ "Կստեղծվեն 12 էտալոնային լաբորատորիաներ հետևյալ ոլորտներում՝ ․․․․"։ Միաժամանակ, ա), բ), գ) և դ) ենթակետերում բերված տեքստը իրենից ներկայացնում է գործողությունների նկարագրություն։

Գևորգ Նազարյան

25.09.2019

"VI. Տեսլական և առաքելություն" բաժնում բերվում է ՀՀ Ազգային չափագիտության համակարգի առաքելության սահմանումը, սակայն տեսլականը ձևակերպված չէ։ Անհրաժեշտ է հստակ ձևակերպել Չափագիտության ազգային համակարգի այնպիսի տեսլական, որը կբխի առաքելությունից։ Միաժամանակ, նպատակները և թիրախները պետք է ուղղված լինեն տեսլականի իրագործմանը։

Узнать больше