Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ «-------» -------------------2019 թվականի N ____- Լ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՆԳԱՄՅԱ (2020-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐ) ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 04.10.2019 14:03:57 Համաձայն ՀՀ վերարտադրողական առողջության և իրավունք օրենքի, հոդված 5-ի, յուրաքանչյուր դեռահաս իրավունք ունի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում ստանա սեռական դաստիարակություն: Եվ չնայած դպրոցներում առկա են առողջ ապրելակերպ դասաժամերը, այնուամենայնիվ հետազոտությունները ցույց են տալիս,որ շատ դպրոցներում բացակայում են նման դասաժամերը և շատ դեռահասներ կարիք ունեն հավելյալ տեղեկատվության սեռական առողջության և առողջ ապրելակերպի շուրջ: Ներառել սեռական դաստիարակության՝ մասնավորապես սեռահասունացման և անձնական հիգիենայի վերաբերյալ դասաժամեր ուսումնական հաստատություններում: Եվ այս հարցը միայն Կրթության նախարարության կարգավորման խնդիրը չէ, որովհետև հետագա սեռական և վերարտադրողական խնդիրների պատճառը նաև բնակչության իրազեկման ցածր մակարդակն է, որը շատ կարևոր է, որ համակարգվի հենց Առողջապահության նախարարության կողմից և դիտարկվի հանրային առողջապահության գլխավոր առաջնահերթություն:
2 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 04.10.2019 14:06:08 Մոր և մանկան առողջության պահպանման տեսանկյունից կարևոր հիմնախնդիր է հանդիսանում նաև կանանց տեղեկացվածության մակարդակը վերարտադրողական առողջության հիմնախնդիրների, մասնավորապես ժամանակակից հակաբեղմնավորման մեթոդների օգտագործման և սեռավարակների կանխարգելման վերաբերյալ: Բարձրացնել տեղեկացվածության մակարդակը ժամանակակից հակաբեցմնավորման մեթոդների մասին, մասնավորապես գյուղաբնակ կանանց շրջանում՝ իրականացնելով տեղեկատվական արշավներ, ինչպես նաև կանանց կոնսուլտացիաներում ներառել մասնագիտական խորհրդատվություն անհրաժեշտության դեպքում: Ապահովել հակաբեղմնավորման մեթոդների հասանելիությունը և մատչելիությունը գյուղերում և փոքր քաղաքներում: Ապահովել անվճար խորհրդատվություն սեռավարակների կանխարգելման վերաբերյալ, հատկապես թիրախավորելով գյուղաբնակ համայնքներում ապրող բնակչությանը:
3 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 04.10.2019 14:14:03 Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդիրը չպետք է արտացոլվի այս ռազմավարության մեջ: Միջազգային հեղինակավոր կառույցները, ինչպիսին է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության կոմիտեն, բազմիցս անդրադարձել է այս խնդրին նշելով, որ հղիության արհեստական ընդհատումները հնարավոր չէ նվազեցնել այն օրենսդրորեն արգելելով կամ սահմանափակելով: Դրա պատճառը հասարակությունում տիրող գենդերային անհավասարությունն է և հետևաբար բուժ աշխատողների միջամտությունը այս պարագայում կարող է դիտարկվել կոռուպցիոն ռիսկի աղբյուր (իմանալով երեխայի սեռը կինը որոշի դիմել հղիության ընդհատման՝ կաշառելով բժիշկին նշել ընդնհատման այլ պատճառ, իսկ եթե չստացվի՝ կդիմի ստվերային աբորտի, ինչը տեղի ունեցավ Հնդկաստանում): Սեռով պայմանավորված աբորտների կարգավորումը պետք է տեղ գտնի երկրի գենդերային հավասարության ռազմավարության մեջ (ինչն արդեն իսկ արվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից): Մնացած միջոցառումները չեն ազդի խնդրի վրա, քանի դեռ երկրում կա գենդերային անհավասարություն, ավելին դրանք կանդրադառնան կանանց կյանքի իրավունքի վրա, այսինքն ստիպելով կնոջը դիմել ստվերային աբորտների: Խնդրում ենք ծանոթացեք միջազգային կառույցների անդրադարձին այս խնդրի մասին՝ https://www.reproductiverights.org/sites/crr.civicactions.net/files/documents/Statement%20on%20Sex%20Selective%20Abortion%20Bans%20FIN_1.pdf
4 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 04.10.2019 14:27:55 Ապահովել հղիության արհեստական ընդհատման ծառայությունների հասանելիությունն ու անվտանգությունը կանանց տարբեր խմբերի համար, այդ թվում վերացնելով 3-օրյա պարտադիր սպասելաժամանակը, որը ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի կողմից քննադատվել է որպես կնոջ իրավունքը սահմանափակող միջոց: Գյուղաբնակ շատ կանայք չեն կարողանում օգտվել անվտանդ աբորտի ծառայություններից հենց այս 3-օրյա սպասելաժամանակի պատճառով. կինը ստիպված է գնալ քաղաք, այնուհետև 3-օրից նորից վերադառնալ: ՀՄիջազգային կառույցները նշում են, որ այս սպասելաժամանակը ոչ մի ազդեցություն չի ունենում կնոջ որոշման վրա, այլ լրացուցիչ խոչընդոտ է: Խնդրում ենք ծանոթացեք՝ https://www.reproductiverights.org/sites/crr.civicactions.net/files/documents/CRR_Fact%20Sheet_Abortion_MWP%20and%20Biased%20Counseling_CEE_Final_0.pdf
5 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 04.10.2019 16:16:01 «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունն, ուսումնասիրելով «ՀՀ առողջապահական համակարգի հնգամյա (2020-2025 թվականներ) զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, առաջարկում է․ 1. Ռազմավարության շրջանակներում կիրառվող «քաղաքացի» եզրույթը փոխարինել «յուրաքանչյուր անձ» կամ «յուրաքանչյուր ոք» կամ «ՀՀ բնակիչ» բառակապակցություններով, քանի որ սույն Ռազմավարությունը վերաբերում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլեւ ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր անձի (օրինակ՝ փախստականներին, ապաստան հայցողներին եւ այլն)։ 2. Ռազմավարության Բաժին 4-ի 25-րդ կետում՝ հիմնական խնդիրների ցանկում, ավելացնել հետեւյալը․ • բարելավել առողջապահական ծառայությունների որակը, հասանելիությունն ու մատչելիությունը, հատկապես մարզային եւ գյուղական համայնքներում, • ներդնել պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, • ներդնել առողջապահական ապահովագրության համակարգ, • ներդնել բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգ, • ներդնել պացիենտների եւ բուժաշխատողների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ, • զարգացնել եւ ընդլայնել վերականգնողական ծառայությունները հաշմանդամություն ունեցող անձանց, ալկոհոլից, թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց համար։ Թեւ նշված խնդիրները Ռազմավարության տարբեր դրույթներում ներառված/արծարծված են, սակայն չեն դիտարկվել որպես Ռազմավարության հիմնական խնդիրներ։ 3․ Գլուխ 1․2-ի 31-րդ կետում՝ նպատակին հասնելու ռազմավարական ուղղությունների շարքում ավելացնել․ • սահմանային անցակետերում արագ ախտորոշման համակարգերի ներդնում հատկապես համաճարակային առումով վտանգ ներկայացնող երկրներից ժամանողների ստուգման նպատակով։ Սա հատկապես կարեւոր է ՀՀ-ում ապաստան հայցող անձանց պարագայում վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար։ 4․ Գլուխ 1․3-ի 35-րդ կետում՝ նպատակին հասնելու ռազմավարական ուղղությունների շարքում ավելացնել․ • մանկական վերականգնողական բժշկական ծառայությունների զարգացում, • բուժաշխատողների մասնագիտական հմտությունների շարունակական բարելավում։ 5․ Գլուխ 1․4-ի 38-րդ կետում՝ նպատակին հասնելու ռազմավարական ուղղությունների 3-րդ ենթակետը խմբագրել հետեւյալ ձեւով․ «բարձրացնել տարեց բնակչության համար առողջապահական ծառայությունների, այդ թվում՝ հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը»։ Նպատակին հասնելու ռազմավարական ուղղությունների շարքում ավելացնել նաեւ․ • ներդնել պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, • միայնակ անկողնային տարեցներին տնային պայմաններում ԱԱՊ օղակի միջոցով բուժծառայությունների մատուցման գործուն մեխանիզմների մշակում (օրինակ՝ նեղ մասնագետների տնային այցեր, բժշկական միջամտությունների (վիրակապում, ներարկումներ, հոգնա եւ այլն) իրականացում, գործիքային հետազոտություններ, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղորայքի առաքում եւ այլն), • վերանայել շտապօգնության վճարովի ծառայությունների չափորոշիչները (օրինակ՝ անհրաժեշտության դեպքում մարզից Երեւան տեղափոխման վճարը բավականին բարձր է եւ սոցիալապես անապահով տարեցը չի կարողանում վճարել։ Խնդիրը վերաբերում է ոչ միայն տարեցներին, այլեւ բնակչության մյուս խմբերին)։ 6․ Գլուխ 2․1․2-ի 68-րդ կետում՝ նպատակին հասնելու ռազմավարական ուղղությունների շարքում ավելացնել դրույթ պացիենտների տվյալների կոնֆիդենցիալության, բժշկական գաղտնիքի պաշտպանության բարձրացման վերաբերյալ։
6 Սարգիս Ավագյան 06.10.2019 20:39:45 #1 Նախագծի մշակման գործընթացը եղել է ոչ թափանցիկ, չի պահպանվել քննարկման հրապարակային և ազատ մասնակցային լինելու պահանջը: Քննարկմանը հրավիրվել են միայն ,,ընտրովի,, ՀԿ-եր, այնինչ պետք է հնարավորություն տրվեր, որպեսզի քննարկամնը մասնակցեին ցանկություն ունեցող քաղհասարակություն ներկայացնող ցանկացած կազմակերպություն, ինչպես նաև մասնագետներ, գիտնականներ և այլ՝ հասարակության լայն խավեր ներկայացնող շահագրգիռ կողմեր: Դրանով շահագրգիռ բոլոր կողմերը կներգրավեին նախքան նշված փաստաթղթերի պաշտոնական շրջանառումը, որով հնարավոր կլիներ ազդել ինչպես փաստաթղթի կառուցվածքի այնպես էլ բովանդակության վրա: Փաստաթուղթը, որպես առանցքային ռազմավարական նշանակություն ունեցող իրավական փաստաթուղթ, ենթադրվում էր, որ պետք է ստեղծվեր ամիսների քննարկման աշխատանքի արդյունքում, այնինչ տպավորություն է, որ այն արվել է ափալ-թափալ, անփույթ և ներկայացվել հապճեպ կերպով, քննարկման համար սահմանելով ընդամենը 15 օրյա ժամկետ, այն էլ միայն մեկ քննարկում կազմակերպելու արդյունքում: Այդ քննարկումն էլ կատարվել է, քննարկումների պահանջի դիմաց ,,պտիչկա,, դնելու նպատակով: Պետք է վերջ դնել մեկ կամ երկու հոգով առանցքային փաստաթուղթ ստեղծելու իշխանությունների արատավոր պրակտիկային:
7 Սարգիս Ավագյան 06.10.2019 20:39:45 #2 Փաստաթղթի կառուցվածքը ունի բազմաթիվ թերություններ: Ներկա ռազմավարությունը պետք է բավարարեր ոչ միայն միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրվող պահանջներին, այլ նաև համահունչ լիներ Նոր հայաստանի, թավշյա հեղափոխության նպատակներին ու ոգուն: Նախագծի ռազմավարության հատվածում բացակայում են այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են ծրագրի կատարման արդյունավետության ինդիկատորներին առաջադրվող պահանջները, կատարողականի նկատմամբ մոնիտորինգային ցուցանիշներին առաջարկվող պահանջները, նախատեսված միջոցառումների կամ քայլերի մոնիտորինգի և դրանց հաշվարկների իրականացման ընթացակարգերը և այլն։ Ընդ որում այդ միջոցառումների մոնիթորինգային ծրագրերը պետք է լինեն չափելի, վերագրելի, իրատեսական և ժամկետային (SMART) չափորոշիչներով:
8 Սարգիս Ավագյան 06.10.2019 20:39:45 #3. Ինչ վերաբերվում է նախագծի բովանդակությանը, կուզենայի նշել հետևյալ թերությունները. Չնայած բածին 3-ի ,,Բնակչության առողջական վիճակի համառոտ նկարագիրը և հիմնական բժշկաժողովրդագրական ցուցանիշները. Ենթաբաժնում կարևորվում է ռազմավարության մեջ բժշկաժողովրդագրական ցուցանիշների դերը, բայց այն ավելի շատ հիշեցնում է эпоху бравого "плямса" и марионеточного "Oдобрямса!": որտեղ գովասանքով ավելի մեծ տեղ է գրավում կատարված գործերի քանակը, քան չկատարվածներինը, անտրամաբանական թողնելով, թե այդ դեպքում ինչու են առողջապահության ոլորտը համարվում ամենակոռումպացված բնագավառներից մեկը:
9 Սարգիս Ավագյան 06.10.2019 20:39:45 #4. Որևէ տեղ չի նշվել, կատարվող ծրագրերի նկատմամբ հանրային վերահսկողության դերը և մասնակցային մոնիտորինգի դերը: Ընդ որում մի բառ անգամ չկա այն մասին, որ մոնիթորինգի համար անհրաժեծտ է մշակել հատուկ չափելի, վերագրելի, իրատեսական և ժամկետային (SMART) չափորոշիչներով ծրագրեր:
10 Սարգիս Ավագյան 06.10.2019 20:39:45 #7 Ռազմավարության հիմնական խնդիրներ բաժնում ըստ իս հարկավոր էր անդրադարձ կատարել թե բուժծառայություն մատուցողների և թե ստացողների իրավունքների ու պարտականությունների անհրաժեշտության մասին, հատուկ շեշտադրելով դրանց հստակ սահմանման անհրաժեշտությունը:
11 Սարգիս Ավագյան 06.10.2019 20:39:45 #8 Կարմիր գծով անհրաժեշտ է ռազմվարության մեջ հատուկ շեշտադրել այս ոլորտում իրազեկման, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների առկայության անբավարար վիճակի մասին և հատուկ նշել դրանց հաղթահարման ճանապարհները:
12 Սարգիս Ավագյան 06.10.2019 20:39:45 #9 Բավարար չէ ըստ իս բուժծառայությունների որակական գնահատմանն ուղված ծրագրերին հատկացվող ուշադրությունը: այն այսօր ամենակարևորներից է: Ձևական, ոչինչ չասող թվային ցուցանիշները վաղուց ապացուցել են իրենց անարժեքությունը: Առաջավոր երկրները վաղուց անցել են այլ սկզբունքների և հարկավոր է այն ներդնել նաև մեր երկրում, հատկացնելով դրան պատշաճ ուշադրություն:
13 Սարգիս Ավագյան 06.10.2019 20:39:45 #10 Գրված է մի ամբողջ ռազմավարություն, այդպես էլ չնշելով կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրման, բացահայտման կարևորությունը: Եվ սա այն դեպքում երբ Հակակոռուպցիոն ռազմավարությունը հատուկ նշում է այս ոլորտում այդ ռիսկերի համապարփակ (այս բառ շատ կարևոր է) ուսումնասիրման առանձնակի կարևորությունը: Ընդ որում անկախ փորձագիտական հանձնախմբի նախկինում արված բացահայտումների շնորհվ հնարավոր դարձավ այդ ռիսկերը համակարգել այնպես, որ հնարավոր լինի խոսել համապարփակ համակարգի մասին, մի բան որ չէր արված մինչ այդ երբևէ: Ռիսկերի բազմաթիվ լինելը և դրանց չեզոքացման ծրագրերի կատարման ժամանակի սղությունը հաշվի առնելով, Կոռուպսիայի դեմ պայքարի խորհրդի անդամների առաջարկով ծրագրերի մի մասն առաջարկվեց ներառել հաջորդ, այսինքն ներկա ռազմավարության մեջ: Սարգիս Ավագյան Նախկին կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից 2016-2017թ գործող անկախ փորձագիտական հանձնախմբի անդամ avsargis@yahoo.com
14 Իրական աշխարհ իրական մարդիկ ՀԿ 07.10.2019 14:17:33 Նախագծի 4-րդ բաժնի 23-րդ կետում առաջարկում ենք որպես ռազմավարության հիմնարար սկզբունք ներառել բժշկական ծառայությունների մատչելիության սկզբունքը՝ այդ կերպ ապահովելով առանց խտրականության ծառայությունների հասանելիությունը Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁՒԱՀ-ով ապրող բոլոր անձանց համար, ովքեր իրենց կարգավիճակով պայմանավորված կրկնակի խտրականության են ենթարկվում նաեւ բժշկական հաստատություններում։
15 Իրական աշխարհ իրական մարդիկ ՀԿ 07.10.2019 14:17:33 Նախագծի 4-րդ բաժնի 25-րդ կետում առաջարկում ենք որպես ռազմավարության հիմնական խնդիր ներառել «ապահովել առողջապահական համակարգում ծառայություններ մատուցող բոլոր անձանց շրջանում բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվության գաղտնիության պահպանումը»։
16 Իրական աշխարհ իրական մարդիկ ՀԿ 07.10.2019 14:17:33 Նախագծի 29-րդ կետի 6-րդ ենթակետով ամրագրված է, որ վերջին տարիներին դիտվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարեկան արձանագրվող նոր դեպքերի աճի միտում, իսկ արձանագրված դեպքերում գերակշռում են հետերոսեքսուալ ճանապահով փոխանցված դեպքերը, մասնավորապես այլ երկրներ արտագնա սեզոնային աշխատանքի մեկնող միգրանտ բնակչության եւ նրանց զուգընկերների շրջանում, ինչը լուրջ մարտահրավերներ է առաջացնում բնակչության այս հատուկ խմբի համար վարակի կանխարգելման արդյունավետ ծառայությունների մշակման անհրաժեշտության իմաստով, քանի որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն առայժմ սահմանափակված է ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի շրջանում։ Թեպետ այլ երկրներ արտագնա սեզոնային աշխատանքի մեկնող միգրանտ անձանց եւ նրանց զուգընկերների շրջանում եւս նկատվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքեր, այնուամենայնիվ առաջարկում ենք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերը չսահմանափակվել միայն նշված անձանց շրջանակներով՝ այդ կերպ հնարավոր դարձնելով հասարակության լայն շրջանում իրականցնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բացահայտման եւ կանխարգելման աշխատանքներ։
17 Իրական աշխարհ իրական մարդիկ ՀԿ 07.10.2019 14:17:33 Նախագծով չի կարգավորվում թմրամիջոցների ներերակային օգտագործողների (ԹՆՕ) շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բացահայտման եւ կանխարգելման հարցերը։ Հաշվի առնելով, որ նշված անձինք եւս հանդիսանում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ առավել խոցելի խումբ՝ առաջարկում ենք մշակել կարգավորումներ ԹՆՕ կանանց հայտաբերման եւ ոլորտային ծառայությունները գենդերային զգայուն դարձնելու նպատակով՝ այդ կերպ ապահովելով ԹՆՕ կանանց կողմից վնասի նվազեցման ծրագրերից օգտվելու հնարավորությունը։
18 Ստելլա Չանդիրյան 07.10.2019 22:05:23 Առաջարկում ենք նախագծում ամրագրել բժշկական ծառայությունների մատչելիության սկզբունքը՝ այդ կերպ ապահովելով Հանրապետությունում ապրող բոլոր անձանց (հաշմանդամություն ունեցող, գյուղաբնակ , ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող, ԼԳԲՏ* եւ այլ) համար առանց խտրականության բժշկական ծառայությունների հասանելիությունը։
19 Ստելլա Չանդիրյան 07.10.2019 22:05:23 Առաջարկում ենք նախագծում ներառել Հանրապետության ողջ տարարծքում բժշկական հաստատությունների բոլոր աշխատակիցների համար պարտադիր, պարբերաբար եւ շարունակական վերապատրաստումների անցկացում՝ այդ կերպ ապահովելով գենդերային հավասարության, խտրականությունից զերծ լինելու սկզբունքի ապահովման, բժշկական գաղտնիքի պահպանման, պացիենտի իրավուքների պաշտպանության միջավայրում բժշկական ծառայությունների մատուցումը։