Добавить в избранное

В стадии разработки

««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արմեն Վարդանյան 18.09.2019 17:14:56 Օրենքում նախատեսել դրույթ, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմին սահմանում կամ նշանակում է ՀՀ կառավարությունը: Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում օդի որակի մոնիթորինգը և ում կողմից է այն իրականացվելու, անհրաժեշտ է օրենքում սահմանել դրա հասկացությունը: Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված կարգը ենթադրում է իրավունքների և պարտականությունների սահմանում, ուստի նման կարգը սահմանելու գործընթացում պարտականությունները անհրաժեշտ է սահմանել օրենքով, իսկ կարգի հաստատումը վերապահել ՀՀ կառավարությանը: 1. <<Օրենքում նախատեսել դրույթ, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմին սահմանում կամ նշանակում է ՀՀ կառավարությունը:>>՝ պարզաբանվել է: 2. <<Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում օդի որակի մոնիթորինգը և ում կողմից է այն իրականացվելու, անհրաժեշտ է օրենքում սահմանել դրա հասկացությունը: >>՝ պարզաբանվել է: 3. <<Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված կարգը ենթադրում է իրավունքների և պարտականությունների սահմանում, ուստի նման կարգը սահմանելու գործընթացում պարտականությունները անհրաժեշտ է սահմանել օրենքով, իսկ կարգի հաստատումը վերապահել ՀՀ կառավարությանը:>>՝ պրզաբանվել է: 1. Մթնոլորտային օդի պահպանության օրենքի խնդիրը չէ: 2. Հոդված 3-ի 15)-րդ կետով տրված է «մթնոլորտային օդի մոնիթորինգ» հասկացությունը, իսկ մոնիթորինգի իրականացումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: 3. Հենց դրա համար էլ օրենքի նախագծում տրվել է ընդհանուր դրույթը, իսկ կարգի մշակումը` լիազոր մարմնին, իսկ հաստատումը` կառավարությանը (ընդունված գործընթաց):
2 Արմեն Վարդանյան 19.09.2019 11:38:40 նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում հստակեցնել ինչ արտանետումների մասին է խոսքը: Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում խոսվում է թույլտվությունների և չափաքանակների տրամադրման մասին, սակայն օրենքից պարզ չէ, թե ինչպես է այն կատարվելու, ինչ իրավական հիմքով և ընթացակարգով: Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-8-րդ, 12-րդ, 16-17-րդ կետերում նախատեսել դրույթներ, թե առաջարկությունների մշակումից հետո ի՞նչ է արվելու, օրինակ՝ ում է ներկայացվելու, երբ և ինչպես, ինչ արդյունքի ակնկալիքով: Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի ձևակերպումը վերանայել՝ ենթակետերը 2-րդ մասից բխեցնելու և մտքի իմաստային կապը հստակ սահմանելու նպատակով, օրինակ՝ 2-րդ մասում հանել <<պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների համար>> բեռերը, իսկ 1-ին ենթակետում <<են այն կազմակերպությունները>> բառերը փոխարինել <<կազմակերպությունների համար>>: բառերով: 2-րդ մասի 4-րդ կետը իր ձևակերպման իմաստով առանձին մասով սահմանելու կարիք ունի: Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում ձևակերպումը տալ իմպերատիվ հստակ պահանջով՝ բացառելով սահմանափակման կամ կասեցման կամ դադարեցման համար <<կարող է>> հայեցողական պահանջը, ինչը առաջացնում է ոչ միայն բնապահպանական և առողջապահական ռիսկեր, այլև սուբյեկտիվ և կամայական դրսևորումների հիմք է տալիս՝ դրանից բխող ռիսկերով և հետևանքներով կամ էլ հստակ հիմքերով և դեպքերով սահմանել, երբ կարող է կասեցվել կամ դադարեցվել կամ սահմանափակվել: Նույն մասում հստակեցնել <<սահմանափակվել>> եզրույթը կամ ձևակերպումը, քանի որ պարզ չէ, թե այն ինչով է տարբերվում կասեցումից կամ դադարեցումից՝ իրավակիրառական պրակտիկայում կրկնորդումից կամ չարաշահումներից խուսափելու նպատակով: Նախագծի 16-րդ հոդվածից պարզ չէ, թե հսկողությունը և վերահսկողությունը նույնացվու՞մ են, թե՞ տարբերվում են, ով է պատասխանատու հսկողության և ով՝ վերահսկողության համար: Պարզ չէ նաև, թե մթնոլորտայի օդի մոնիթորինգը հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նույն բանն է, թե տարբեր, քանի որ 1-ին մասում նշված է մոնիթորինգ, իսկ 2-րդ մասում՝ պետական մոնիթորինգ է:Եթե տարբեր են, ապա ով է պատասխանատու ոչ պետական մոնիթորինգի իրականացման համար, որը տեղավորվում է հսկողության և վերահսկողության հստակ տարանջատման տրամաբանության մեջ: Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասում նշված արտադրական հսկողության և դրա իրականացման համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ պատասխանատուն կամ բնապահպանական ծառայությունը պետք է ունենա որոշակի մասնագիտական և այլ տեխնիկական կարողություններ, հնարավորություններ, ինչը պահանջում է, որ արտադրական հսկողությանը և այդ հսկողությունը իրականացնողներին ներկայացվող որոշակի պահանջներ սահմանվեն, հակառակ դեպքում այդ հսկողությունը կարող են կազմակերպել կամ կատարել պատահական մարդկանց միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել տեղեկատվության ներկայացման ժամկետները, ընթացակարգը: 1. <<Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում հստակեցնել ինչ արտանետումների մասին է խոսքը:>> վերաբերյալ՝ ընդունվել է: 2. <<Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում խոսվում է թույլտվությունների և չափաքանակների տրամադրման մասին, սակայն օրենքից պարզ չէ, թե ինչպես է այն կատարվելու, ինչ իրավական հիմքով և ընթացակարգով:>>՝ պարզաբանում: 3. <<Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-8-րդ, 12-րդ, 16-17-րդ կետերում նախատեսել դրույթներ, թե առաջարկությունների մշակումից հետո ի՞նչ է արվելու, օրինակ՝ ում է ներկայացվելու, երբ և ինչպես, ինչ արդյունքի ակնկալիքով:>>՝ պարզաբանում: 4. <<Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի ձևակերպումը վերանայել՝ ենթակետերը 2-րդ մասից բխեցնելու և մտքի իմաստային կապը հստակ սահմանելու նպատակով, օրինակ՝ 2-րդ մասում հանել <<պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների համար>> բեռերը, իսկ 1-ին ենթակետում <<են այն կազմակերպությունները>> բառերը փոխարինել <<կազմակերպությունների համար>>: բառերով: 2-րդ մասի 4-րդ կետը իր ձևակերպման իմաստով առանձին մասով սահմանելու կարիք ունի: >>՝ ընդունվել է և վերջին նախադասության մասով պարզաբանվել: 5. <<Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում ձևակերպումը տալ իմպերատիվ հստակ պահանջով՝ բացառելով սահմանափակման կամ կասեցման կամ դադարեցման համար <<կարող է>> հայեցողական պահանջը, ինչը առաջացնում է ոչ միայն բնապահպանական և առողջապահական ռիսկեր, այլև սուբյեկտիվ և կամայական դրսևորումների հիմք է տալիս՝ դրանից բխող ռիսկերով և հետևանքներով կամ էլ հստակ հիմքերով և դեպքերով սահմանել, երբ կարող է կասեցվել կամ դադարեցվել կամ սահմանափակվել: Նույն մասում հստակեցնել <<սահմանափակվել>> եզրույթը կամ ձևակերպումը, քանի որ պարզ չէ, թե այն ինչով է տարբերվում կասեցումից կամ դադարեցումից՝ իրավակիրառական պրակտիկայում կրկնորդումից կամ չարաշահումներից խուսափելու նպատակով:>>՝ ընդունվել է: 6. <<Նախագծի 16-րդ հոդվածից պարզ չէ, թե հսկողությունը և վերահսկողությունը նույնացվու՞մ են, թե՞ տարբերվում են, ով է պատասխանատու հսկողության և ով՝ վերահսկողության համար: Պարզ չէ նաև, թե մթնոլորտայի օդի մոնիթորինգը հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նույն բանն է, թե տարբեր, քանի որ 1-ին մասում նշված է մոնիթորինգ, իսկ 2-րդ մասում՝ պետական մոնիթորինգ է:Եթե տարբեր են, ապա ով է պատասխանատու ոչ պետական մոնիթորինգի իրականացման համար, որը տեղավորվում է հսկողության և վերահսկողության հստակ տարանջատման տրամաբանության մեջ:>>՝ առաջին նախադասության մասով տրվել է պարզաբանում, իսկ երկրորդ մասը ընդունվելէ: 7. <<Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասում նշված արտադրական հսկողության և դրա իրականացման համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ պատասխանատուն կամ բնապահպանական ծառայությունը պետք է ունենա որոշակի մասնագիտական և այլ տեխնիկական կարողություններ, հնարավորություններ, ինչը պահանջում է, որ արտադրական հսկողությանը և այդ հսկողությունը իրականացնողներին ներկայացվող որոշակի պահանջներ սահմանվեն, հակառակ դեպքում այդ հսկողությունը կարող են կազմակերպել կամ կատարել պատահական մարդկանց միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել տեղեկատվության ներկայացման ժամկետները, ընթացակարգը:>>՝ պարզաբանվել է, իսկ վերջին նախադասությունը չի ընդունվել: 1.Ավելացվել է «աղտոտող նյութերի և ջերմոցային գազերի» բառերը: 2. Իրավական հիմքը հենց սույն օրենքն է, որը նախատեսում է տվյալ գործառույթը լիազոր մարմնի համար, իսկ ընթացակարգը մշակվում է լիազոր մարմնի կողմից և ներկայացվում է կառավարությանը` հաստատման (ընդունված գործընթաց է) : 3. տես կետ 2: 4. Համապատասխան փոփոխությունները կատարվել են: . Հասկացությունների մասում տրված է «արտանետման բարձր պոտենցիալ ունեցող աղբյուրներ» հասկացությունը: 5. Կետը խմբագրվել է, մասնավորապես կիրառվել է «արգելվում է» արտահայտությունը: 6. Հսկողությունը իրականացնում են մոնիթորինգ իրականացնող կազմակերպությունները, արտադրական հսկողությունը` արտանետում ունեցող կազմակերպությունները, իսկ վերահսկողությունը` տեսչական խնդիր է: Այս ամենը սահմանվում են համապատասխան օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով, տվյալ օրենքով տրվում է հիմնական դրույթները:. «Հոդված 15. Մթնոլորտային օդի մոնիթորինգ»-ի 2-րդ մասում «մոնիթորինգ» բառից առաջ ավելացվել է «պետական» բառը: 7. Արտանետումների վերահսկողությունը իրականացնում է տեսչական մարմինը՝ սահմանված կարգով: Տեղեկատվության ներկայացման ժամկետները և ընթացակարգը օրենքի խնդիր չէ: Այն բխում է օրենքից, մշակվում է լիազոր մարմնի կողմից և հաստատվում է համապատասխան կառավարության որոշմամբ: