Добавить в избранное

Проект принят

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը գումար հատկացնելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ կառավարության «ՀՀ  2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և  Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման ընդունման 

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ պատճառաբանությամբ.

 

2019 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունն անվանափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության` վերջինիս վերապահվելով նոր գործառույթներ, որից ելնելով էլ վարչապետի 2019 թվականի  հունիսի 1-ի թիվ 660-Լ որոշմամբ աշխատողների թվաքանակը գործող 130-ի դիմաց սահմանվել է 198:  Բացի այդ, ՀՀ կառավարության 2019 թվականի  հուլիսի 25-ի  N 972-Ն որոշմամբ նախարարության 35 հաստիք ` համապատասխան աշխատավարձերով, հավելավճարներով, տպագրական  և պահպանման այլ ծախսերով  64,4 մլն դրամի սահմաններում`  վերաբաշխման միջոցով կրճատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահպանման ծապսերից և փոխանցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:  Այսինքն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահպանման ծախսերը ներկայումս առկա ռեսուրսներով բավարար են միայն 95 հաստիքների համար (130-35=95):

Թերֆինանսավորման ռիսկից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների չափով կատարել վերաբաշխում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից   2019 թվականին հատկացնելով 39,8 մլն. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով և 11,9 մլն.  դրամ` «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով, ընդհանուրը` 51,8 մլն. դրամ (հաշվարկը կցվում է):

Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 35 հաստիքի կրճատված 64,4 մլն դրամի դիմաց, նախարարության 198 հաստիքով բնականոն գործունեությունն ապահովելու համար պահանջվում է ընդամենը 51,8 մլն դրամ:

 

  • Обсуждалось

    13.09.2019 - 29.09.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6264

Принт