Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2019 թվականի N        –Ն 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետի, 33-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի, 41-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կենսաթոշակ նշանակող իրավասու մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն է։».

  • որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 4.1-ին և 5-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.
  • որոշման N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգով սահմանված կանոններով կենսաթոշակները նշանակում ու վճարումն ապահովում, կենսաթոշակի գործերը (փաստաթղթերը) հաշվառում և վարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)։»,

բ. 3.2-րդ կետից հանել «աշխատանքային» բառը,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կենսաթոշակ նշանակելու համար անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության ցանկացած կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:»,

դ. 5-րդ, 5.1-ին, 8.1-ին, 43.1-ին, 52.2-րդ 52.3-րդ և 52.4-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,

ե. 8-րդ կետում «Աշխատանքային կենսաթոշակը» բառերը փոխարինել «Կենսաթոշակը» բառով,

զ. 11-րդ կետը «ստացված» բառից հետո լրացնել «կամ անձի ներկայացրած» բառերով և կետից հետո լրացնել 11.1-11.5-րդ կետերով.

«11.1. Զինվորական կենսաթոշակը նշանակվում է (վերահաշվարկվում է կամ կենսաթոշակի տեսակը փոխվում է զինվորական կենսաթոշակի) Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմին) տված` զինծառայության մասին տեղեկանքի հիման վրա: Զինծառայության մասին տեղեկանքը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարի սահմանած ստորաբաժանումը (այսուհետ` համապատասխան մարմնի ստորաբաժանում), որտեղից զորացրվել է նախկին զինծառայողը և որտեղ գտնվում է զինծառայողի բնօրինակ անձնական գործը (այսուհետ՝ զինծառայողի անձնական գործ): Եթե քաղաքացու դիմումին կցված չէ զինծառայության մասին տեղեկանքը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, հարցման միջոցով, այն ստանում է համապատասխան մարմնի ստորաբաժանումից։ Հարցումը կատարվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում։

11.2. Համապատասխան մարմնի ստորաբաժանումը հարցումն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում զինծառայության մասին տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը ներբեռնում (մուտքագրում) է շտեմարան, իսկ տեղեկանքի բնօրինակը ներառում է զինծառայողի անձնական գործ, կամ այդ ժամկետում տեղեկացնում է զինծառայության մասին տեղեկանքը տրամադրելու անհնարինության մասին` նշելով չտրամադրելու պատճառները։

11.3. Սույն կարգի 11.1-ին կետում նշված հարցման պատասխանն ստանալուց (զինծառայության մասին տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը ներբեռնելուց) հետո, անկախ անձի կողմից կրկին դիմելու հանգամանքից, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում`

1) անձին նշանակում է կենսաթոշակ (վերահաշվարկում է կենսաթոշակը կամ փոխում է կենսաթոշակի տեսակը զինվորական կենսաթոշակի) և այդ մասին տեղեկացնում է կենսաթոշակառուին ու համապատասխան մարմնին, եթե համաձայն տեղեկանքում ներառված տեղեկատվության՝ անձն ունի զինվորական կենսաթոշակի իրավունք,

2) կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը զինվորական կենսաթոշակի փոխելու) համար դիմած անձին տեղեկացնում է հարցման պատասխանի մասին, եթե համաձայն տեղեկանքում ներառված տեղեկատվության՝ անձը չունի զինվորական կենսաթոշակի իրավունք։

11.4. Եթե սույն կարգի 11.1-ին կետում նշված հարցման պատասխանն ստացվում է զինծառայության մասին տեղեկանքի բացակայության հիմքով դիմումը սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով (ժամկետում) մերժելուց հետո, ապա սույն կարգի 11.3-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում կենսաթոշակը նշանակվում է այն դիմումի ներկայացնելու օրվանից, որի հիման վրա կատարվել է սույն կարգի 11.1-ին կետում նշված հարցումը՝ անկախ կենսաթոշակառուի կողմից կրկին դիմելու հանգամանքից, իսկ չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար (ամբողջությամբ)։

11.5. Սույն կարգի 11.3-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում համապատասխան մարմնի ստորաբաժանումը զինվորական կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը զինվորական կենսաթոշակի փոխելու) վերաբերյալ  զինծառայողի անձնական գործում կատարում է համապատասխան նշում՝  զինծառայողի անձնական գործում ներառելով շտեմարանից տպված՝ սույն կարգի 13-րդ կետի համաձայն ձևավորված հաշվարկ-կարգադրությունը։»,

է.  32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-32.3-րդ կետերով.

«32.1. Սույն կարգի 32-րդ կետում նշված` 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» և 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերով լիազոր մարմիններին վերապահված գործառույթները (համաձայնագրերի կիրառման հետ կապված լիազորությունները) իրականացնում են համապատասխան մարմինները, իսկ զինծառայողի անձնական գործը շարունակում է պահպանվել համապատասխան մարմնում:

32.2. Եթե անձը դիմում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում՝ կենսաթոշակի (զինծառայողի անձնական) գործը համաձայնագրի մասնակից պետությունից պահանջելու և Հայաստանի Հանրապետությունում զինվորական կենսաթոշակ նշանակելու (վճարելու) հարցով, ապա`

1)       կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, դիմումն ընդունելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան մարմնի ստորաբաժանմանը (համաձայնագրով նախատեսված լիազոր մարմնին) տեղեկացնում է կենսաթոշակի (զինծառայողի անձնական) գործը և կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու մասին տեղեկանքն այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնից ստանալու անհրաժեշտության մասին,

2)       համապատասխան մարմնի ստորաբաժանումը կենսաթոշակի (զինծառայողի անձնական) գործը և այդ պետությունում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու մասին տեղեկանքն ստանալու համար սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկացումը ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պահանջագիր է ուղարկում համաձայնագրի մասնակից պետություն և պահանջագրի էլեկտրոնային լուսապատճենը ներբեռնում (մուտքագրում) է շտեմարան): Համաձայնագրի մասնակից պետությունից կենսաթոշակի (զինծառայողի անձնական) գործը և այդ պետությունում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու մասին տեղեկանքն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան մարմնի ստորաբաժանումը զինծառայության մասին տեղեկանքի, կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար անհրաժեշտ փաստաթղթերի և այդ պետությունում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու մասին տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենները ներբեռնում (մուտքագրում) է շտեմարան` բնօրինակները պահելով զինծառայողի անձնական գործում:

32.3. Եթե համապատասխան մարմինը ստանում է կենսաթոշակի (զինառայողի անձնական) գործն ուղարկելու պահանջագիր, ապա`

1) կենսաթոշակի գործն ուղարկելու պահանջագիրն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պահանջագրի էլեկտրոնային լուսապատճենը ներբեռնում (մուտքագրում) է շտեմարան՝ այդ մասին տեղեկացնելով Ծառայությանը,

2) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը (որտեղ հաշվառված է կենսաթոշակի գործը) դադարեցնում է կենսաթոշակ ստանալու իրավունքը և առաքվող փաստաթղթերին կցելու համար երկու աշխատանքային օրվա ընթացքում շտեմարան է ներբեռնում (մուտքագրում) կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը՝ այդ մասին տեղեկացնելով համապատասխան մարմնին: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից պահանջում է տվյալ անձի բժշկասոցիալական փորձաքննության գործը և առաքում համապատասխան մարմնի ստորաբաժանում,

3)  համապատասխան մարմնի ստորաբաժանումը շտեմարանից տպում է կենսաթոշակի էլեկտրոնային գործը, այդ թվում՝ կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանքը և առաքում պահանջագիր ուղարկած համաձայնագրի մասնակից պետություն։»,

ը. 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանած անձին կենսաթոշակ է նշանակվում Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակը վերջին անգամ վճարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, բայց Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ: Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով:»,

թ. 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու համար հիմք հանդիսացող հանգամանքներին վերաբերող տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև այն դեպքում, երբ անձը զինվորական կենսաթոշակի նշանակվելուց հետո անցել է զինվորական ծառայության, նշանակվել է քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, պրոբացիայի ծառայողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի պաշտոնի:

Զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի՝ զինվորական ծառայության անցնելու, քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, պրոբացիայի ծառայողի, պաշտոնի նշանակվելու դեպքում, եթե պահանջվում է զինծառայողի անձնական գործը, ապա համապատասխան մարմնի (որտեղ գտնվում է զինծառայողի անձնական գործը) ստորաբաժանումը երկու օրվա ընթացքում  այդ մասին տեղեկացնում է ծառայությանը։ Այս դեպքում զինծառայողի անձնական գործը ստանալուց հետո երկու օրվա ընթացքում համապատասխան մարմնի (որտեղ անձը անցնում է ծառայության կամ նշանակվում է պաշտոնի) ստորաբաժանումը ծառայությանը տեղեկացնում է անձի` զինվորական ծառայության անցնելու կամ քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի պաշտոնում նշանակվելու օրը  ամիսը  տարեթիվը:»,

ժ. 57-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը.

  • որոշման N 8 հավելվածում`

ա. 6-րդ կետից հանել «կամ Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմին) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում՝ դրա մասին հայտնելով քրեակատարողական հիմնարկի ղեկավարին» բառերը,

բ. 9-րդ կետից հանել «կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում» բառերը,

գ. 10-րդ կետից հանել «, եթե պատիժ կրող անձին կենսաթոշակ է նշանակել ծառայությունը» բառերը,

դ. 11-րդ, 19-րդ, 20-րդ և 23-րդ կետերից հանել «կամ համապատասխան մարմնի» բառերը,

ե. 25-րդ կետում «՝ իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Եթե պատիժ կրող անձը կենսաթոշակ է ստացել ծառայությունից, ապա ծառայության» բառերը փոխարինել «ցանկացած կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Ծառայության» բառերով.

  • որոշման N 9 հավելվածում`

ա. 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

բ. 4-րդ կետում «Եթե անձն կենսաթոշակը ստացել է ծառայությունից, ապա կազմակերպության» բառերը փոխարինել «Կազմակերպության» բառով,

գ. 5-րդ կետում «Ծառայության կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող» բառերը փոխարինել «Կենսաթոշակ նշանակող» բառերով,

  • որոշման N 10 հավելվածում`

ա. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է՝

1) դիմում.

2) անձը հաստատող փաստաթուղթը.

3) զինծառայության մասին տեղեկանքը` տրված  համապատասխան մարմնի (որտեղից զորացրվել է նախկին զինծառայողը և որտեղ գտնվում է զինծառայողի բնօրինակ անձնական գործը) ղեկավարի սահմանած ստորաբաժանման կողմից (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

4) պրոբացիայի ծառայողը` Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից ազատվելու և պրոբացիայի ծառայողի պաշտոնում նշանակվելու մասին հրամանների քաղվածքները, եթե աշխատանքային գրքույկում առկա չեն այդ մասին համապատասխան գրառումները.

5) լուսանկար (4 x 6 սմ չափի).

6) ըստ անհրաժեշտության (եթե երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը նշանակվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետի հիման վրա) սույն ցանկի 5-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված` աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր.

7) ըստ անհրաժեշտության` սույն ցանկի 6-րդ կետում նշված փաստաթղթեր։»,

բ. 19.1-ին կետում «1-ին ենթակետում նշված» բառերը փոխարինել «3-րդ ենթակետում նշված զինծառայության մասին» բառերով, իսկ 2-րդ ենթակետը «զինվորական ծառայության ժամանակահատվածի սկիզբը» բառերից առաջ լրացնել «եթե տեղեկանքը տրվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար`»   բառերով,

գ. 20-րդ կետում «5-րդ, 6-րդ և 19-րդ կետերում» բառերը փոխարինել «19-րդ կետում» բառերով,

դ. 21-րդ կետից հանել «5-րդ, 6-րդ » բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է 2019 թվականի նոյեմբերի 1-ից։

 


 

  • Обсуждалось

    10.09.2019 - 25.09.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6352

Принт