Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ի 2019 թվականի N ______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ

 ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետությանպետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • որոշման 3.1-ին կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
  • որոշման 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը» բառերով.
  • որոշամբ հաստատված 1-ին և 2-րդ հավելվածների ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն», «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    09.09.2019 - 24.09.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7482

Принт

Предложения

Գևորգ Մալխասյան

09.09.2019

Պարզ չէ թե որն է սույն նախագիծը մշակելու անհրաժեշտությունը, այն դեպքում, երբ օրենքով հաստակ սահմանված է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդիսանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավահաջորդը: Այլ պարագայում անհրաժեշտ կլինի կատարել նմանատիպ հազարավոր փոփոխություններ, որոնք որևէ իրավական նշանակություն չեն ունենալու:

Узнать больше