Добавить в избранное

Проект принят

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հայկ Ափրիկյան 06.09.2019 21:53:06 Կարծում եմ` բռնագանձման ենթակա գույքի նվազագույն չափը ճիշտ կլինի փոքրացնել` գոնե մինչև 25 միլիոն առաջարկվող 50-ի փոխարեն: Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն:
2 Արթուր Սաքունց 06.09.2019 22:38:48 Հիմնավորումը չի կցված: Ընդունվել է ի գիտություն: Հիմնավորումն ավելացվել է նաև նախագծի էջում՝ հեշտ հասանելիության համար:
3 Հայկ Հովսեփյան 07.09.2019 10:32:07 Ոնց եք հիմնավորելու կրիպտոարժութի պատկանելիությունը որևէ անձի՞ Օրենքը որը սահմանում է պատիժ՝ չի կարող հետադարձ ուժ ունենալ, դա հակասում է Սահմանադրությանը: Ընդունվել է ի գիտություն: Կրիպտոակտիվների բռնագանձման հնավորությունը սահմանվել է՝ հաշվի առնելով, որ զուգահեռ մշակվում է համապատասխան ակտիվները կանոնակարգող օրենսդրությունը։ Միևնույն ժամանակ, մինչև համապատասխան իրավական ակտի ընդունումը կրիպոտոակտիվների բռնագանձման վերաբերյալ դատական ակտի կայացման հնարավորության նախատեսումը ամեն դեպքում կարևոր է հաշվի առնլով, որ Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից կայացնող վճիռը, որն առնչվում է կրիպտոակտիվների բռնագանձմանը կարող է կատարվել օտարերկրյա պետության տարածքում դատական ակտերի ճանաչման և կատարման կանոններին:
4 Roman Hayots 07.09.2019 18:02:31 Կառաջարկեի օրենքի մեջ նախատեսել նաև մոտ հարազատներին, քանի որ անօրինական ձեռք բերված գույքը շատ դեպքերում գրանցվում են այդ մարդկանց անունով: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի տարբեր կարգավորումները կարևորում են փոխկապակցված անձանց փոխանցված գույքի ծավալը։
5 Ռուբեն Ժամագործյան 07.09.2019 23:51:24 Կարծում եմ, որ ենթակա է վերանայման օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, հետևյալ պատճառաբանությամբ․ Նշված հոդվածի 7-րդ մասում խնդրահարույց է հետևյալ դրույթը՝ «7. Դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը պարունակում են տվյալներ, որոնք բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք և ․․․:»: Առաջին հերթին, ՀՀ քաղ, դատ․ օրը նախատեսում է հայցի ապահովման միջոցի կիրառման համար որպես հիմք՝ հետագայում դատական ակտի կատարման անհնարինության հետ՝ գույքի վատթաբացի դրացում և այլն: Նշված դրույթով դատարանը, բացի դատական ակտի հետագա կատարումից, անդրադառնում է նաև գույքի ապօրինի ձեռք բերված լինելու վերաբերյալ իրավասու մարմնի դիմումում առկա հիմնավորումները և բավարարելու դեպքում, ստացվում է, որ որոշմամբ հաստատվում է նշվածի հիմնավորված լինելը, իսկ մերժվելու դեպքում՝ (վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով դատական ակտի օրինական ուժի մեջ մնալու պարագայում) իրավասու մարմնի մոտ կրկին մնում է հայեցողական իրավասություն ամփոփագրի հիման դիմել դատարան, թե ոչ, այն դեպքում, երբ դատարանը բավարար չէր համարել հավաքագրված նյութերը: Առաջարկում եմ՝ 1. եթե դատարանը մերժեց միջնորդությունը, ապա պետք է նախատեսել դրույթ առ այն, որ, եթե դիմումը մերժելուց հետո ավել ապացույցներ ձեռք բերված չլինեն, ապա նման դեպքում Իրավասու մարմինը ոչ թե իր հայեցողությամբ, այլ որպես պարտականություն՝ գույքի բռնագանձման վարույթը պետք է դադարեցնի: 2.կամ փորձել հանել հիմնավորվածության մասը, քանի որ հայցի ապահովման ինստիտոտը որպես այդպիսին ենթադրում է իրավունքների հետագա պաշտպանության երաշխիք և դրա համար գործի փաստերը կարևոր են զուտ այնքանով, որքանով դատարանը գնահատում է դատավարության մասնակցի հնարավոր գործողությունները, որոնք կարող են խոչընդոտնել հետագա իրավունքների վերականգնումը: Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն:
6 Ռուբեն Ժամագործյան 08.09.2019 12:52:21 Օրենքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթների շրջանակներում իրավասու մարմնին ընձեռնված են իշխանական լիազորություններ: Այսպես, օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված է լիազորություն պահանջելու մասնավոր անձանցից փաստաթղթեր և այլ բնույթի տեղեկությունները: Առաջին հերթին՝ նշվածը ուղղակիորեն պարտականություն է առաջացնում մասնավոր անձի համար տրամադրել համապատասխան փաստաթղթերը, այսինքն, գործ ունենք ուղղակիորեն վարչական ակտի հետ, քանի որ արտաքին ներգործության արդյունքում անձը պարտականություն է կրում կատարել որոշակի գործողություն, այն է՝ տրամադրել փաստաթղեր: Օրենքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պայմանական վարույթը բաժանված է հիմնական 3 փուլերից՝ միչդատական փուլ․ դատական և հարկադիր: Դատական փուլը և հարկադիր փուլերը ըստ էության գնտվում են դատարանի վերահսկողության ներքո և անձին հնարավորություն է ընձեռնվում պաշտպանվել քաղ․ դատ․ օրով նախատեսված դատավարական իրավունքներով: Նույնը չենք կարող ասել մինչդատական վարույթին: Առաջարկում եմ՝ մինչդատական վարույթի նկատմամբ սահմանել վարչարարության հիմունքների և վարչական վարույթը կարգավորող նորմերը՝ 1. հնարավորություն ընձեռել շահագրգիռ անձանց ներկայացնել առարկություն եզրակացության վերաբերյալ, նշված դեպքում անձի կողմից ի բարենպաստ իրեն կարող են ներկայացվել ապացույցներ, որոնք կարող են բացառել դատարան դիմելու հանգամանք․ 2. հնարավորություն ընձեռնել մինչդատական վարույթում բողոքարկել իրավասու մարմնի գործողությունները՝ օրինակ՝ վարույթի հետ չկապված փաստաթղթեր պահանջելու դեպքերում, 3. մինչդատական վարույթում անձի կողմից եզրակացության հետ համաձայնվելու կամ մասնակի համաձայնության գալու դեպքում/որը պետք է լինի բացառապես գրավոր ձևով/ արագացված դատաքննության կիրառելու հնարավորություն․ Խնդրային է նաև օրենքի 22֊րդ հոդվածը, որտեղ սահմանված է միայն վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն: Կարծում ենք, որ նույն օրենքի միատեսակ կիրառության հարցերի դեպքում, կամ սխալ դատական ակտերի դեմ պայքարելու և արդարադատության պատշաճ ապահովման տեսանկյունից անձին պետք է ընձեռել վճռաբեկ բողոք բերելու իրավունքը, քանի որ նույն օրենքը պետք է մեկնաբանվի նաև օրենքի միատեսակ կիրառությունը ապահովող դատարանի կողմից: Ընդորում, հայցի նախնական ապահովման վերաբերյալ կայացված որոշման դեմ նախատեսված է վճռաբեկ բողոք բերելու իրավունքը, սակայն գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ հնարավորություն ընձեռնված չէ, որը չի համապատասխանում արդար դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման իրավունքից բխող տրամաբանությանը: Այլ կերպ ասած, միջանկյալ դատական ակտի դեմ անձինքն կարողանում են սպառել բոլոր դատական ատյանները, մինչդեռ գործն ըստ էության լուծողի դեմ կարող են միայն օգտվել վերաքննությունից: Ընդունվել է մասնակի: Նախագծի 11-րդ հոդվածի վկայակոչված իրավասությունը ձևակերպումը վերաբերում է բացառապես իրավասու մարմնի լիազորությանը։ Միևնույն ժամանակ, այդ լիազորությունը ապահովված չէ բերման ենթարկելու կամ հրաժարվելու դեպքում պատասխանատվության ենթարկելու հնարավորությամբ։ Ուսումնասիրության փուլում ապացույցների հավաքման գործընթացն ինքնին չի հանդիսանում վարչարարության իրականացում, և հավասարազոր է փաստաբանի կողմից հայցի ներկայացման համար նյութերի նախապատրաստման գործընթացին։ Միևնույն ժամանակ, ելնելով վարույթի առանձնահատկությունից, հայցի նախապատրաստման ամբողջ գործընթացը կանոնակարգված է օրենքով։ Միևնույն ժամանակ, ի տարբերություն հայցի ներկայացման կանոնների, մինչև հայցի ներկայացումը պոտենցիալ պատասխանողին բոլոր դեպքերում հնավորություն է տրվում ծանոթանալ հայցի ներկայացման համար հավաքված բոլոր նյութերին և ներկայացնել իր դիրքորոշումը։ Ընդունելով հանդերձ, որ դատարանը պետք է հնարավորություն ունենա գնահատական տալու իրավասու մարմնի գործողությունների իրավաչափությանը, գտնում ենք, որ դա կարող է արվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր կանոններով։ Իրավասու մարմնի գործողությունները կարող են քննարկվել դատարանում գործի քննության ընթացքում, ինչի արդյունքում իրավասու մարմնի ներկայացրած ապացույցները կարող են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով ճանաչվել անթույլատրելի, եթե դրանք հադիսանում են հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցներ:
7 Aramayis Gevorgyan 09.09.2019 16:32:06 Առաջարկում եմ Հոդված 3-ի 2) կետը շարադրել հետևյալ բովանդակությաբ՝ 2) Ապօրինի ծագում ունեցող գույք – գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական փաստաթղթերով և սույն օրենքով նախատեսված կարգով օրինական եկամուտներով անկախ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից. և օրենքը համալրել նշված փոփոխությամբ պայմանավորված համապատասխան դրույթներով։ Չի ընդունվել: Հարկ ենք համարում շեշտել, որ փաստաթղթերը հանդիսանում եմ ապացույցի մեկ տեսակ։ Մինչդեռ, օրինական եկամուտների առկայությունը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության կանոններին համապատասխան ներկայացված այլ ապացույցներով։
8 Արմեն Վարդանյան 23.09.2019 14:32:55 ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում պարզ չէ, թե ուսումնասիրություն սկսելու ինչ առիթների մասին է խոսքը, որոնք են այդ առիթները, բացի այդ, այդ առիթները չեն հստակեցվում և սահմանվում նաև նախագծի տեքստում: Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված պաշտոնատար անձ հասկացության մեջ պարզաբանման կարիք ունի հանրային պաշտոնին համարժեք պաշտոն ձևակերպումը, քանի որ անհասկանալի է համարժեքությունը, այն ինչ իրավական հիմքով և սկզբունքով է սահմանված: Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրությունը ընթացակարգ է, սակայն փաստացի նախագծում այդ ընթացակարգը սահմանված չէ և պարզ չէ, թե ինչպես, ինչ ժամկետներում է այն կատարվելու: Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում անհրաժեշտ է հստակեցնել, թե շուկայականից էականորեն ցածր գինը որ ժամանակահատվածին է վերաբերում կամ որ պահի դրությամբ է հաշվարկվելու և ինչն է հիմք ընդունվելու այդ գնի որոշման համար: Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել հիմքերի առկայության ստուգման արդյունքում ինչպես է հաշվարկվելու որոշման կայացման տասնօրյա ժամկետի սկիզբը, ստուգումը ինչ ժամանակահատվածում և ինչ ընթացակարգով է կատարվելու: Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասում քննարկման առարկա է ապօրինի ծագման գույքի համար սահմանված 50 մլն դրամի չափը, ինչ հիմքով կամ տրամաբանությամբ է այդ չափը որոշվել կամ սահմանվել, քանի որ ՀՀ հանրային ծառայության կամ այլ ոլորտում առկա աշխատավարձերի չափերի պայմաններում, օրինակ՝ 200000-500000 դրամ աշխատավարձի դեպքում /հաշվի առնելով նաև օրենքով աշխատավարձերի բարձրացմանը նախորդող ժամանակահատվածում գործող աշխատավարձերի ցածր մակարդակները/ առնվազն տրամաբանական չէ և ողջամիտ հարցադրումներ է առաջացնում միջին 4 և ավելի հոգանոց ընտանիքում 2 աշխատողից գոնե 1 կամ նույնիսկ 2 հանրային ծառայության պաշտոն զբաղեցրած անձի պարագայում 50 մլն դրամի չափով՝ մոտ 100 հազար դոլարին համարժեք գույքի ծագումը և դրա օրինականությունը, քանի որ ուղղակի իրատեսական չէ ՀՀ-ի պետական վարձատրությամբ նման չափի գույքի ձեռքբերումը նույնիսկ 15 տարի և ավելի ժամանակահատվածում միջին և բարձր պաշտոն զբաղեցնելով: Անհրաժեշտ է լրացուցիչ և համակողմանի քննարկման առարկա դարձնել ուսումնասիրության ոչ ենթակա ապօրինի գույքի չափը 50 մլն-ից էականորեն, օրինակ առնվազն 1/3-ով իջեցնելու հարցը: Նույն խնդիրը հաշվի առնել նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերում, ինչպես նաև նախագծի ողջ բովադակության մեջ: Ընդունվել է մասնակի: Նախագծով նախատեսված է, որ ուսումնասիրությունը սկսվում է օրենքով նախատեսված հիմքերի առկայության մասին իրավասու մարմին հայտնի դառնալու պահից տասնօրյա ժամկետում և տևում է առավելագույնը երեք տարի։ Շուկայական արժեքը (էական տարբերությունները այդ արժեքից) որոշվում է օրենքով նախատեսված առանձին հոդվածներում նշված ժամանակահատվածների համար փորձագիտական եզրակացությունների հիման վրա։
9 Արմեն Վարդանյան 23.09.2019 14:38:24 Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցնել ուսումնասիրություն սկսելու մասին որոշման կայացման սկիզբը սահմանող ժամկետը, հակառակ դեպքում առաջանում են կամայական և սուբյեկտիվ դրսևորումների հիմքեր, դրանցից բխող հետևանքներով և ռիսկերով: Պարզ չէ նաև, թե ինչպես է որոշվելու ուսումնասիրություն սկսելու հիմքերը բավարար համարելու սահմանները, որոնք են բավարար համարելու սկազբունքները, չափանիշները կամ չափորոշիչները, հակառակ դեպքում կլինեն ընտրողական, սուբյեկտիվ մոտեցումներ: Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում եմ հանել <<Անձի>> բառը: Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում պարզ չէ, թե ինչ ժամկետում է նախատեսված նյութերի հավաքումը, որն է այդ ժամկետի հաշվարկման սկիզբը: Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում <<հանգամանքները>> բառից հետո լրացնել <<և փաստարկված հիմքերը>> բառերը: Նույն մասում ուսումնասիրվող ժամանակահատվածի համար նախատեսված 10 տարին անընդունելի է, քանի որ ապօրինի գույքի բռնագանձման հնարավորությունը տարածվում է 2008 թվականից հետո ընկած ժամանակահատվածի վրա, մինչդեռ ապօրինի հարստացման և գույքի բռնագանձման խնդիրը առկա է անկախությունից ի վեր: Այստեղ պետք է իմպերատիվ սահմանել սույն օրենքի գործողությունը անկախությունից հետո ընկած ողջ ժամանակահատվածի վրա տարածվելու մասին՝ առաջնորդվելով օրենքի առաջ բոլորը հավասար են սկզբունքի գերակայությամբ և ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված պահանջներով: Նույն հոդվածի 3-րդ մասը ներառել 2-րդ մասում՝ բացառելով եթե-ներով ուսումնասիրության համար հնարավոր սուբյեկտիվ, կամայական ու ընտրողական մոտեցումների կիրառման ռիսկերն ու դրանց հետևանքները: 7-րդ հոդվածի 3-րդ մասում <<կասկածներ>> բառից առաջ լրացնել <<հիմնավորված փաստերով>> բառերը: Նախագծի 10-րդ հոդվածում և տեքստում քննարկման առարկա է գույքի բռնագանձման վարույթի իրականացման հարցը՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի համատեքստում: Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցնել ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր կազմելու ժամկետի հաշվարկման սկիզբը և տևողությունը: Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցնել դիմում ներկայացնելու հետ կապված ժամկետի հաշվարկման սկիզբը և ժամկետները: Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցնել եզրակացությունը կազմելու ժամկետի սկիզբը և եզրակացությունը կազմելու տևողությունը: Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասի ձևակերպումից ստացվում է, որ փաստացի առաջնային ապօրինի հարստացողը կարող է չդիտարկվել պատասխանող կողմ, հայցադիմումը կարող է ներկայացվել օրինական և հիմնավորված սկզբունքով ապօրինի գույքը ձեռքբերած բոլորովին այլ մարդու նկատմամբ, ում որևէ կերպ փոխանցվել է այդ գույքը, և այդ պահին կամ վաղուց այդ գույքը չի պատկանում իրականում առաջնային ապօրինի հարստացած մարդուն: Այս սկզբունքը ընդունելի և արդարացի չէ: Ընդունվել է մասնակի: Նախագծի 5-րդ հոդվածում նախատեսված հիմքերը ներառում են ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ հիմնավոր կասկածը, այսինքն՝ կասկածն առ այն, որ առկա է գույք, որի օրինական ծագումը հնարավոր չի լինի հիմնավորել նախագծով նախատեսված կարգով։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ այդպիսի կասկածի համար անհրաժեշտ փաստական տվյալների զանգվածը հստակ նկարագրել հնարավոր չէ, քանի որ այն կարող է տարբեր լինել ամեն առանձին դեպքում։ Նախագծով նախատեսված է, որ ուսումնասիրությունը սկսվում է օրենքով նախատեսված հիմքերի առկայության մասին իրավասու մարմին հայտնի դառնալու պահից տասնօրյա ժամկետում և տևում է առավելագույնը երեք տարի։ Նախագիծը նախատեսում է, որ իրավասու մարմնի կողմից ուսումնասիրվում է, ուսումնասիրության նախաձեռնմանը նախորդող տասը տարիների ժամանակահատվածը, բացառիկ դեպքերում կարող է ուսումնասիրել նաև ուսումնասիրության նախաձեռնմանը նախորդող տասը տարիներին նախորդող որոշակի ժամանակահատված, եթե այդպիսի ժամանակահատվածին վերաբերող ապացույցները հասանելի են ինչպես իրավասու մարմին, այնպես էլ պատասխանողին։ Ուսումնասիրվող ժամանակահատվածի ընդհանուր կանոնն ընտրվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի փորձագետների կողմից կատարված առաջարկի հիման վրա։ Ուսումնասիրված ժամանակահատվածի սահմանափակ լինելը բխում է ապացույցների պահպանված լինելու և համապատասխանաբար գործի քննության արդյունավետության նկատառումներից։ Միևնույն ժամանակ, նման ռիսկի բացակայության դեպքում, այսինքն այն դեպքերում, երբ ապացույցներն ամեն դեպքում պահպանվել են և հասանելի են պատասխանողին և իրավասու մարմնին, վերջինս կարող է կայացնել որոշում՝ նկարագրելով ապացույցների առկայության մասին վկայող հանգամանքները և ուսումնասիրել հավաքված նյութերի հիման վրա հետաքրքրություն ներկայացնող ժամանակահատվածը։ Ուսումնասիրությունը ինքնին չի հանդիսանում վարչարարության իրականում և այդ ընթացակարգի նկատմամբ համապատասխան նորմերը կիրառելի չեն։ Ուսումնասիրության ընթացքում ներառված բոլոր գործողությունները (նյութերի ամփոփումը, անձանց ներգրավումը, ապահովման միջոցների կիրառումը և այլն) ենթակա են կատարման երեք տարվա ընթացքում։ Ամեն առանձին գործողության կատարման ժամկետների նպատակահարմարությունը գնահատում է իրավասու մարմինը։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ օրենքի նպատակն է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը, ինչը ենթադրում է, որ պատասխանող կարող է լինել ցանկացած անձ, ում ակտիվները չեն հիմնավորվում օրինական եկամուտներով, իսկ գույքի բռնագանձումը չի ենթադրում իրավասու մարմնի մոտ պատասխանողի կողմից հակաօրինական արարքի կատարման ապացուցման պարտականության առկայություն։
10 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 1. Նախագծի 19-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումը փաստացի հնարավորություն է տալիս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ իրավասու մարմնին ցանկացած պահի դիմել համապատասխան գույքի բռնագանձման պահանջով առանց որևէ որոշակի ժամկետային կողմնորոշիչի պահպանման: Նման դատողության իրավական հիմքը՝ դրանում օգտագործվող խիստ անորոշ ու բովանդակային իմաստով անառարկա ձևակերպումն է, որի համաձայն` Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ իրավասու մարմինն իմացել է կամ պետք է իմանար ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին (…): Բնականաբար, նման իրավիճակում ինչպես տեսականում, այնպես էլ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ցանկացած իրավիճակում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը պայմանավորվի անորոշ բովանդակություն ունեցող վերացական ժամկետային ելակետերով: Հետևապես, վերը նշվածի հիման վրա, առաջարկում ենք վերաձևակերպել հիշյալ վիճահարույց կարգավորումը։ Ընդունվել է: Նախագծով հայցային վաղեմության ժամկետը փաստացի հավասարեցվել է ուսումնասիրության ժամկետին։
11 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 2. Բովանդակային իմաստով էականորեն խնդրահարույց է Նախագծի 25-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվող իրավակարգավորումը, որի համաձայն` Երրորդ անձանց կողմից անհատույց տրամադրված գույքը որպես օրինական եկամուտ վկայակոչելու դեպքում անձը կրում է գույքը տրամադրած անձի կողմից դրա ձեռքբերման օրինականությունը ապացուցելու պարտականություն։ Հիշյալ իրավակարգավորման բովանդակությունից ստացվում է, որ ցանկացած պարագայում հենց երրորդ անձի վրա է դրվում մեկ այլ անձի օբյեկտիվ իմացության տիրույթում գտնվող, երբեմն նաև օբյեկտիվ պատճառներով ապացուցման տեսակետից (անձի մահ, ապացույցների կորուստ, տիրող հանրային հարաբերությունների կազմակերպման միջավայր և այլն) անհնար համարվող հանգամանքների ապացուցման ամբողջ բեռն ու ծանրությունը դրանից բխող բոլոր անբարենպաստ հետևանքներով, ներառյալ` այն հանգամանքի համատեքստում, որ այս պարագայում գործում է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը և վերը նշված բոլոր անբարենպաստ հանգամանքների հետևանքները կրում է պատասխանողը: Հետևապես, առաջարկում ենք հրաժարվել այս վիճահարույց կարգավորումից: Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
12 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 3. Չափազանց լուրջ մտավախություն է առաջացնում նաև Նախագծի 14-րդ հոդվածի 10-րդ մասով առաջարկվող փոփոխությունը, որի համաձայն` սույն օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցադիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան վեցամսյա ժամկետում՝ սկսած այն օրվանից, երբ դիմողն ստացել է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումը: Արդյունքում ստացվում է այնպես, որ պատասխանողի սեփականություն համարվող գույքը շուրջ վեց ամիս կարող է գտնվել սոսկ հայցի ապահովման ներգործության ներքո՝ առանց իր նկատմամբ ներկայացված որևէ հայցապահանջի: Ընդ որում, նշված իրավիճակի դեմ պայքարի որևէ` գործնականում իրատեսական պաշտպանության երաշխիք անձին վերապահված չէ: Հետևապես, առաջարկում ենք սահմանել նշված դեպքերում դատարան դիմելու առավել կարճ ժամկետ: Չի ընդունվել: Հարկ ենք համարում շեշտել, որ համապատասխան ժամկետը նախատեսված է շահագրգիռ անձանց կողմից գործի նյութերին ծանոթանալու և փաստաթղթեր ներկայացնելու համար։ Սույն ընթացակարգի համար հնավորություն ստեղծելը կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս իրավասու մարմին բացառել հայցի ներկայացումը, եթե գույքի ձեռքբերումը հիմնավորվում է անձի մոտ պահվող նյութերով և փաստաթղթերով։
13 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 4. Ըստ նախագծի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով համապատասխան ընթացակարգի նախաձեռնումը վերապահված է իրավասու մարմնին՝ ՀՀ գլխավոր դատախազությանը։ Ակնհայտ է նաև, որ Հայաստանի Հանրապետության դատախազությանը նման լիազորությամբ օժտելն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվող իրավակարգավորմանը, որի համաձայն` Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան: Հիշյալ իրավակարգավորման բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ դատախազության` պետական շահի պաշտպանության հայցի հարուցման իրավասությունը կարող է կենսագործվել խիստ սահմանափակ` օրենքով սահմանված բացառիկ դեպքերում: Հիշյալ դեպքերն ուղղակիորեն և սպառիչ լրիվությամբ թվարկված են «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում (հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում իրավասու մարմինը հայց չի ներկայացրել, կամ պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի), որոնց վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ դրանք իսկապես բացառիկ են: Մինչդեռ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցումն օբյեկտիվորեն կարող է իրականացվել ՀՀ-ում գործող բազմաթիվ մարմինների կողմից և այս պարագայում առկա չէ բացառիկության որևէ հատկանիշ: Հետևապես, առաջարկում ենք բացառել դատախազության իրավասությունից այս վարույթի իրացումը: Չի ընդունվել: Նախագծով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների իրականացման և հայցի հարուցման լիազորությունը տրված է ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ որպես պետական շահերի պաշտպանության հայցի տարատեսակ։ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «[դ]ատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան»։ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքը չեն բացահայտում «պետական շահեր» հասկացությունը։ Միևնույն ժամանակ, «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «[դ]ատախազի կողմից պետական շահերի (…) պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է` (…) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը»։ Ընդ որում, «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը սպառիչ թվարկում է, թե որոնք են այն «բացառիկ դեպքերը», երբ դատախազը ներկայացնում է պետական շահերի պաշտպանության հայց՝ նշելով երկու դեպք․ առաջին՝ այլ մարմին, որին վերապահված է հայցի ներկայացման լիազորությունը, չի ներկայացնում համապատասխան հայց, երկրորդ՝ հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ այլ մարմնի։ Նախագծով նախատեսված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցումը ենթադրում է ինչպես պետության գույքային (գործընթացը նպատակ է հետապնդում շրջանառությունից հանել և հօգուտ պետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը), այնպես էլ ոչ գույքային շահերի պաշտպանություն (գործընթացը նպատակ է հետապնդում նաև կանխարգելել ֆինանսական հանցագործությունների կատարումը և բացառել ապօրինի գույքի ազատ շրջանառությունը)։ Միևնույն ժամանակ, այդպիսի հայցի ներկայացումը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ այլ մարմնի։ Ավելին, տարընկալումներից խուսափելու համար օրենքի նախագիծն ամեն դեպքում նախատեսում է կատարել փոփոխություններ նաև «Դատախազության մասին» օրենքում՝ հատուկ սահմանելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցի հարուցումը որպես պետական շահերի պաշտպանության հայցի տարատեսակ։ Բռնագանձված գույքն արդեն կարող է օգտագործվել ընդհանուր նպատակներով (պետական բյուջեի մասին համապատասխան օրենքով նախատեսված կարգով) կամ նախագծով սահմանված հատուկ նպատակով (փոխանցվել անձի, ում օրինական տիրապետումից դուրս է եկել համապատասխան գույքը)։
14 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 5. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով: Ակնհայտ է, որ քննարկվող օրենքով սահմանված վարույթն ինքնին քաղաքացիական դատավարություն է, ուստիև՝ «քաղաքացիական դատավարությունում սահմանել մեկ այլ քաղաքացիական դատավարություն» սկզբունքորեն անընդունելի է՝ առաջին հերթին օրենքի կարգավորման ինքնուրույն առարկաների համարժեք սահմանազատման տեսակետից: Հետևապես, առաջարկում ենք որդեգրել քաղաքացիական դատավարության օրենսգրքի և նշված օրենքի միջև իրավական հարաբերակցությունը որոշակիացնելու այլ` ողջամտորեն հիմնավորված կարգ: Չի ընդունվել: Հարկ ենք համարում նշել, որ նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, անդրադառնալով դատավարական կանոններ սահմանող երկու փաստաթղթերի հարաբերակցության հարցին, այն կարգավորում է նույն կերպ, ինչ «Սնանկության մասին» օրենքը (Հոդված 1), որն ունի համարժեք կարգավիճակ: Համապատասխանաբար գտնում ենք, որ նման կարգավորման ներառումը ապահովում է միասնականություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և քաղաքացիական դատավարության կանոններ պարունակող ակտերի հարաբերակցության հարցի լուծման տեսանկյունից։
15 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 6. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «գույք» հասկացության մեջ է ներառում նաև կրիպտոակտիվները, որպիսիք ՀՀ-ում դեռևս որևէ օրենսդրական ակտով սահմանված չեն: Սրանով ուղղակիորեն խախտում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումն առ այն, որ ցանկացած նոր հասկացություն սահմանելիս օրենքը պետք է ուղղակիորեն որոշակիացնի դրա բովանդակային ելակետերը: Հետևապես, առաջարկում ենք Նախագծի փաթեթով հստակորեն սահմանել մեր օրենսդրությամբ չբացահայտվող նշված եզրույթը: Չի ընդունվել: Կրիպտոակտիվների բռնագանձման հնավորությունը սահմանվել է՝ հաշվի առնելով, որ զուգահեռ մշակվում է համապատասխան ակտիվները կանոնակարգող օրենսդրությունը։ Միևնույն ժամանակ, մինչև համապատասխան իրավական ակտի ընդունումը կրիպոտոակտիվների բռնագանձման վերաբերյալ դատական ակտի կայացման հնարավորության նախատեսումը ամեն դեպքում կարևոր է հաշվի առնլով, որ Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից կայացնող վճիռը, որն առնչվում է կրիպտոակտիվների բռնագանձմանը կարող է կատարվել օտարերկրյա պետության տարածքում դատական ակտերի ճանաչման և կատարման կանոններին համապատասխան։
16 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 7. Թեպետ միջազգային փորձը ցույց է տալիս, որ «Հավանականությունների հավասարակշռում» սկզբունքը տարածում ունի տարբեր երկրներում, այդուհանդերձ գտնում ենք, որ այս սկզբունքի կիրառումը որոշակի ռիսկեր է պարունակում։ Նախագծում այս սկզբունքը սահմանված է 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում։ «Հավանականությունների հավասարակշռում» եզրույթը՝ ապացուցողական չափանիշ է, որով փաստը համարվում է հաստատված կամ հերքված, եթե դրա առկայությունը կամ բացակայությունը ավելի հավանական է: Այսպես, բանն այն է, որ հիշյալ հասկացությունը որևէ կերպ չի կարգավորում այն հարցը, թե դատավարության մասնակիցներից ո՞վ է կրելու կոնկրետ ապացույցներ ներկայացնելու պարտականությունն ու ապացուցման բեռը, որոնք տարբեր են ինչպես՝ ՀՀ օրենսդրությամբ, այնպես էլ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայում: Ակներև է, որ փաստը հենց այնպես չի կարող համարվել հերքված կամ հաստատված, իսկ պատասխանողը դիտարկվել որպես փաստի չապացուցման անբարենպաստ հետևանքը կրող՝ բացառապես այն հանգամանքի ուժով, որ տվյալ գույքի ձեռբքերումը չի հիմնավորվում օրենքով սահմանված ընթացակարգով: Առաջարկում ենք հստակորեն որոշակիացնել` ով է կրում այս պարագայում ապացույցներ ներկայացնելու պարտականությունը և պատասխանողի համար անբարենպաստ հետևանքների ծագումը պայմանավորել բացառապես այն պարագայում, երբ օբյեկտիվորեն և բանականորեն (ողջամտորեն) հնարավոր է գույքի ձեռքբերման մասին համապատասխան ապացույցը ներկայացնել: Ընդունվել է մասնակի: Հարկ ենք համարում ընդգծել, ապացուցման պարտականությանը (ապացուցման բեռին) վերաբերող հարցերը կարգավորված են Նախագծի 4-րդ գլխում։ Նախագծում ավելացվել է երաշխիք այն դեպքերի համար, երբ կողմը ապացուցում է, որ գրավոր ապացույցը ոչնչացվել է կամ կորել է ոչ իր մեղքով։
17 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 8. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով պաշտոնատար անձին տրված իրավական բնորոշումը պարունակում է որոշակի ռիսկեր: Մասնավորապես, դրա շրջանակներում ուղղակիորեն ընդգծվել է, որ պաշտոնատար անձ է համարվում ուսումնասիրությունը նախաձեռնելու պահին գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցրած անձ կամ այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն զբաղեցրած անձը: Մինչդեռ, ակներև է, որ Նախագծի իրավակարգավորման շրջանակներում առկա չէ որևէ դրույթ, որը կորոշակիացնի հանրային պաշտոն զբաղեցնող անձին համարժեք պաշտոն հասկացությունը: Ներպետական օրենսդրությամբ նշված հասկացության իրավական ելակետերը սահմանող որևէ բնորոշում առկա չէ: Ուստիև, առաջարկում ենք հրաժարվել իրավական որոշակիության հատկանիշից զուրկ այս ձևակերպումներից: Ընդունվել է մասնակի: Նախագծում հստակեցվել է պաշտոնին համարժեք պաշտոն զբաղեցրած անձ հասկացությունը։
18 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 9. Բովանդակային տեսակետից գրեթե ամբողջությամբ նույնանում են Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված իրավակարգավորումները: Երկուսի պարագայում էլ խոսքն ըստ էության, վերաբերում է նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով ուսումնասիրության վերսկսմանը: Հետևապես, գտնում ենք, որ անհրաժեշտ է հստակ տարանջատել հիշյալ կարգավորումների գործողության առարկայական սահմանները: Չի ընդունվել: Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը համապատասխանաբար կարգավորում են նոր ուսումնասիրության սկսելու և նախորդ ուսումնասիրության արդյունքում կայացված ակտի վերանայման համար ուսումնասիրությունը սահմանափակ ծավալով վերսկսելու հնարավորությունները։ Այդ պատճառով գտնում ենք, որ նշված դրույթների կարգավորման առարկան տարբերվում է և առկա չէ միասնականացման անհրաժեշտություն։
19 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 10. Իրավասու մարմնի համար անհարկի վարչական հայեցողություն է գեներացնում նաև Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, որը, փաստացի հնարավորություն է տալիս սկսել ուսումնասիրություն նաև տասը տարուց ավելի ժամանակահատվածի կտրվածքով այն դեպքերում, երբ հիմնավորվում է, որ այդ ժամանակահատվածում ձեռքբերված գույքի առնչությամբ ապացույցներն առկա են և հասանելի: Բանն այն է, որ այդ հանգամանքի գնահատման ողջ գործընթացն ինքնին գտնվում է իրավասու մարմնի հայեցողության շրջանակներում, իսկ դրա ոչ պատշաճ իրացման հետևանքը Նախագծի կարգավորումների համաձայն, կրում է պատասխանողը: Ավելին, Նախագծի կարգավորման տրամաբանությունից ուղղակիորեն բխում է, որ մինչև տասը տարվա ժամանակն ընդգրկող ուսումնասիրության դեպքում բոլորովին էլ պարտադիր չէ գույքի առնչությամբ ապացույցներն առկայության և հասանելիության օրենսդրական պահանջի պահպանվածության հարցը: Հետևապես, առաջարկում ենք հրաժարվել այս վիճահարույց կարգավորումից: Չի ընդունվել: Նախագիծը նախատեսում է, որ իրավասու մարմնի կողմից ուսումնասիրվում է, ուսումնասիրության նախաձեռնմանը նախորդող տասը տարիների ժամանակահատվածը, բացառիկ դեպքերում կարող է ուսումնասիրել նաև ուսումնասիրության նախաձեռնմանը նախորդող տասը տարիներին նախորդող որոշակի ժամանակահատված, եթե այդպիսի ժամանակահատվածին վերաբերող ապացույցները հասանելի են ինչպես իրավասու մարմին, այնպես էլ պատասխանողին։ Ուսումնասիրվող ժամանակահատվածի ընդհանուր կանոնն ընտրվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի փորձագետների կողմից կատարված առաջարկի հիման վրա։ Ուսումնասիրված ժամանակահատվածի սահմանափակ լինելը բխում է ապացույցների պահպանված լինելու և համապատասխանաբար գործի քննության արդյունավետության նկատառումներից։ Միևնույն ժամանակ, նման ռիսկի բացակայության դեպքում, այսինքն այն դեպքերում, երբ ապացույցներն ամեն դեպքում պահպանվել են և հասանելի են պատասխանողին և իրավասու մարմնին, վերջինս կարող է կայացնել որոշում՝ նկարագրելով ապացույցների առկայության մասին վկայող հանգամանքները և ուսումնասիրել հավաքված նյութերի հիման վրա հետաքրքրություն ներկայացնող ժամանակահատվածը։
20 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 11. Իրավակիրառ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել նաև ուսումնասիրության անհարկի երկարացված ժամկետները: Մասնավորապես, համաձայն՝ Նախագծի 8-րդ հոդվածի ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը երկու տարի: Անհասկանալի է՝ եթե ուսումնասիրությունը չի պահանջում միջազգային հարցումների իրականացման անհրաժեշտություն, ինչո՞վ է հիմնավորվում այդպիսի երկար ժամկետի սահմանումը: Առաջարկում ենք ներկայացնել համապատասխան հիմնավորում, իսկ դրա բացակայության դեպքում հրաժարվել այս անհիմն կարգավորումից: Չի ընդունվել: Նախագիծը նախատեսում է, որ իրավասու մարմնի կողմից ուսումնասիրության իրականացումը կարող է տևել երկու տարի՝ առավելագույնը մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ։ Ուսումնասիրության ժամկետներն ընտրվել են՝ հիմք ընդունելով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի փորձագետների կողմից կատարված առաջարկը։ Փորձագետներն առաջարկել են երկարաձգել նախապես ընտրված առավելագույնը 1 տարի վեց ամիս ուսումնասիրության ժամկետները՝ «հաշվի առնելով որոշ ֆինանսական ուսումնասիրությունների բարդությունը»։ Ուսումնասիրության առավելագույնը երեք տարի ժամկետը նաև համապատասխանում է հայցային վաղեմության ժամկետներին, այսինքն, գործնականում այն ժամկետին, որն ունի հայցվորն իր հայցի նախապատրաստման և դատարան ներկայացնելու համար։
21 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 12. Առաջարկում ենք հստակ սահմանել այն պատասխանատվությունը, որն անհրաժեշտաբար պետք է կիրառվի Նախագծի 9-րդ հոդվածին համապատասխան իրականացված ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալների հրապարակման համար: Ընդունվել է ի գիտություն: Նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարել լրացում ՀՀ քրեական օրենսգրքում՝ ավելացնելով համապատասխան արարքների համար պատասխանատվություն նախատեսող 342.2-րդ հոդվածով։
22 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 13. Նախագծի 12-րդ հոդվածի 5-րդ մասով առաջարկվող իրավակարգավորումը փաստացի դատարանին գրեթե պարտավորեցնում է բոլոր դեպքերում բավարարել համապատասխան գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելու վերաբերյալ ստացվող դիմումները: Հիշյալ հոդվածի իմաստով դիմումի բավարարման մասին որոշման կայացման համար ընդամենն անհրաժեշտ է հավաստիանալ, որ դիմումում արձանագրված տվյալներն անհրաժեշտ են ուսումնասիրության համար որոշակի փաստերի հաստատման նպատակով: Մինչդեռ, նման ցածր ապացուցողական շեմի սահմանումը որևէ կերպ համադրելի չէ համարժեք հիմնավորված դատական ակտ ստանալու կոնվենցիոնալ սկզբունքին: Հետևապես, առաջարկում ենք վերաձևակերպել այս վիճահարույց կարգավորումը, նախատեսելով ապացուցողական ողջամիտ և ընդունելի շեմ: Չի ընդունվել: Բանկային գաղտնիքի հասանելիության համար նախագծով չեն սահմանվում քաղաքացիական դատավարության գործող պահանջներից տարբերվող պահանջներ և փոփոխվում է միայն բանկային գաղտնիքի տրամադրման փուլը։ Ներկայումս, ապացույցներ, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տվյալներ պահանջելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն ներկայացված դիմումով ներկայացվելու են գործի համար նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև այդ ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստը հաստատող հիմնավորումները։ Նախագծի կարգավորումների համաձայն ներկայացված դիմումում պետք է հիմնավորվի, որ տվյալներն անհրաժեշտ են ուսումնասիրության համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար։ Միևնույն ժամանակ, ուսումնասիրության առարկան համընկնում է հետագայում հայցվորի ապացուցման բեռի հետ, արդյունքում դիմողը համապատասխան ապացույցները ստանալու համար նույն կերպ հիմնավորելու է, որ առկա են հարուցվելիք գործի համար նշանակություն ունեցող փաստեր, որոնք կարող են հիմնավորվել հայցվող ապացույցը պահանջելու արդյունքում։ Միևնույն ժամանակ, ավելի վաղ փուլում և դատական վերահսկողության կիրառմամբ տվյալների ամբողջական ուսումնասիրությունը նաև կապահովի, որ դատարան հայց ներկայացվի միայն առաջին հայացքից իրավասու մարմնի համար հիմնավոր դեպքերով, ինչը նաև կապահովի ավելի քիչ գործերի հարուցումը, բայց ավելի հիմնավոր դեպքերով։
23 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 14. Մտահոգիչ է Նախագծի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, որի համաձայն` Դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը պարունակում են տվյալներ, որոնք բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք և նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության։ Հիշյալ իրավակարգավորումից ուղղակիորեն բխում է, որ դեռևս հայցի ապահովման փուլում, փաստորեն, դատարանն արդեն իսկ գնահատական է տալու այն փաստի մասին, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք: Բնականաբար, նշված փաստի դատական կարգով հաստատման պարագայում ակնկալել արդարադատության հետագա շարժընթացի օբյեկտիվությունը ողջամտորեն իրատեսական չէ, և նման իրավակարգավորումն ըստ էության, դատարանին դնելու է իրավասու մարմնի ներկայացրած «հայցերը դակողի» կարգավիճակում: Առաջարկում ենք հրաժարվել այս վիճահարույց կարգավորումից: Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
24 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 15. Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Ուսումնասիրությունը կարող է ավարտվել հաշտության համաձայնության կնքմամբ, որը պետք է համապատասխանի սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված պայմաններին և հաստատվի դատարանի կողմից նույն հոդվածով նախատեսված կարգով: Բանն այն է, սակայն, որ այս տեսակի վարույթներով էականորեն կարևորվում է հաշտության համաձայնության գործընթացի պատշաճ սահմանումը, որն այսուհանդերձ, չի կարող կրել հայեցողական բնույթ: Հիշյալ իրավադրույթում «կարող է ավարտվել» բառերը հնարավորություն են տալիս չկնքել հաշտության համաձայնություն ներառյալ այն դեպքերում, երբ առկա են օրենսդրորեն պահանջվող բոլոր վավերապայմանները: Դրանով պայմանավորված` առաջարկում ենք հստակորեն և առանց անհարկի հայեցողական բաղադրիչի ամրագրել հաշտության համաձայնության կնքումը վարույթի այս տեսակի պարագայում: Չի ընդունվել: Հաշտության համաձայնության կնքման առնչությամբ առկա են տարաբնույթ մոտեցումներ։ Ի թիվս այլնի, միջազգային փորձագետների կողմից խրախուսվում է նախագծում նշված շեմից ձերբազատվելը և իրավասու մարմին հնարավորություն ընձեռելը ազատորեն բանակցելու՝ հաշվի առնելով ամեն գործի առանձնահատկությունները։ Հաշվի առնելով, տարաբնույթ մոտեցումները և առաջարկները այս հարցի առնչությամբ՝ ընտրվել է նախագծում ամրագրված մոդելը՝ որպես առկա տեսակետների հավասարակշռում։ Նույնաբովանդակ մոդել է ընտրված նաև Բուլղարիայի օրենսդրությամբ։ Այդ առնչությամբ գտնում ենք, որ իրավասու մարմինը պետք է նաև հնարավորություն ունենա դիմելու դատարան, եթե ողջամտորեն հնարավոր է համարում հայտնաբերված գույքի բռնագանձումը ամբողջ ծավալով, մինչդեռ կողմը առաջարկում է դրա մի մասը։
25 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 16. Խիստ մտահոգիչ է նաև Նախագծի 24-րդ հոդվածում ամրագրված արագացված դատաքննության կիրառման իրավական հիմքերը: Նշված դրույթը հնարավորություն է տալիս կիրառել արագացված դատաքննություն այն դեպքերում, երբ հրապարակային ծանուցման տեղադրման պահից սկսած 4 ամսվա ընթացքում շահագրգիռ ոչ մի անձ գրավոր չի վիճարկում գույքի բռնագանձումը: Նման իրավակարգավորման պարագայում փաստացի կարող է ստացվել այնպես, որ անձն առանց իրազեկման, առանց արդարադատության բովանդակային իրացման զրկվի իր սեփականությունը հանդիսացող գույքից: Առաջարկում ենք հրաժարվել հիշյալ իրավակարգավորումից: Նկատի ունենալով այսօրինակ գործերի քննության առանձնահատկությունները` առաջարկվում է նաև դրանց համար սահմանել ի պաշտոնե քննության կառուցակարգեր: Ընդունվել է ի գիտություն: Նախագծից հեռացվել են քննարկվող կարգավորումները, իսկ նախատեսված վարույթով արագացված դատաքննության կարգը հնարավոր կլինի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ընդհանուր կանոններով: