Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 539-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ        

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 539-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

 

       Հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի <<Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին>> N539-Ն որոշման 1-ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1-ին կետով.

<>:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  • Обсуждалось

    03.09.2019 - 24.09.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Энергетика и природные ресурсы, Финансовая, Территориальное управление и развитие, Публичная служба

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7181

Принт

Предложения

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

03.09.2019

Այս նախագծով փորձ է արվում նախկինում ՓՀԷԿ֊ի կառուցման համար ՋԹ ստացման հայտով դիմած և մերժված անձանց համար կանաչ լույս վառեն և Հարավային ջրավազանային տարածքում անարգել շարունակեն ՓՀԷԿ֊ի կառուցման նպատակով ՋԹ֊ներ տրամադրեն, մասանվերապես Գեղի գետի վրա...

Արմեն Վարդանյան

03.09.2019

Իրավական որոշակիության ապահովման սահմանադրական պահանջի ապահովման նպատակով՝ առաջարկում եմ Ջրային օրենսգրքում սահմանել <<ջրառ>> հասկացությունը, քանի որ օրենսգրքում օգտագործվում է ջրառ եզրույթը, սակայն չկա դրա հստակ բնորոշումը, իսկ օրենսգրքի 1-ին հոդվածով սահմանված <<ջրօգտագործում>> հասկացությունից կարելի է միայն ենթադրել, որ այն ներառում է նաև ջրառը: Եթե ջրառը փաստացի ջրօգտագործում է, ապա այն պետք է հստակ ամրագրել ջրօգտագործում հասկացությամբ, իսկ հասկացությունների շարքում առանձին բնորոշել <<հաջորդաբար իրականացված ջրառ>> հասկացությունը և սահմանել ջրառի ծավալի մեծության հաշվարկման սկզբունքները կամ առանձնահատկությունները, այդ թվում ՝ մեծ կամ փոքր ՀԷԿ-երի համար:

Հայկ Սարգսյան

03.09.2019

ՀԷԿ-երը դանդաղեցնում են գետի հոսքը, այդպիսով առաջազնելով ջերմաստիճանի, գոլորշիացման փոփոխություն, իսկ դա չի նշանակիւմ, որ գետի ջրի քանակի մուտքն ու ելքն իրար հավասար են, չհաշված, թե ինչպիսի ազդեցություն են դրանք իւնենում գետի և շրջակա ֆաունայի վրա։ Հասկանում եմ, որ ոզում եք ավելի շատ ՀԷԿ-եր սարքելու թույլտվություններ տրամադրեք ու ՀԷԿ վերականգնվող էներգիայի ռեսուրս է, բայց լավ կլինի, որ յուրաքանչյուր գետին առանձնակի մոտենաք կամ խմբավորեք

Узнать больше