Добавить в избранное

Տրանսպորտի բնագավառի բարեփոխումների և շուկայի կարգավորման ռազմավարության և դրա գործողությունների ծրագիրը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 Տրանսպորտի բնագավառի բարեփոխումների և շուկայի կարգավորման ռազմավարության և դրա գործողությունների ծրագրի

 

 

  1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Միջոցառումը պայմանավորված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ տեղի ունեցած Հայաստանի ռազմավարության շրջանակի ոլորտային ռազմավարությունների քննարկումների հանձնարարականի ապահովման անհրաժեշտությամբ:

Տրանսպորտի ոլորտում իրականացվող ռազմավարության հիմնական նպատակն է արդյունավետ, բնապահպանական և սոցիալական տեսանկյուններից կայուն զարգացող տրանսպորտային ենթակառուցվածքների ու ծառայությունների ստեղծումը և միջպետական համագործակցության ու ապրանքաշրջանառության խթանումը:

 

         1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի տրանսպորտի բնագավառը: Ոլորտում առկա են մարտահրավերներ, որոնց ռազմավարական լուծումը կարևորագույն նախապայման է տրանսպորտային ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման և տրանսպորտային ծախսերի կրճատման համար:

 

         1.2  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Անհրաժեշտ է իրականացնել տրանսպորտի բնագավառի շուկայի վերլուծություն և մշակել բնագավառի բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագիր, որի հիմնական շեշտադրումներն ուղղված են ենթաոլորտային ռազմավարական գործողությունների մշակմանն ու իրականացմանը:

Տրանսպորտի բնագավառում առկա խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ է զրգացնել ենթակառուցվածքները, ձևավորել կառավարման արդյունավետ համակարգ և տրանսպորտային ծառայությունների մատուցումը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին:

 

         2.Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Միջոցառման իրականացման արդյունքում արդյունավետ, բնապահպանական և սոցիալական տեսանկյուններից կայուն զարգացող տրանսպորտային ենթակառուցվածքների և ծառայությունների մշակման միջոցով  տրանսպորտային համակարգի համաչափ և երկրի կայուն զարգացման համար առավել օպտիմալ տրանսպորտային փոխադրումների կառուցվածքի ձևավորումն է: միջազգային ստանդարտներին համապատասխանող տրանսպորտային ծառայությունների մատուցումը:

  • Обсуждалось

    02.09.2019 - 17.09.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт, Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6575

Принт