Добавить в избранное

Находится в Национальном Собрании РА

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Գևորգ Մալխասյան 20.08.2019 12:01:17 Առաջարկում եմ ընդհանրապես ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, քանի որ այն հակասում է ՀՀ հողային օրենսգրքի պահանջներին, որով համայնքների ղեկավարների կողմից պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման համար ժամկետ չի նախատեսված: Միաժամանակ նշված հոդվածով նախատեսված է, որ համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել, ինչպես նաեւ անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Մինչդեռ հողերի օտարումն ու օգտագորշման հանձնումն իրականացվում է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգով: Բացի այդ նշված հոդվածը որևէ կապ չունի «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող իրավահարաբերությունների հետ: Ընդունվել է ի գիտություն: Համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել կարող են օտարվել, ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ պետական լիազոր մարմնի` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում: Նշված կարգով սահմանված ընթացակարգը ՀՀ-ում գործող օրենսդրությանը չի հակասում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ուսումնասիրում է ներկայացված նյութերը և անհրաժեշտության դեպքում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ մարմինների հետ, համապատասխան ոլորտային պետական լիազոր մարմնի բացասական կարծիքի դեպքում բացասական եզրակացությամբ վերադարձվում է մարզպետին: Բացասական եզրակացության դեպքում արգելվում է հողամասի օտարումը: Բացասական եզրակացություն է տրվում, երբ` 1) ներկայացված տարածքները համընկնում են պետության կողմից նախատեսվող ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի հետ. 2) հողամասի օգտագործման նպատակը չի համապատասխանում հողամասի նպատակային նշանակությանը. 3) հողամասի օգտագործման նպատակը չի համապատասխանում քաղաքաշինական, հողաշինարարական փաստաթղթերին. 4) գտնվում է ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության կամ օտարման գոտիներում. 5) օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում:
2 Արմեն Վարդանյան 20.08.2019 13:37:21 Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերը արդյունավետ կառավարելու նպատակով նպատակահարմար է դրանց օտարման և կառուցապատման իրավունքով տրամադրումը ևս տաս տարի իրականացվի պետական լիազոր մարմնի համաձայնությամբ՝ վերը նշված կարգով սահմանված ընթացակարգով, որտեղ պարզ չէ , թե պետական լիազոր որ մարմինն է համաձայնություն տվողը և ինչ լիազորության կամ իրավասության հիման վրա է լիազոր մարմնի կողմից տրվելու համաձայնություն, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սույն նախագծով կամ օրենքով՝ համաձայնություն տվող մարմնի կամ համաձայնություն տալու լիազորություն սահմանելու մասին դրույթներ չկան, ինչը հակասում է ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, հետևաբար օրենքի կարգավորման առարակա հանդիսացող խնդիրը կամ հարցը լուծելու համար անհրաժեշտ է օրենքի նախագծում նախատեսել օտարման կամ կառուցապատման իրավունքով հողի տրամադրման գործում ով կամ որ պետական մարմինը ինչ լիազորություն ունի, այդ թվում՝ համաձայնություն տալը, և այդ լիազորությունը կամ համաձայնություն տալը ինչպես և ինչ իրավական հիմքով է կատարվելու: ՀՀ կառավարության 2010թ N 16-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված կարգում, մասնավորապես՝ 4-5-րդ կամ 11-րդ կետերում նշված գործողությունները խնդրահարույց են, քանի որ մարզպետը կամ տարածքային կառավարման նախարարությունը այդ կետերով նշված գործողությունները կարող են իրականացնել ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, այլ ոչ թե ՀՀ կառավարության որոշմամբ կամ դրա հավելվածով սահմանված կարգով: Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում եմ նախագծի 1-ին հոդվածում <<տրամադրվել >> բառը փոխարինել << տրամադրվել՝ մարզպետի եզրակացությամբ և տարածքային կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, >> բառերով: Միաժամանակ հաշվի առնել, որ օրենքի 10-րդ հոդվածը լրացվել է 19.05.2009թ ՀՕ-137-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 04.07.2009թ-ին, ինչը նշանակում է, որ 10-րդ հոդվածով սահմանված 10 տարվա ժամկետը 2019թ հուլիսի 4-ից լրացել է: Սույն օրենքի նախագծի ընդունվելու պարագայում այդ օրենքի գործողությունը տարացվելու է դրանից հետո ծագած հարաբերությունների վրա՝ համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ 2019թ հուլիսի 4-ից մինչև օրենքի առաջարկվող փոփոխության ընդունումը ընկած ժամանակահատվածը մնում է բաց, որի պարագայում առաջ է գալիս օրենքի հետադարձ ուժի կիրառելության հարցը, որը կարգավորվում է ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով: Չի ընդունվել: «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, տասը տարվա ընթացքում, համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել կարող են, ինչպես նաեւ անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ պետական լիազոր մարմնի` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում:
3 Արմեն Վարդանյան 20.08.2019 13:45:31 Նախագծի հիմնավորման մեջ <<Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի վերահսկողությունը:>> նախադասությունը կիսատ է, միտքն ավարտված չէ, <<վերահսկողությունը>> բառից հետո պարզ չէ, թե ինչ է լինում: Ընդունվել է: Տեխնիկական բնույթի բացթողում է «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի վերահսկողությունը ևս տաս տարի իրականացնելու նպատակով: »
4 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.09.2019 17:00:44 Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են ՀՀ վարչատարածքային միավորների տեսակները, դրանց նկարագիրը, սահմանները և նշվածների հետ կապված հնարավոր փոփոխության ձևերը, որոնք համահունչ են նշված օրենքի վերնագրին, իսկ այդ օրենքի 10-րդ կետի պահանջը չի համապատասխանում նույն օրենքի վերնագրին և բովանդակությանը, քանի որ այն վերաբերելի է միայն վարչական միավորի տարածքի ներսում հնարավոր իրականացվող հողային հարաբերություններին, իսկ վերջինս կարգավորվում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով. այն է՝ ՀՀ հողային օրենսգիրքը: ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի տրամաբանության համաձայն ՀՀ պետական սեփականություն համարվող բոլոր հողերը պետք է անհատույց սեփականության իրավունքով փոխանցվեն համայնքներին: Վերոգրյալի ներքո, հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի և 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, կարող ենք փաստել, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 10-րդ կետում նշված ժամկետի երկարացման դեպքում այն կշարունակի հակասել ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի և 2-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերոնշված կետերի պահանջներին: Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 10-րդ կետի պահանջը նաև հակասում է գործարար միջավայրի բարելավմանը: Միաժամանակ պետք է նշել, որ սույն նախագծի ամփոփաթերթում նախագծի մշակողների կողմից ներկայացված հնարավոր չարաշահումները վերահսկող և կանխարգելող գործիքակազմը նախատեսված է գործող ՀՀ օրենսդրությամբ: Չի ընդունվել: Քանի որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով համայնքների վարչական սահմաններում ընդգրկվել են համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հողերը (2-րդ հատվածի), որոնք հիմնականում արոտավայրեր կամ գյուղ. նշանակության հողեր են և կառավարության քաղաքական որոշում է տրամադրել գյուղատնտես նպատակներով, այլ նպատակներով չեն տրամադրվում, բացառությամբ պետական կամ համայնքային կարևոր ծրագրերի իրականացման դեպքում: Ուստի արդյունավետ վերաչսկելու համար առաջարկվել է գործող օրենքի 10-րդ հոդվածում կատարել ժամկետի փոփոխության առաջարկություն: Ձեր կողմից առաջարկվող 10-րդ հոդվածը հանելու առաջարկությունը նշված նախագծով ներկայացվող փոփոխության հետ կապ չունի և այն այս նախագծի շրջանակում քննարկելը գտնում ենք չհիմնավորված և ոչ նպատակահարմար: Նշված հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ պետական լիազոր մարմնի` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում բացառապես համապատասխան նպատակային նշանակությունների և այլ պայմանների համապատասխանության պարագայում: Նշված կարգով սահմանված ընթացակարգը ՀՀ-ում գործող օրենսդրությանը չի հակասում: