Добавить в избранное

В стадии разработки

«Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների լուծարման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ԴԻԼԻՋԱՆԻ  ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ», «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ», «ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ», «ԳՅՈՒՄՐՈՒ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ»  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի  N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի  N 1738-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

1.

 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի  N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու  և   Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի  N 1738-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 36 արձանագրային որոշման հավելվածի  1.2 կետի կատարման անհրաժեշտությամբ, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմամբ, Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով` երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմամբ և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն ուղղված է երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում ապահովելուն` շուրջօրյա հաստատություններից երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելուն, խնամակալության, որդեգրման  հանձնելուն, խնամատար ընտանիքում խնամքը կազմակերպելուն, ինչպես նաև այդ հաստատություններում երեխաների թվի նվազեցմանը և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնմանը:

Միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից 2015-2019թթ. իրականացվել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող  հաստատությունների երեխաների կարիքների խորը գնահատում:

Գնահատված կարիքների հիման վրա մշակվել են երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական զարգացման անհատական ծրագրերը: Երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական զարգացման անհատական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով նախարարությունը համագործակցում է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ:

«Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն»  պետական ոչ առևտրային կազմակերպություններում (այսուհետ՝ հաստատություններ) խնամվող երեխաների զգալի մասը հաստատություն է տեղավորվել ընտանիքների սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: Հիմնականում ընտանիքներում չաշխատողների թիվը կրկնակի ավել է աշխատողների թվից: 

Հաստատություններում խնամվող երեխաների գերակշիռ մասը միայնակ մայրերի, առանձին ապրող ծնողների երեխաներ են: Ապրում են մեծամասամբ բազմաբնակարան շենքերում, օրինակ՝ «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամվող 3 երեխայի ընտանիք չունի հիմնական կացարան:

Հաստատություն տեղափոխման պատճառներից է ընտանիքի ոչ կայուն եկամուտները:

2.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

 Նախագծի ընդունմամբ      Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ՝ կազմակերպություն)  կլուծարվեն:

  Կազմակերպությունների լուծարումից գոյացած դրամական միջոցներն ամբողջությամբ կհատկացվեն ՀՀ  մարզերում և Երևան քաղաքում խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքը կազմակերպելու նպատակով Երևանում և մարզերում անհրաժեշտ թվով ճգնաժամային կենտրոնների, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ինչպես նաև նշված հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերին:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի ընդունման արդյուքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանիքում, կբարելավվի նրանց կյանքի որակը,  կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակությանը, ինչպես նաև մարզերում շուրջօրյա խնամքի կարիք ունեցող երեխաների համար առավելագույնս կապահովվի խնամքը ընտանեկան միջավայրում, նշված մարզերում կավելացվի խնամատար ընտանիքների թիվը։

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«ԴԻԼԻՋԱՆԻ  ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ», «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ», «ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» , «ԳՅՈՒՄՐՈՒ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ»  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի  N 1738-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ  ԾԱԽՍԵՐԻ  ԱՎԵԼԱՑՄԱՆ  ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ  ՄԱՍԻՆ 

Նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում լրացուցիչ ծախսեր չի առաջացնում:

 

 

 

 

                                  

 

 

  • Обсуждалось

    13.08.2019 - 28.08.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10238

Принт

Предложения

Ruzanna Qocharyan

22.08.2019

Ես լինելով մանկավարժ՝ երկար տարիներ աշխատել եմ և աշխատում եմ սոցիալ _ տնտեսական ծանր իրավիճակում ապրող և գիշերօթիկի սաների հետ։ Ես համամիտ եմ, որ երեխաները ապրեն ընտանիքում, լիարժեք ընտանիքում և ստանան ծնողի,լավ ծնողի դաստիարակություն։ Ունեմ աշակերտներ, որ լավ են սովորում, ծնողը հետևողական է իր զավակին,բայց ունեմ նաև այպիսի աշակերտ, որ ծնող ունի, բայց մատնված է անուշադրության,ծնողը ունի նաև ասոցիալ վարք։ Ծնողը հետևողական չէ,չի օգնում ուսման հարցում, բայց գիշերօթիկում նրան սովորեցնում են, կրթում, լավ դաստիարակում, վերջապես լավ մարդ են դարձնում։ Խնդրում եմ ինձ տվեք հակիրճ, բայց հիմնավոր պատասխան՝ ի՞նչ է լինելու այն երեխաների վիճակը, որոնց ծնողները հետևողական չեն կամ ունեն ասոցիալ վարք։

Zin Zin

20.08.2019

ՆԱԽ ԿԱՌԱՋԱՐԿԵՄ ՀԵՏԵՎՅԱԼԸ ՜ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՍՑՐԵՔ ԱՅՆ ԱՍՏԻՃԱՆԻ , ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵՔ , որ մարդիք գումար աշխատեն իրենց երեխաներին պահեն : Փակելով մի հաստատություն ՝ որտեղ երեխաների մեջ դեռ մի փոքր ապրելու ցանկությունը կա, հավատացեք դրսում թողնելով դուք ահռելի մեծ վտանգի տակ եք դնում հասարակությունը, որտեղ կշատանան մարդասպանները, գողություն կատարողները,,,,, հավատացեք նման հաստատություններ առկայությունն ավելի դրական կողմեր ունի , քան փակելու բացասական կողմերն է ////

Ռոզա Ավետիսյան

19.08.2019

Բարելավվել նման կառույցների պայմաններն ու բարձրացնել աշխատավարձը, քանի դեռ Հայաստանում տիրում է անգործությունն ու չքավորությունը...

Узнать больше