ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

«Ֆունկցիոնալության գնահատման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման պահանջը սահմանված է ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 8-րդ կետով (Հաշմանդամություն ունեցող անձի կարիքի գնահատման սոցիալական մոդելի առկայություն, գնահատված կարիքին համարժեք վերականգնողական ծառայությունների մատուցում):

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

 Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունած Հայաստանի Հանրապետության օրենքով: Օրենքի 6-րդ, 6-րդ, 6²-րդ հոդվածներով սահմանված են  հաշմանդամության սահմանմանն առնչվող դրույթները: Հաշմանդամության սահմանման հիմքում դրված է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանը. հաշմանդամ են ճանաչվում հիվանդության, վնասվածքների կամ խեղման  հետևանքով կենսագործունեության սահմանափակում ունեցող անձինք:  

       Կենսագործունեության սահմանափակման հիման վրա հաշմանդամության սահմանումն առավելապես բխում է բժշկական չափանիշներից, այսինքն, հիմնված է բժշկական մոդելի վրա:

          Գործող օրենսդրությամբ հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, ով առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն: Այս համատեքստում hաշմանդամություն ունեցող անձը դիտարկվեւմ է որպես առողջական խնդիրներ ունեցող անձ, ոըը կարիք ունի պաշտպանության: Չի իրականացվում անձի կարողությունների բազմակողմանի գնահատում և  հաշվի չեն առնվում շրջակա միջավայրի  գործոնները: Գնահատման նպատակը առավելապես հաշմանդամ ճանաչել կամ չճանաչելն է, որով էլ պայմանավորված են լրացուցիչ արտոնությունները:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, հաշմանդամությունը սահմանվում է որպես մարդու ֆիզիկական և մտավոր խնդիրների ու շրջակա միջավայրի խոչընդոտների փոխազդեցության արդյունքում գործունեության և մասնակցության սահմանա­փակում. հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, ով ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների և տարբեր  արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: Այս համատեքստում  հաշման­դամությունն այլևս չի դիտարկվում որպես մշտական առողջական խնդիր, այլ ընկալվում է որպես գործունեության սահմանափակումների կրճատմանն ու մասնակցության ընդլայնմանն ուղղված միջամտություններ (աշխատանք, կրթություն, ընտանեկան և համայնքային կյանք, սպորտ ու մշակույթ և այլն)՝ շրջակա միջավայրում առկա ֆիզիկական և վերաբերմունքային խոչընդոտները վերացնելու, լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ու ծառայություններ տրամադրելու միջոցով:  

Կարգավորման նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիանալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության:

     Նախագծով նաև նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝  թեթև, միջին, ծանր, խորը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Ֆունկցիոնալության գնահատման մոդելի ներդրման համար իրավական հենքի առկայություն:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

          Նախագծի ընդունման դեպքում պետք է վերանայվեն հետևյալ ենթաօրենսդրական իրավական ակտերը՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշում
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 780-Ն որոշում
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի 2015 թվականի դեկտեմբերի 24 N-ի «Հաշմանդամություն ունեցող անձանցվերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը հաստատելու մասին» 1535-Ն որոշում 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ֆունկցիոնալության գնահատման կենտրոնները նախատեսվում են տեղակայել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում (ՀՍԾՏԿ), հետևաբար կենտրոնների ստեղծման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի: Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները, որոնք իրականացնում են հաշմանդամության սահմանման գործընթացը,  մեծամասամբ տեղակայված են վարձակալությամբ տրամադրված տարածքներում, որտեղ չկան բավարար պայմաններ քաղաքացիներին պատշաճ սպասարկելու համար: ՀՍԾՏԿ-ներում գնահատման կենտրոնները կունենան բոլոր պայմանները քաղաքացիների սպասարկման համար:

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    06.08.2019 - 21.08.2019

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8693

Принт