Добавить в избранное

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2020 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2020 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»                         ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

        Արտակարգ իրավիճակների նախարարության (Նախարարության) զարգացման ռազմավարության  և  դրա   իրականացման   2020-2030թթ.   միջոցառումների  ծրագիրը

 մշակվել են Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեու­թյան միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման 85-րդ կետի  պահանջին համապատասխան և համահունչ են Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրի գերակա ուղղություններին, Կայուն զարգացման նպատակներին, Կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրի դրույթներին, Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը:

Ռազմավարությունն ամրագրում է Նախարարության գործունեության հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը:

 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայացվող նախագծով սահմանվել են Արտակարգ իրավիճակների նախարարության արտակարգ իրավիճակների ոլորտի ներկա վիճակի, առկա հիմնախնդիրների, զարգացման նպատակների և իրականացման ուղիների վերաբերյալ սահմանված դրույթները, ռազմավարությունից բխող և դրա իրականացման 2020-2030թթ. միջոցառումների ծրագրիը՝ որում ներառված են արտակարգ իրավիճակների  կառավարման ոլորտի իրավական և կազմակերպական դաշտի կատարելագործման, հաստատությունների    մակարդակով     աղետների     ռիսկի     կառավարման    ոլորտի

զարգացման,  մարդկային   ռեսուրսների  զարգացման,  գիտական  և   տեղեկատվական

հենքի ամրապնդման, արտակարգ իրավիճակների ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնման, աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման միջոցառումները:

Գործողությունների ծրագրով նախատեսված երկարաժամկետ և շարունակական իրականացվող միջոցառումների կատարման ժամկետները սահմանվել են մինչև 2030 թվականը:  

Արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման ռազմավարությունը նախկին ծրագրերից քաղված դասերի, բացահայտված թերությունների և արդի մարտահրավերների տեսանկյունից ուղղորդող փաստաթուղթ է, որի զարգացման համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հաղթահարելու քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միասնական պետական քաղաքականության համակարգման՝ իրականացման և ապահովման վրա ազդեցություն գործող մարտահրավերները:

 

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

       Ռազմավարությունն ապահովելու է արտակարգ իրավիճակների ոլորտի դինամիկ և նպատակաուղղված զարգացումը և իրականացվելու է Կառավարության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, մասնավոր բիզնեսի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների փոխգործակցությամբ:

 

 

  1. Կարգավորման առարկան

        Կանոնակարգելու է Աղետների ռիսկի կառավարման արդյունավետ կառավարման

հիմնախնդիրների գործընթացը՝ պաշտպանելով մարդկանց, նրանց առողջությունը, ունեցվածքը, ապրուստը, ինչպես նաև արտադրական, մշակութային ու բնապահպանական արժեքները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները      

          Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության և շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներգրավմամբ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախարարության զարգացման ռազմավարության և դրա իրականացման                     2020-2030թթ. գործողությունների ծրագրի  իրականացումը կապահովվի Նախարարության  զարգացումը, որի արդյունքում ակնկալվում է՝ տնտեսական, կառուցվածքային, իրավական, սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական, բնապահպանական, տեխնոլոգիական, քաղաքական գործիքների կիրառման միջոցով, աղետների կանխումն ու կանխարգելումն, աղետների ռիսկի նվազեցումը և կառավարումն, աղետներին արդյունավետ արձագանքումը, հետաղետային վերականգնման կարողությունների հզորացումը, դիմակայունության մշակույթի ձևավորումը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2020 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»                         ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

        «Արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման ռազմավարության և դրա իրականացման 2020-2030 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2020 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»                         ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ  ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ  ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման ռազմավարության և դրա իրականացման 2020-2030 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը պետական եկամուտների և անմիջական ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթուղթ է՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում է նախատեսվում:

 

 

 

  • Обсуждалось

    05.08.2019 - 20.08.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8139

Принт

Предложения

Հայկանուշ Ավետիսյան

05.08.2019

Առաջարկում եմ հավելվածների ֆայլերի ֆորմատը այնպես դարձնել, որ հեշտությամբ բացվի։

Узнать больше