Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Մանուկ Կարապետյան 31.07.2019 11:32:58 Ողջույն Հիպոթեքային արձակուրդ սահմանել նաև վարկառու կողմից վարկը ստանալուց հետո 2 և ավելի երեխա ունենալու դեպքու երեխայի ծնունդից 6 ամսվա ընթացքում, հաշվի առնելով, որ նորածին երեխայի խնամքը առաջին 6 ամիսների ընթացքում զգալի ավելացնում է վառկառույի ֆինանսական ծախսերը Ընդունվել է ի գիտություն
2 Գևորգ Մալխասյան 31.07.2019 13:25:28 Առաջարկություններ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լարացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածը սահմանում է պայմանագրի ազատության սկզբունքը: Այս սկզբունքից ելնելով կրեդիտ հատկացնողն ու կրեդիտ ստացողն իրավունք ունեն կրեդիտային պայմանագրում նախատեսել օրենքին չհակասող դրույթներ, ինչպես նաև այդ պայմանագրում կատարել օրենքին չհակասող փոփոխություններ: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի արգելում կրեդիտ հակացնողին տրամադրել կրեդիտային արձակուրդ կամ այլ որևէ ձևով թեթևացնել կրեդիտ ստացողի իրավական վիճակը: Այս պայմաններում գտնում եմ, որ նշված նախագիծը որևէ էական խնդիր չի լուծում: Խնդրի լուծման համար պետք էր սահմանել պայմաններ ու պահանջներ, որոնց առկայության դեպքում կրեդիտ հատկացնողը պարտավոր կլիներ տրամադրել կրեդիտային արձակուրդ: Կարծում եմ, որ սույն օրենքի նախագծով միայն սահմանափակվում են կրեդիտ հատկացնողների իրավունքները այլ հիմքերով ու կարգով կրեդիտ ստացողներին տրամադրել կրեդիտային արձակուրդներ: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի պահանջն առաջարկում եմ հանել 7.1-ին հոդվածի 8-րդ մասի 2-րդ նախադասությունը: Իրավական տեխնիկայի մասով առաջարկում եմ 3-րդ հոդվածում «հանել» բառը փոխարինել «ուժը կորցրած ճանաչել» բառերով: Ընդունվել է
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: