Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

<<ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի N 1136-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

          N -  Ն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1136-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 4-րդ կետում «ցեմենտ» հասկացությունից հետո լրացնել հայտատու հասկացությունը՝ հետևյալ բովանդակությամբ.

հայտատու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ կամ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ցեմենտ արտադրող իրավաբանական անձ, որը սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով դիմում է համապատասխանության գնահատման մարմին,»:

  1. Հավելվածի Աղյուսակ N 3-ում կլինկերում բառը փոխարինել ցեմենտում բառով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                           

                  ՎԱՐՉԱՊԵՏ                                                  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

  • Обсуждалось

    29.07.2019 - 25.08.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7971

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: