Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

  • Обсуждалось

    25.07.2019 - 16.08.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Здравоохранение, Безопасность, Образование и наука, Государственные доходы, Работа и занятость, Социальное обеспечение, Транспорт, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Борьба с коррупцией, Пробация, Уголовно-исполнительная, Ювенальная юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9807

Принт

Предложения

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

06.08.2019

21. Ռազմավարության համակարգող խորհրդի կազմի վերաբերյալ առաջարկում ենք մրցույթային կարգով ներառել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գործողությունների ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն առավել թափանցիկ և հաշվետու դարձնելու նպատակով։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

06.08.2019

20. ՔԿՀ-ներում պարբերաբար իրականացվող ինքնավնասումների պատճառները ուսումնասիրելու համար պատրաստ ենք աջակցել հոգեբանների թիմի միջոցով համապատասխան ուսումնասիրություններ և վերլուծություն իրականացնելու ուղղությամբ, որոնց արդյունքները կտրամադրվեն ՀՀ ԱՆ-ին՝ հետագա օրենսդրական և պրակտիկ փոփոխությունների համար:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

06.08.2019

19. Առաջարկում ենք իրականացնել հանրային քննարկում ռազմավարության և միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Դիտորդների խումբը պատրաստ է ապահովել միջոցառման տեխնիկական կողմը՝ մասնակից դարձնելով ոլորտի շահագրգիռ կողմերին (ՄԻՊ, ՀԿ-ներ, փորձագետներ և այլն):

Узнать больше