Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/429/about:  

Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21 դեկտեմբերի 2017 թվականի ՀՕ-266-Ն ՀՀ օրենքով:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հար­կային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել նոր « գ1.» և գ2. ենթակետերով հետևյալ բովանդակությամբ`

« գ1. կենսաթոշակային վճարը,

գ2. դրոշմանիշային վճարը,»:

Հոդված 2. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «բացառությամբ կենսա­­թո­շա­կա­յին ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի» բառերը փոխարինել «բացա­ռու­թյամբ կենսա­թո­շա­կա­յին ֆոնդերի, երաշխիքային ֆոնդերի և Հայաստանի Հան­րա­պետու­թյան պաշտ­պա­նության ժամա­նակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատ­ճառ­ված վնասների հա­տուց­ման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետում «335-րդ» բառը փոխարինել 327-րդ բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 37-րդ կետով հետևյալ բովան­դա­կու­թյամբ`

« 37) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքի հիման վրա շահառուներին վճարվող հատուցման գումարները: »:

Հոդված 5. Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասի 1-ին կետում դրամ բառից հետո լրացնել , բացառությամբ սույն մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի., իսկ 2-րդ կետում դրամ բառից հետո լրացնել , բացառությամբ սույն մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի.:
  2. 1-ին մասը լրացնել նոր 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով հետևյալ բովան­դա­կությամբ՝

«3) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղա­դրվող դատարկ գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 2500 դրամ.

4 հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատ­ված­նե­րում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտի­նե­րում տեղադրվող դատարկ գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 1875 դրամ.

5 միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանա­­­պարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատ­ված­նե­րում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտ­­պանական գոտի­նե­րում գովազդ տեղա­դրողի (գովազդակրի) կողմից իր գովազդը տեղադ­րելու դեպքում՝ գովազ­դային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 1000 դրամ:

Հոդված 6. Օրենսգրքի 191-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-րդ մասով հետևյալ բովան­դա­կությամբ`

3.1. Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանա­պարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարան­­ցիկ հատ­ված­նե­րում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտ­պանական գոտի­նե­րում գովազդային վահանակին սոցիալական գովազդ տեղա­դրողները (գովազդակիրները) սոցիալական գովազդի մասով ազատվում են ճանա­պար­հա­յին հարկի վճարումից::

 Հոդված 7. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասում «և դրանց» բառե­րից հետո լրացնել «կամ ընդերքօգտագործման թափոնների» բա­ռերը:

Հոդված 8. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 4-րդ և 5-րդ կետե­րով հետևյալ բովան­դա­կու­թյամբ`

«4) որպես անհատ ձեռնարկատեր՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպա­նու­թյան ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքով սահմանված դրոշ­մա­նի­շա­յին վճար հաշվարկելու և վճարելու պարտավորությունից,

5 ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին (այդ թվում` նաև այն դեպքում, երբ այդ վարձու աշխատողները միաժամանակ ներգրավված են նաև արտոնագրային հարկի օբյեկտ համարվող գործունեության մեջ) ընտանեկան ձեռ­նար­կա­տիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկա­մուտ­ներից «Հայաստանի Հանրապետության պաշտպա­նու­թյան ժամանակ զինծառայող­ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաս­տանի Հան­րապետության օրենքով սահմանված դրոշ­մա­նի­շա­յին վճար հաշ­վար­կելու և վճա­րելու պարտավորությունից:»:

 Հոդված 9. Օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերում «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառե­րը փոխա­րի­նել «հավաստագրի տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով»:

Հոդված 10. Օրենսգրքի 456-րդ հոդվածի 8-րդ մասում «8-րդ» բառը փոխարինել «7-րդ» բառով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է 2018 թվականի հունվարի 1-ից:

  • Обсуждалось

    27.04.2017 - 15.06.2017

  • Тип

    Приказ

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7360

Принт