Добавить в избранное

Находится в правительстве РА

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Սույն նախագծերի ընդունումից հետո փոխարինման կենթարկվի նաև  Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ 344-Ն և 2011 թվականի թիվ 350-Ն որոշմամբ հաստատված կարգերը, որոնցով կնախատեսվի տեխնիկական զննության պահանջների որոշ մասը պարտադիր լինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար: Նոր թողարկվածների դեպքում առաջին զննությունը երեք տարի, երկրորդը` 2 տարի հետո, այնուհետ տարին մեկ պարբերությամբ: Ամբողջ ծավալով ստուգվեն միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները /մոտ 12000 միավոր/ և 3500 կգ-ից ավել ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցները, կցորդ/կիսակցորդները, հատուկ և մասնագիտացված տրանսպորտային միջոցները տարին մեկ պարբերականությամբ:

Արդյունքում ներկայիս 41 կետերից /62 ենթակետ/ կմնա 27-ը /48 ենթակետ/, որից 9-ը /36 ենթակետ/ պարտադիր կլինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

     Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները կրկնակի տեխնիկական զննության ներկայացվեն միայն 1-ին և 2-րդ կետերով հայտնաբերված թերությունները կամ անսարքությունները վերացնելուց հետո: Մնացած դեպքերում արատորոշման քարտում և էլեկտրոնային շտեմարանում կլրացվեն անսարքությունները կամ թերությունները:

  20-օրյա ժամկետում ներկայանալու դեպքում տեխնիկական զննությունը կանցկացվի կոնկրետ թերության կամ անսարքության մասով և անվճար:

  • Обсуждалось

    16.07.2019 - 31.07.2019

  • Тип

    Закон

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7596

Принт

Предложения

Sahakyan Smart Systems LLC

19.07.2019

Իրական տեխզննություն (ոչ ձևական բնույթ կրող) իրականացնելու համար նախ հարկավոր է կարգի բերել բոլոր ճանապարհները, ներառյալ գյուղամիջյան և արվարձաններում գտնվողները, խիստ հսկողություն սահմանել ներկրվող ավտոպահեստամասերի և վառելիքաքսուկային նյութերի որակի նկատմամբ։ Երթևեկության անվտանգության վրա բացասական խիստ ազդեցություն ունեն առաջին հերթին վարորդների վարորդական հմտություններն ու ճանապարհների կահավորվածությունը, ինչի վրա էլ պետք է կատարել առաջին շեշտադրումը, այլապես նախագծի ընդունումը կնշանակի դժբախտ դեպքերի փաստը հերթական դրամահավաքության նպատակին ծառայեցում, ավելորդ կոռուպցիոն ռիսկերի գեներացմամբ։

Узнать больше