Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համապատասխանեցումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի պահանջներին, ինչպես նաև կվերանայվեն արական սեռի զինապարտ քաղաքացիներին անձնագրեր տրամադրելու ժամկետները և ընթացակարգը։

  • Обсуждалось

    09.07.2019 - 24.07.2019

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука, Конституционное и административное законодательство

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7284

Принт

Предложения

Գնել Սեդրակյան

09.07.2019

2001թ․ մայիս-հունիս ամսվա ծնված տղաները զորակոչվում են 2019թ․ հուլիսին և զորացրվում են 2021թ․ հուլիսին։ Սրանք այն տղաներն են, որոնք դպրոցում սովորել են 12 տարի և որոնք բարձրագույն կրթական հաստատություններում կարող են սովորել զորացրվելուց հետո՝ սկսած 2021թ․-ի սեպտեմբերից։ Եվրոպական գրեթե բոլոր համալսարաններում 2021թ․-ի սեպտեմբերից ուսումը սկսելու համար համալսարան անհրաժեշտ է դիմել մինչև 2021թ․-ի հունվար ամիսը։ Դիմելու համար պարտադիր փաստաթղթերից է օտար երկրներում վավեր անձնագիրը՝ վավերականության հնարավորինս երկար ժամկետով, քանի որ 2021թ․-ի սեպտեմբերին ուսումը սկսելու համար դիմորդը պետք է հունիս-հուլիս ամիսներից ոչ ուշ դիմի ուսանողական վիզա կամ կացության քարտ ստանալու համար։ Առաջարկում եմ օրենքով նախատեսել, որ արդեն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի քաղաքացիներին, որոնք պատրաստվում են բարձրագույն կրթություն ստանալ օտարերկրյա համալսարաններում, պաշտպանության նախարարության միջնորդությամբ, ծառայության վեց ամիսը կամ մեկ տարին լրանալուց հետո, տրամադրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր՝ լիարժեք վավերականության ժամկետով (10 տարի)։

Узнать больше