Добавить в избранное

«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է գործող որոշումը Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի և գործող օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
  2. Ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված չէ գործնական վարման հմտությունների և վարքագծի ստուգման, քննություն անցկացնող ոստիկանության ծառայողների վերապատրաստումը, դրա կազմակերպման և անցկացման կարգը: Այդ պահանջը բխում է վերոնշված հրահանգից, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների օրինակներից:
  3. ՀՀ-ում լայն տարածում է գտել մոպեդների շահագործումը, որի վարելու համար սակայն մինչ օրս իրավունք նախատեսված չէ: Մոպեդներ վարողների համար իրավունք սահմանելը ուղղված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամրապնդմանը:
  4. Ներկայումս վարորդական վկայական ստանալու համար անցկացվող որակավորման գործնական քննությունը անցկացվում է միայն ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ հաշվառման-քննական այն ստորաբաժանումներում, որտեղ առկա չէ ավտոդրոմ կամ ավտոհրապարակ անցկացվում է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում՝ 15 րոպե ժամանակով: Այդ հանգամանքները չեն կարող լիարժեք պատկեր ապահովել վարորդի թեկնածուի վարման հմտությունների և վարքագծի վերաբերյալ, ուստի նախատեսվում է, որ գործնական քննությունը անհրաժեշտ է իրականացնել և ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, և ճանապարհային երթևեկության իրական պայմաններում 25 րոպե ժամանակ «A», «AM», «A1», «B», «B1» եւ «BE» կարգերի ու ենթակարգերի համար և 45 րոպե ժամանակ այլ կարգերի ու ենթակարգերի համար, որոնք նույնպես հրահանգի պահանջներ են:
  5. Ներկայումս վարորդական վկայական ստանալու համար անձը պարտադիր ներկայացվում է անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում անձի հաշվառման վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում՝ ըստ փաստացի բնակության վայրի տեղեկանք, ինչն ըստ էության չի արտացոլում տվյալ անձի ՀՀ-ում հաշվառված լինելու օրինականության մասին: Ինչպես նաև ամրագրված չէ օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքում բնակության փաստը հավաստող պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթի վերաբերյալ դրույթ:
  6. «C» կարգի համար գործող օրենսդրությամբ չի նախատեսվում հատուկ ուսուցում, ինչը առօրյա կյանքում վթարների և աղետների է հանգեցնում՝ վարման առանձնահատկությունների, վարորդների անշրջահայեցության և կոնկրետ իրադրությունում չկողմնորոշվելու պատճառով:

Միաժամանակ, ներկայումս ՀՀ կառավարությունում է գտնվում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է նաև մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, ինչպես նաև դրանք վարելու համար վարորդական վկայական (AM) ունենալու պահանջը:

 3.Կարգավորման նպատակը և բնույթը

Նշված խնդիրներին լուծում տալու համար մշակվել է սույն նախագիծը, որով կատարվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն կարգավորելու վարորդական իրավունքի վկայական ստանալու հետ կապված իրավահարաբերություններ՝ Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի և գործող օրենքների պահանջներին համապատասխանեցնելու պահանջով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ գործող որոշումը կհամապատասխանեցվի Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի գործող օրենքների պահանջներին, ինչպես նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն առավել հստակ և արդիական կարգավորում կստանա:

  • Обсуждалось

    02.07.2019 - 17.07.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность дорожного движения

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 16021

Принт

Предложения

Գևորգ Մալխասյան

09.07.2019

Կարծում եմ, որ վարորդական իրավունքը տրամադրելու ընթացակարգերի խստացումն ու բարդացումը ոչ միայն չեն նպաստելու երթևեկության անվտանգությանը, վթարների ու զոհերի պակասեցմանը, այլ նաև առաջացնելու են լրացուցիչ կոռուպցոն ռիսկեր: Կարծում եմ, որ ներկա վիճակում, երբ անընդհատ ավելանում են պատահարներն ու դրանց հետևանքով զոհվածների ու վնասվածքներ ստացածների թիվը, նախևառաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ճանապարհային երթևեկության կոնոնների խախտման պատճառներն ու պայմանները: Մսնավորապես պետք է վերլուծել, թե ինչ հետևանքներ են առաջ բերել ներումները, համաներումեր, մեղմացումները, տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի ներդրումների կասեցումը, ճանապարհային ոստիկանության հեղինակությանը խոչընդոտող գործողություններ, զանգվածային անպատժելիությունները: Կարծում եմ, որ ճիշտ կլիներ նաև իրականացնել վերլուծություններ առկա խախտումների իրական պատճառների վերաբերյալ:

Узнать больше