Добавить в избранное

««Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» , ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Վարդան Ալոյան 28.06.2019 13:28:55 Շատ լավ առաջարկ է։ Միայն վերջին՝ պետական տուրքից ազատելու մասով, անտրամաբանակն է ինֆորմացիայի հաշվին եկամուտ ստացող կազմակերպությանը ազատել ինֆորմացիա ստանալու համար վճարման ենթակ պետական տուրքից։ Այն ինչ այդ տուրքից ավելի ողջամիտ է ազատել սնանկության գործերով կառավրիչներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն նախագծերը ծրագրված օրենսդրական բարեփոխումների միայն առաջին փուլն են, որոնք հանգեցնելու են խնդրո առարկա բնագավառի շարունակական զարգացումներին, ուստի այլ անձանց համար պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելու հարցը կարող է քննարկվել հետագայում՝ բարեփոխումների գործընթացի հաջորդ փուլերում: Ընդունվել է ի գիտություն
2 Տիգրան Սարաֆյան 28.06.2019 16:44:31 անընդունելի է և վերջ, հասկանալի է ինչ չարաշահումներ կլինեն, Առաջարկություն չի բովանդակում Փոփոխություն չի կատարվել
3 Shushan Doydoyan 02.07.2019 12:06:06 3 կարեւոր նկատառում պետ ռեգիստրի հայտնի օրինագծի վերաբերյալ. 1. Տեղեկատվությունը պատկանում է հասարակությանը, պետությունը պարզապես դրա պատշաճ պահպանությունն է իրականացնում։ Պետությունը չպետք է վաճառի տեղեկատվությունը հասարակության անդամներին։ Պետռեգիստրից տեղեկատվություն ստանալը վճարովի է, նման հիմնախնդիր առկա է նաեւ Կադաստրի, Արխիվի եւ ՃՈ-ի ոլորտներում, որը ուղղակի հակասության մեջ է Տեղեկատվության ազատության ոլորտի իրավական կարգավորումների հետ։ Վերջինս սահմանում է, որ տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով տրամադրելն անվճար է՝ անկախ ծավալից։ Անվճար է նաեւ մինչեւ 10 էջ տեղեկատվության տրամադրումը, իսկ 11-րդ էջից սկսած կարող է պահանջել վճարել բացառապես տրամադրման տեխնիկական ծախսերը։ 2. Որեւէ անհրաժեշտություն չկա հանրության որեւէ խմբի համար արտոնություն սահմանել։ Պետ ռեգիստրում առկա տվյալները գաղտնիք չեն պարունակում, եւ համաձայն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի՝ պետք է բաց եւ անվճար լինեն հասարակության յուրաքանչյուր անդամի համար։ Իսկ լրատվամիջոցների համար հատուկ արտոնություն սահմանելը է՛լ ավելի է խորացնում օրենքների միջեւ առկա հակասությունը։ 3. Ես հասկանում եմ, որ խնդիր կա պահելու պետռեգիստրի համակարգը, բայց մենք արդեն՝ որպես հարկատուներ, դրա համար վճարել ենք մեր հարկերի միջոցով, հետեւաբար պետբյուջեն ամբողջությամբ իր վրա պետք է վերցնի պետռեսգիստրի համակարգի պահպանման ծախսերը։ Մենք չպետք է 2 անգամ վճարենք դրա համար, մեկ՝ որպես հարկատու, երկրորդ` որպես պետտուրք տեղեկատվություն ստանալու համար: Սույն նախագծերը ծրագրված օրենսդրական բարեփոխումների միայն առաջին փուլն են, որոնց նպատակը քննարկվող բնագավառի շարունակական զարգացումն է: Ձեր առաջարկները և դիտարկումները հաշվի կառնվեն օրենսդրական բարեփոխումների հաջորդ փուլերի քննարկումների ընթացքում: Ընդունվել է ի գիտություն
4 Դավիթ Սանդուխչյան 03.07.2019 08:06:03 2005թ. ներկայացրել եմ Հայաստանը ԵԽ-ի տեղեկատվական հասարակության պայմաններում մարդու իրքվունքների փորձագիտական խմբում ու զեկույցում հպարտ հյատնել եմ, որ Հայաստանը առաջինն է վերացրել ԶԼՄ-րի պարտադիր գրանցումը: Հիմա ստացվումմ է., որ լրատվամիջոցը տեղեկությունը մատչելի ձևով ստանակու համար պետ է գրանցվի: Ու ամենակարևորը, մանրամասն նկարագրելով հաշվառման ընթացակարգը մեկը չի մտածել մշակի տեղեկատվությունը ստանալու գարգը: Ենթադրենք հաշվառվեց, բա ո՞նց եք իմանալու տվյալ անձը լրագրող է թե ոչ: Այդ կարգիբվրա էր պետք աշխատել այլ ոչ թե հաշվառելու: Բացարձակ անորակ նախագիծ է: Քննարկվող Նախագծերով լրատվամիջոցի գրանցում չի նախատեսվում: Զանգվածային լրատվության միջոցների հաշվառման վերաբերյալ իրավակարգավորումներն արդեն իսկ առկա են գործող օրենսդրությունում: Միաժամանակ հարկ է նշել, որ ծրագրված օրենսդրական բարեփոխումները հանգեցնելու են սույն բնագավառի զարգացմանը, և քննարկվող նախագծերն այդ բարեփոխումների առաջին փուլն են: Ձեր կողմից ներկայացված առաջարկները կքննարկվեն բարեփոխումների հաջորդ փուլերում: Ընդւնվել է ի գիտություն