Добавить в избранное

Проект не принят

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՈՒՄ

__ ______________ 2019 թ. N ___-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Վերահսկվող ապրանքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգի մասին» N 765-Ն որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր ենթակետերով.

«6.1. Արտահանող սուբյեկտը հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների արտահանման դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները կարող է ներկայացնել փորձագիտական  կազմակերպությանը:

6.2.   Փորձագիտական կազմակերպությունն  երկու աշխատանքային ժամվա ընթաքում դիմողի էլեկտրոնային հասցեին (նշելով հաղորդագրության անհատական դասակարգիչը) պատասխանել արտահանող սուբյեկտին` ուղարկելով նույն հաղորդագրության պատճենը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կայքում տեղադրված էլեկտրոնային հասցեին` նշելով ներկայացվող ապրանքի`  հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների շարքին.

ա) ոչ պատկանելիության վերաբերյալ,

բ) պատկանելուության վերաբերյալ,

գ) պատկանելիության որոշման նպատակով փորձաքննություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:

 

6.3. Սույն կարգի 6.2 կետի ա) ենթակետում նշված պատասխանի դեպքում արտահանող սուբյեկտի համար սույն կարգով սահմանված փորձաքննության աննհրաժեշտություն չի առաջանում:

6.4. Սույն կարգի 6.2 կետի բ) և գ) ենթակետերում նշված պատասխանի դեպքում արտահանող սուբյեկտը պարտավոր է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով:

6.5. Սույն կարգի 6.2 կետում նշված ծառայություները փորձագիտական կազմակերպության կողմից մատուցվում են անվճար:»:

   

  1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կայք-էջում տեղադրել հավատարմագրված փորձագիտական կազմակերպությունների կոնտակտային տվյալները (ներառյալ` էլեկտրոնային հասցեները):
  2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` երկշաբաթյա ժամկետում ապահովել էլեկտրոնային նամակների տեսքով հարցումների ուղարկման և ստացման տեխնիկական հնարավորությունները:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից:

 

 

 

  • Обсуждалось

    27.06.2019 - 12.07.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5914

Принт