Добавить в избранное

Проект принят

«Անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 230-րդ հոդ­վածի 2-րդ մասի համաձայն, անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատում է ՀՀ կառա­վա­­րու­թյունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքը և համապատասխանաբար ուժը կորցրած է ճանաչվելու նաև հողի հարկի 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատող ՀՀ կառավարության համապատասխան որոշումը: Այս առումով, ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվելու է այնպես, որ անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկ հաստատված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հաս-տա­տել այն կազմակերպությունների ցանկը որոնք ազատվելու են անշարժ գույքի հարկի 50 տոկոսից:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան անշարժ գույքի հար­կից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել այն կազմակերպությունների ցանկը որոնք ազատվելու են անշարժ գույքի հարկի 50 տոկոսից:


  • Обсуждалось

    27.04.2017 - 15.05.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6957

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

27.04.2017

Լիովին համաձայն ենք նախագծի հետ: Հատկապես մեծ է դրա սոցիալական ու գործարար նշանակությունը: Կարծում ենք, որ դրա կիրառման դեպքում անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն ՀՀ գյուղատնտեսական մթերք արտադրողների համար առավել մատչելի արտադրական ռեժիմ հաստատելու ուղղությամբ, ինչը հավանաբար կնպաստի երկրում գյուղատնտեսական մթերքների արտադրության գների նվազեցմանը եւ դրանց արտադրության ծավալների ավելացմանը: Միաժամանակ կհորդորեինք, եւս մեկ անգամ դիտարկել ՀՀ-ում գործող նմանատիպ կազմակերպությունների ցանկը` որոշմամբ հաստատվող ցանկը լրացնելու նպատակով:

Узнать больше