Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշումների նախագծերը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի  N 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

 Ազգային ժողովի կողմից 2019 թվականի մայիսի 8-ին ընդունված՝  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 2-րդ՝ «Կառավարության կազմը և կառուցվածքը» հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի բնապահպանության նախարարությունը վերանվանվել է շրջակա միջավայրի նախարարության: Փոփոխություն է կատարվել նաև օրենքի հավելվածի 6-րդ՝ բնապահպանության նախարարությանը վերապահված լիազորություններում։

Ներկայումս գործող՝ վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին» N 322-Ն որոշմամբ հաստատաված հանձնաժողովի կազմը չի համապատասխանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

  «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին» N 322-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին։

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները,

անձինք և նրանց դիրքորոշումը

 

          «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշման նախագիծը մշակվել է նախարարության իրավաբանական վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

          «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշման ընդունմամբ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի կազմը կհամապատասխանեցվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին:


  • Обсуждалось

    26.06.2019 - 12.07.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6037

Принт