Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Grigor Minasyan 24.06.2019 10:52:22 շատ լավ գաղափար է, միևնույն ժամանակ առաջարկում եմ ապացույցների շարքը համալրել ևս մեկ ապացույցով, մասնավորապես՝ նյութերի նախապատրաստման ընթացքում վերցվում են բացատրություններ, որոնք փաստացի որևէ ապացուցողական նշանակույթուն չեն ունենում, իսկ քրեական գործ հարուցելուց հետո այլ բովանդակությամբ ցուցմունք տալու դեպքում առաջանում են անհարկի բարդություններ՝ բացատրությամբ հայտնած տեղեկությունը որպես ապացույց օգտագործելու առումով։ Առաջարկում եմ բացատրությունը ևս ներառել ապացույցների շարքում, հատակառ պարագայում նյութերի նախապատրաստման ընթացում հետաքննության մարմինը կամ քննիչը կատարում են անիմաստ և անօգուտ գործողություն։ Ընդունվել է ի գիտություն:
2 Գևորգ Մալխասյան 24.06.2019 11:25:58 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն մասնագետը միայն աջակցություն է ցույց տալիս: Նա իրավասու չէ որևէ ակտ կազմել: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն մասնագետի հայտնած կարծիքը չի փոխարինում փորձագետի եզրակացությանը: Որից կարելի է եզրակացնել, որ գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում ապացույց կարող է հանդիսանալ միայն փորձագետի եզրակացությունը: Այս կապակցությամբ գտնում եմ, որ չի կարելի մասնագետի կարգավիճակը հավասարացնել փորձագետի կարգավիճակին: Չի ընդունվել: Օրենքի նախագծով առաջարկվում է ապացույցների շարքում ներառել մասնագետի կողմից կազմված ակտը՝ որպես ապացույցի ինքնուրույն տեսակ: Նախագծով գործող օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ մասից հանվել է 2-րդ նախադասությունը, այն է՝ մասնագետի հայտնած կարծիքը չի փոխարինում փորձագետի եզրակացությանը: Մասնագետի ստոգումների արդյունքում կազմված փաստաթուղթը կոչվում է ակտ: Մասնագետին քրեական վարույթն իրականացնող մարմինը նշանակում է գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում մասնագիտական աջակցություն ստանալու համար, իսկ փորձագետը՝ գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում, իր հատուկ գիտելիքներն օգտագործելով, տալիս է եզրակացություն: Սրանք երկուն էլ տարբեր նշանակություն ունեն և երկուսն էլ իրարից տարբերվում են իրենց առանձնահատկություններով ու հանդես են գալու որպես ապացույցի առանձին տեսակներ: Մասնագետի ակտը կդիտվի ապացույցի առանձին տեսակ: Լինելու է ակտ, ոչ թե կարծիք և չի փոխարինելու փորձագետի եզրակացությանը:
3 A. D. 25.06.2019 22:18:41 Եթե միևնույն քրեական գործով կլինի փորձագետի եզրակացություն և մասնագետի ակտ, որոնք իրար կհակասեն, որին պետք է նախապատվությունը տրվի? Փորձագետի եզրակացությունը և նախատեսվող մասնագետի ակտը դրանք ինքնուրույն ապացույցների տեսակներ են և եթե լինի հակասություն, ապա տվյալ ապացույցները կգնահատվի օրենսգրքով նախատեսված կանոններով մյուս ապացույցների նման գնահատման եղանակով: Օրենսգրքով նախատեսված է, որ ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:
4 Andranik Daniel 27.06.2019 22:40:24 Նախ ինչ է նշանակում օբյեկտիվ ակտ, որ իրավական ակտն է սահմանում «օբյեկտիվ ակտ» եզրույթը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված է, որ փորձագետը պարտավոր է իրեն առաջադրված հարցերին տալ հիմնավորված և օբյեկտիվ եզրակացություն: Օբյեկտիվ նշանակում է անկողմնակալ, անաչառ: Այստեղից էլ ակնհայտ է, որ մասնագետի կողմից տրված «օբյեկտիվ ակտ» եզրույթը նշանակում է, որ մասնագետը պարտավոր է կազմել անկողմնակալ և անաչառ ակտ:
5 Andranik Daniel 27.06.2019 22:40:24 Այս նախագծի ընդունումից հետո ակտեր կազմողների մեծ մասը կհրաժարվի իրենց պաշտոններից, որի պատճառով համապատասխան մասնագետների ահավոր դեֆիցիտ կառաջանա, ինչը կբերի պետական բյուջեի եկամուտների պակաս հավաքմանը Չի ընդունվել: Նախագծով առաջարկվող կարգավորումն, ընդհակառակը, նպատակ է հետապնդում բարձրացնել մասնագետի դերը դատավարությունում, ինչը նույնիսկ կնպաստի նրանց ակտիվ աշխատանքին: Պատիժ նախատեսող նորմը զսպող մեխանիզմի դեր է կատարում և դա չի կարող բացասական անդրադառնալ մասնագետների աշխատանքի վրա, ընդհակառակը կմեծացնի պատասխանատվության զգացումը և կունենանք ավելի խորն արտահայտող ակտեր: Եթե գործող օրենսգրքով մասնագետի կարծիքի համար քրեական պատիժ նախատեսված չէ, դա չի նշանակում, որ մասնագետը կարող է քմահաճ մոտեցում ցուցաբերել աշխատանքին:
6 Արտակ Ղազարյան 28.06.2019 19:59:46 Կարծում եմ նախագիծը խիստ թերի է և լավ օրինակ, թե ինչպես կարելի է ոչ խորքային հետազոտության /կամ ընդհանրապես հետազոտության բացակայության/ արդյունքում հզորագույն հարվածներ հասցնել հայրենական ապացույցների տեսությանը: Նախագծի առաջին հոդվածով նախտեսվում է իբրև ապացույցի առանձին տեսակ դիտարկել մասնագետի ակտը՝ համապատասխանաբար փոփոխություններ կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածում, դրա երկրորդ մասը լրացնելով՝ «6.1 մասնագետի ակտը» բովանդակությամբ: Մասնագետի ակտը՝ իբրևինքնուրույն ապացույցի տեսակ դիտարկելու հիմնավորում է բերվում այն, որ դրանով հնարավորություն կտրվի վարույթն իրականացնող մարմնի պահանջով նշանակված վերստուգումների, գույքագրումների և այլ ստուգողական գործողությունների արդյունքում ստացված մասնագիտական ակտերը դիտարկել իբրև ինքնուրույն ապացույց՝ խուսափելով դրանց «դատավարականացման» այլ փաստաթուղթ ճանաչելու եղանակից: Հեղինակները նշում են, որ գործնականում նշված մասնագիտական գործունեության արդյունքում կազմված ակտերը ճանաչվում են այլ փաստաթղթեր, իսկ դրանից հետո ստացված մասնագիտական ակտի հիման վրա նշանակվում է փորձաքննություն, որպիսի պայմաններում տեղի են ունենում ավելորդ փաստաթղթաշրջանառության, ժամանակի, մարդկային և նյութական ռեսուրսների չհիմնավորված ծախսեր: Հենց այդ հավելյալ «ծախսերի» չեզոքացման նպատակով էլ առաջարկվում է մասնագետի ակտը դիտարկել իբրև առանձին ապացույց: Ընդ որում՝ նախագծի հեղինակները իբրև դրական փորձի օրինակ բերում են ՌԴ քրեական դատավարության օրենսգրքում 04.07.2003թ. N 92-Ф3 ֆեդերալ օրենքով կատարված լրացումներով տեղ գտած փոփոխությունները, մասնավորապես այն, որ ներկայում ՌԴ քրեական դատավարության օրենսգրքում մասնագետի եզրակացությունը դիտարկվում է իբրև ապացույցի ինքնուրույն տեսակ: Նախագծի հետազոտման արդյունքում առկա են հետևյալ դիտողությունները. Նախագծով առաջարկվում է զուտ պարզ փոփոխություն կատարելով ավելացնել մասնագետի ակտը քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասում այն դիտարկելով իբրև առանձին ապացույց, միևնույն ժամանակ՝ նախագծով բաց են մնում այնպիսի հիմնարար հարցերի պատասխաններ, թե ո՞ր դեպքում, ինչ կարգով է ձեռք բերվելու ապացույցի տվյալ տեսակը, մյուս կողմից՝ նախագծում նշված չէ թե մասնագետի ակտ ապացույցի տեսակը ինչպիսի բովանդակային ու ձևական պահանջների պետք է համապատասխանի: Այս հիմնահարցերի պատասխանների բացակայության պայմաններում՝ ներկայացված նախագիծը խիստ թերի է, ինչի պայմաններում խիստ անհստակ է դառնում փորձագետի եզրակացության և առաջարկվող «մասնագետի ակտ» ապացույցների տեսակների տարանջատման չափնիշը. ի՞նչ հատկանիշով է մեկը տարբերվելու մյուսից, արդյո՞ք մասնագետի ակտ տալու համար պետք է կատարվել հետազոտություններ, թե ոչ և եթե այո ապա ինչ չափանիշով է առաջնորդվելու վարույթն իրականցնող մարմինը այն հարցը որոշելիս նշանակել փորձաքննություն, թե՞ մասնագետի ակտ ստանալու համար «մասնագիտական հետազոտություն»: Նախագծով մասնագետի ակտը ստանալու դատավարական կարգ սահմանման բացակայության, մասնագետի ակտի և փորձագետի եզրակացության ապացույցների տեսակների միջև հստակ բովանդակային ու ձևական սահմանների բացակայության, ինչպես նաև նախագծի 2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պահանջով, այն է՝ գործող քրեական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը՝ «Մասնագետի հայտնած կարծիքը չի փոխարինում փորձագետի եզրակացությանը» հանելով, կարող է վտանգ ստեղծվել, որ վարույթն իրականցնող մարմինը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառում հատուկ մասնագիտական գիտելիքների կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված փորձաքննություն նշանակելու ու կատարելու բարդ քննչական գործողության կատարման փոխարեն ընտրի իր համար ավելի պարզ տարբերակը՝ մասնագետի ակտ ստանալու տարբերակը: Իսկ մասնագետի ակտ ստանալու դատավարական կարգի բացակայության պայմաններում կարող են վտանգվել ինչպես կասկածյալի, մեղադրյալի, այնպես էլ տուժողի իրավունքներն ու օրինական շահեր, որոնք երաշխավորվում էին փորձաքննություն նշանակել ու կատարելու քննչական գործողության կատարման դեպքում, մասնավորապես քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածով նախատեսված իրավունքները: Ամենով հանդերձ, գտնում ենք, որ նախագծի հեղինակները մեջբերելով ՌԴ քրեական դատավարության օրենսգրի կարգավորումները, չեն ուսումնասիրել այդ փոփոխության արդյունքում առաջ եկող բարդությունները, ոչ էլ տեսության մեջ 2003թ. ծայր առարծ քննարկումները /Ռուսական հեղինակավոր դատավարագետների կողմից մասնագետի եզրակացություն ապացույցի տեսակետի վերբերյալ նշվում է, որ ապացույցի այդ տեսակը հայրենական ապացույցների տեսության համար որոշակի առումով իբրև հանելուկ է հանդես գալիս, տե՛ս Курс уголовного процесса / Под ред. д.ю.н., проф. Л.В. Головко. – 2-е изд., испр. – М.: Статут, 2017, էջ 503/ : ՌԴ քրեական դատավարության օրենսգրքում մասնագետի եզրակացությունը իբրև առանձին ապացույցի տեսակ ներդրվել է բոլորովին այլ, ներկայացված նախագծի հիմնավորումներին տրամագծորեն հակառակ նպատակով. մասնավորապես, ինչպես նշում են Մոսկվայի պետական համալսարանի քրեական դատավարության ամբիոնի գիտնականները, այդ փոփոխությունները ՌԴ քրեական դատավարության օրենսգրքում պայմանավորված են եղել ոչ թե վարույթն իրականցնող մարմնի աշխատանքը թեթևացնելու, ավելորդ փաստաթղթաշրջանառությունը թոթափելու, այլ՝ քրեական դատավարության մասնավոր մասնակիցներին՝ մասնավորապես պաշտպանության կողմին անգլոսաքսոնական քրեական դատավարությանը բնորոշ մոտեցմամբ ինքնուրույն «սեփական» փորձագիտական եզրակացությունը ստանալու հնարավորություն ընձեռելու միտումով/Տե՛ս նշվ. աշխ. էջեր 504-505/ : Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված, որ ռուսական դատավարագիտության մեջ քննադատվում է ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի «կողմեր» հասկացության այնպիսի ընկալումը, որը ներ է առնում նաև վարույթի իրականցնող մարմնին /Овсянников И. Дискуссиям о заключении специалиста 10 лет //Законность. 2015. № 2. էջեր 48–51/: Մյուս կողմից ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի նշյալ փոփոխություններից հետո առաջ եկավ «մասնագետի եզրակացություն» և «փորձագետի եզրակացություն» ապացույցի տեսակտների տարանջատման չափանիշների անհստակությունը, ինչը, ինչպես նշվեց հստակեցված չէ նաև առաջարկվող նախագծով: Երկու ապացույցի տեսակների մեջ տարանջատման հստակ չափանիշի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված ՌԴ Գերագույն դատարանը իր 2010թ. դեկտեմբերի 21-ին կայացված № 28 որոշման մեջ /Постановления Пленума Верховного Суда РФ от 21 декабря 2010 г. № 28 ≪О судебной экспертизе по уголовным делам≫. https://rg.ru/2010/12/30/postanovlenie-dok.html/ , փորձ է արել որոշակի չափանիշներ սահմանել՝ մասնավորապես՝ նշելով, որ. «մասնագետը չի կատարում իրեղեն ապացույցների հետազոտում և չի ձևակերպում հետևություններ, այլ միայն արտահայտում է դատողություններ այն հարցերով, որոնք կողմերը իրեն ներկայացրել էին: Ուստի հետազոտության իրականցման անհրաժեշտության դեպքում պետք է անցկացվի դատական փորձաքննություն»: Նշյալ որոշումը մի կողմից հիմք հանդիսացավ տեսաբանների այն պնդումների, որ այս երկու ապացույցների սահմանազատման հիմնական չափանիշը հետազոտություն կատել-չկատարելու մեջ է /Տե՛ս, օրինակ, Соколов, А. Ф. Использование специальных знаний в уго¬ловном судопроизводстве: учеб. пособие / А. Ф. Соколов, М. В. Ре¬мизов; Яросл. гос. ун-т им. П. Г. Демидова. – Ярославль, 2010, էջ 112/, մյուս կողմից այդպիսի չափանիշը իր հերթին իր անհստակության պատճառով գործնականում հանգեցրեց այնպիսի իրավիճակների, որտեղ խորը և համապարփակ հետազոտության հիման վրա արված մասնագետի եզրակացությունը դիտարկվում է անթույլատրելի ապացույց հենց մասնագիտական եզրակացության հետազոտություն վրա հիմնված լիենլու, մասնագետի եզրակացության հետազոտական մասի առկայության պատճառաբանությամբ. դատարանները մերժում են այդպիսի եզրակացությունը իբրև ապացույց գործին կցելու կողմի միջնորդությունը /Դատարանի կողմից այդպիսի պատճառաբանություններով որոշումների օրինակներ տե՛ս Коновалов А.И., Сидоров А.С. О некоторых проблемах оценки и использования заключений и показаний специалиста в уголовном процессе // Вестник криминалистики. 2010. Вып. 3(35)/: Այս ամենով հանդերձ, կարծում ենք, որ նախագծի հիմնավորումներում ռուսական փորձի իբրև դրական օրինակ ներկայացնելը ոչ համապարփակ ու խորքային հետազոտության արդյունք է: Չի ընդունվել: Իրավակիրառ պրակտիկայում, քննության անհրաժեշտությամբ պայմանավորված, վարույթն իրականացնող մարմինը գործին մասնակից է դարձնում մասնագետին, ով իր մասնագիտական հմտությունների շնորհիվ ակտում արտացոլում է այնպիսի տվյալներ, որոնք հաճախ գործով կարող են ավելի մեծ ապացուցողական նշանակություն ունենալ, քան շատ ապացույցներ միասին վերցրած: Մասնագիտական ստուգման արդյունքները ապացուցման գործընթացում օգտագործվում են և որպես կողմնորոշիչ տեղեկատվություն, և որպես ապացույցների ձևավորման անմիջական աղբյուր: Մասնագետի ակտը ապացույցի տեսակ դարձնելով՝ զարգանում է ինստիտուտը, բարձրանում է մասնագետի դերը դատավարությունում, ինչից ելնելով նախատեսվում է պատասխանատվություն ակնհայտ կեղծ ակտ կազմելու համար, որն էլ ինքնին պահաջում է ավելի մեծ պատասխանատվություն: Արդյունքում կունենանք ավելի հմուտ մասնագիտական ակտեր, կնվազի ավելորդ փաստաթղթաշրջանառությունը, ինչը կնպաստի քննության արդյունավետությանը, ժամանակի խնայողությանը, մարդկային և նյութական ռեսուրսների ծախսերի վերացմանը: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարությունում օրենսդրական փոփոխությունների վկայակոչմանը, ապա այս պարագայում հարկ է նշել, որ ՌԴ 2001թ. քրեական դատավարության օրենսգիրքը նախնական խմբագրությամբ չէր պարունակում որևէ նորմ ստուգումների և վերստուգումների իրականացման մասին: Այսինքն, օրենսդիրը ապացույցների հավաքման թույլատրելի միջոցների թվից բացառել էր ստուգումների և վերստուգումների իրականացման պահանջը: Սակայն հաշվի առնելով գործնականում առկա խնդիրները, իրավունքի զարգացման միտումները և նախկինում առկա փորձը, ՌԴ 04.07.2003թ. N 92-Ф3 ֆեդերալ օրենքով լրացումներ կատարվեցին քրեական դատավարության օրենսգրքում, որի համաձայն 144-րդ հոդվածի 1-ին մասը լրացվեց հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հանցագործության մասին հաղորդումները ստուգելիս հետաքննության մարմինը, հետաքննիչը, քննիչը և դատախազը իրավունք ունեն պահանջել իրականացնելու փաստագրական ստուգումներ, վերստուգումներ և դրանց մասնակցելու համար ներգրավել մասնագետներ:»: Այդ նույն օրենքի համաձայն Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվեց 3.1-ին կետով, որի համաձայն մասնագետի եզրակացությունը թույլատրվեց որպես ապացույցի ինքնուրույն տեսակ: Ցանկացած իրավական նորամուծության դեպքում առկա են լինում տարբեր կարծիքներ իրավաբան-գիտնականների կողմից, սակայն դա չի նշանակում, որ այդ օրենսդրական նորամուծությունը չպետք է տեղ գտնի իրավական համակարգում: Համենայնդեպս, արձանագրում ենք այն փաստը, որ ՌԴ-ում նշված լրացումը կատարվել է և գործում է իրավական խոչընդոտների: