Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ ինտերնատուրայի ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

հիմնավորումը

 

  1. Անհրաժեշտությունը.

         Նախագիծն ընդունվում է «Կրթության մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 

      Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկայիս ու ակնկալվող կադրային պահանջարկը, մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու, Երևանի՝ կադրային գերհագեցած համակարգը բեռնաթափելու հարցը և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:

 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 

    Արցախի Հանրապետությունից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ հատկացված կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը:

 

4. Կարգավորման նպատակը և բնույթը.

 

     Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացում, բժշկական կադրային ներուժի պատրաստում, ՀՀ զինված ուժերում առկա բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրում:

      Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել բարձրագույն ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը և կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում:

      Կլինիկական օրդինատուրայում և ինտերնատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

   Արցախի Հանրապետություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ:

6. Ակնկալվող արդյունքը.

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2019/2020 ուսումնական տարվա համար պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կլինիկական օրդինատուրայի համար 95 տեղ, որից 17-ը՝ Արցախի Հանրապետությանը, 18-ը՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին, 50-ը՝ Առողջապահության նախարարությանը, 10-ը՝ Պաշտպանության նախարարությանը և 60 տեղ ինտերնատուրայի համար:

  • Обсуждалось

    21.06.2019 - 07.07.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8573

Принт