Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Ընթացիկ  իրավիճակը  և  ակտերի  ընդունման  անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ Քննչական կոմիտե) կազմավորումից ի վեր իրականացվում են միջոցառումներ Քննչական կոմիտեում տարվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ: Իրականացվող միջոցառումների շարքում կարևորվում են կառույցի կողմից համապատասխան տեղեկատվական բազաների հասանելիության ապահովման հետ կապված հարցերի կարգավորմանն ուղղված գործողությունները:

ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվող Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների ցանկը:

ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N884-Ն որոշման N2 հավելվածով սահմանվել է ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից (այսուհետ ՍԷԿՏ) օգտվողների ցանկը, որում ընդգրկված է 17 պետական մարմին, որում սակայն բացակայում է Քննչական կոմիտեն, ինչի արդյունքում նշված նախաքննական մարմինը զրկված է քրեական վարույթի համար անհրաժեշտ տեղեկություններն առցանց ստանալու հնարավորությունից, որն էապես խոչընդոտում է քննության արագությանը և արհեստական դժվարություններ է ստեղծում առավել կարճ ժամկետներում պլանավորված նախաքննության իրականացման հարցում:

Այսպես՝ վիճակագրական տվյալների համաձայն Քննչական կոմիտեում 2015թ. քննվել է հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված քրեական գործերից 21955-ը կամ 93%, 2016թ. 21267֊ը կամ 94,8%, 2017թ. 20057-ը կամ 90,6%, իսկ 2018թ.' 25675-ը կամ 94% և գրեթե բոլոր գործերով անհրաժեշտություն է առաջացել օգտվելու ՍԷԿՏ համակարգի տվյալներից, ինչը կատարվել է միջնորդավորված' գրություններ հասցեագրելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, որոնց պատասխանները լավագույն դեպքում ստացվել են տասնօրյա ժամկետում:

Վերոգրյալը նկատի ունենալով և ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, ինչպես նաև առավել կարճ ժամկետներում հարցման պատասխաններն ստանալու նպատակով, մշակվել է սույն նախագիծը, որով առաջարկվում է  ի թիվս այլ պետական մարմինների, Քննչական կոմիտեն ևս ներառել ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում, որպեսզի վերջինս ունենա հնարավորություն ապահովված լինելու օգտվելու վերը նշված համակարգից:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում ներառել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդուման արդյունքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ի թիվս այլ պետական մարմինների կընդգրկվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում, որը հետապնդում է սեղմ ժամկետներում և օպերատիվ կերպով հարցումների պատասխաններն ստանալու նպատակ, ինչի միջոցով հնարավոր կդառնա Քննչական կոմիտեի գործառույթների իրականացմանն ուղղված աշխատանքների առավել արդյունավետ կատարումը:

 

 

ՀՀ  քննչական կոմիտե

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: 

 

ՀՀ  քննչական կոմիտե

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի  բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

                                                                                          

ՀՀ  քննչական կոմիտե

 

 

 

  • Обсуждалось

    18.06.2019 - 03.07.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Следственный комитет РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8214

Принт