Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշմամբ հաստաված ծրագրի  24-րդ կետով նախատեսված էր «Ախուրյան, Արարատյան և Հրազդան ջրավազանային կառավարման տարածքային բաժինների շենքային, տեխնիկական և հաստիքային համալրում» միջոցառումը, որի իրականացման համար անհրաժեշտ միջոցների ֆինանսական գնակատականը կազմում էր մոտ 12 485,0 հազ. դրամ։ Հիմք ընդունելով, ներկայում շրջակա միջավայրի նախարարության համակարգում նախատեսվող օպտիմալացմանն ուղղված կառուցվածքային բարեփումները և ներկա փուլում ֆինանսական միջոցների բացակայությունը, խնդրո առարկա միջոցառման կատարումն  համարվում է ոչ իրատեսական։       

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության վարչապետի որոշման  նախագծի ընդունումը պայմանավորված է նախատեսվող օպտիմալացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներով, որը կկարգավորի շրջակա միջավայրի նախարարությունում իրականացվելիք ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև նախագծի  ընդուման արդյունքում 24-րդ կետի միջոցառմամբ նախատեսվելիք  ֆինանսական միջոցները կարող են ուղղվել առավել հրատապ խնդիրների լուծմանը:

  • Обсуждалось

    11.06.2019 - 28.06.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Финансовая, Кадастр

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5458

Принт