Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կնպաստի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները: 

Նախագծի շրջանակներում կարևորվել են 5 գերակա ուղղություն.

1. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում

2. Սոցիալ-տնտեսական ոլորտում  գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնում:

3. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում:

4. Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում:

5. Գենդերային խտրականության կանխարգելում:

Նախագծի շրջանակում համապատասխանաբար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները:

 

  • Обсуждалось

    22.05.2019 - 06.06.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 14840

Принт

Предложения

Իրավաբանների հայկական ասոցիացիա

06.06.2019

Ռազմավարության Միջոցառումների ծրագրի 4-րդ Գերակայության 8-րդ Միջոցառմամբ սահմանված է «Բարձրագույն կրթական և պետական հաստատություններում կերակրող մայրերի համար կերակրասենյակների նախատեսում»՝ Երևան քաղաքում փորձնական ծրագրերի իրականացմամբ։ Սույն առաջարկը բխում է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասից, որի համաձայն` «Կրծքով կերակրող կինն իրավունք ունի` ունենալու համապատասխան պայմաններ աշխատավայրերում, քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական կազմակերպություններում և այլ հասարակական վայրերում կրծքով կերակրելու համար»։ Գործնականում այս նորմը չէր իրացվում, քանի որ բացակայում էին դրա համար նախատեսված պայմանները։ Իրավաբանների հայկական ասոցիացիան այս հարցը տարիներ շարունակ բարձրացրել է, ընդհուպ այն ներառված է եղել ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» Հայաստանում կիրառման, այդ թվում`ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թ.-ին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցում, որն, ի թիվս այլ կառույցների, ներկայացված է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Այդ առիթով Իրավաբանների հայկական ասոցիացիան ողջունում է սույն միջոցառման նախատեսումը և առաջարկում է նախատեսել չափելի արդյունքային ցուցանիշներ առ այն, թե քանի բարձրագույն կրթական և քանի պետական հաստատություններում է նախատեսվում հիմնել նման կերակրասենյակներ։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

06.06.2019

Միջոցառումների ծրագրի 2-րդ Գերակայության 9-րդ Միջոցառմամբ նախատեսված է «Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ խնամքն աշխատանքի հետ համադրելու աջակցության ծրագրի իրականացում», իսկ որպես «Ակնկալվող արդյունք»՝ «Կանանց համար աշխատանքային և ընտանեկան պարտականությունները համատեղելու համար նպաստավոր պայմանների ձևավորում, աշխատանքն ու երեխայի/ընտանիքի խնամքը համադրելու հնարավորությունների ընդլայնում»։ Տվյալ միջոցառման համատեքստում ևս ցանկանում ենք խոսել կոնկրետ գործողությունների նախատեսումից, օրինակ՝ միջազգային պրակտիկայում տեղ գտած՝ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 1 տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնու համար հավելյալ երաշխիքների սահմանումից։ Պեկինյան Գործողությունների ծրագրով որպես ռազմավարական նպատակ է սահմանված «Կանանց և տղամարդկանց աշխատանքային և ընտանեկան պարտականությունների հավասարակշռված բաշխման օժանդակությունը»։ Գերմանիայի օրենսդրությամբ սահմանված են արտոնյալ դրույթներ, համաձայն որոնց, տղամարդկանց համար նախատեսվում է լրացուցիչ աշխատավարձի վճարում` երեխաների խնամատարության հարցը հանձն առնելու համար: Այդպիսով, կանայք հնարավորություն են ունենում առանց խոչընդոտների կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Անհրաժեշտ է Միջոցառումների ծրագրով անդրադառնալ նաև նոր ծնված երեխայի խնամքն ամուսնու կողմից իրականացնելու դեպքում հավելյալ երաշխիքների սահմանմանը, այդ թվում՝ ամուսնում համար վճարովի արձակուրդի նախատեսմանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

06.06.2019

Միջոցառումների ծրագրի 2-րդ Գերակայության 6-րդ Միջոցառմամբ նախատեսված է «Ընտանիքը և աշխատանքը համատեղելու կանանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականության վերլուծությունների իրականացում», իսկ որպես «Արդյունքային ցուցանիշ»-ներից մեկը՝ «.Աշխատուժում կանանց մասնակցության բարձրացմանը, ընտանիքը և աշխատանքը համատեղելու հնարավորությունների ընդլայնմանն ուղղված առաջարկությունների փաթեթի, իրավական ակտերի առկայություն, օրենսդրական փոփոխությունների իրականացում»: Տվյալ միջոցառման համատեքստում ցանկանում ենք խոսել կոնկրետ գործողությունների նախատեսումից, օրինակ՝ միջազգային պրակտիկայում տեղ գտած՝ գործատուի և հղի կանանց հարաբերությունների վերաբերյալ իրավակարգավորումներից։ Այսպես, արգելվում է գործատուին՝ խուսափել հղի կնոջ հետ որոշակի ժամկետով կնքված պայմանագրի ավարտից հետո երկարացնել վերջինիս գործողության ժամկետը միայն այն պատճառով, որ կինը հղի է։ Պեկինյան Գործողությունների ծրագրով որպես ռազմավարական նպատակ է սահմանված «Մասնագիտական խտրազատման և աշխատանքի տեղավորվելիս դրսևորվող խտրականության բոլոր ձևերի վերացումը» : Եվրոպական Միության «Հղի աշխատողների և վերջերս ծննդաբերած կամ կրծքով կերակրող աշխատողների անվտանգության և առողջության բարելավմանն ուղղված միջոցների ներդրման մասին» հրահանգի համաձայն` «պետություններն ընդունում են անհրաժեշտ միջոցներ՝ արգելելու աշխատողներին աշխատանքից ազատելը՝ վերջիններիս հղիության սկզբից մինչև հղիության և հետծննդյան արձակուրդի ավարտն ընկած ժամանակահատվածում: Եվրոպական Միության Արդարադատության դատարանը «Ջիմինեզ Մելգարն ընդդեմ Այունտամիենտո դը Լոս Բարրիոս» գործով փաստել է․ «եթե որոշակի ժամկետով կնքված պայմանագրի ժամկետը երկարացնելուց հրաժարվելը պայմանավորված է աշխատողի հղիության փաստով, այն իրենից ներկայացնում է սեռի հիմքով պայմանավորված խտրականություն։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 2.1) մասի համաձայն` աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է` հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում: Այսինքն, նշյալ արգելքը նախատեսված է միայն անորոշ ժամկետով կնքված պայմանագրերի համար, քանի որ խոսքն այստեղ գնում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը խզելուն վերաբերող դրույթներին, որը չի տարածվում որոշակի ժամկետով կնքված պայմանագրերի վրա։ Թեև ԵՄ Խորհրդի հրահանգները և ԵՄ Արդարադատության դատարանի վճիռները ՀՀ-ի համար պարտադիր իրավաբանական ուժ չունեն, այնուամենայնիվ վերջիններս դիտվում են որպես առաջադեմ պրակտիկա: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Անհրաժեշտ է Միջոցառումների ծրագրով անդրադառնալ նաև հղի կանանց հավելյալ աշխատանքային երաշխիքների սահմանմանը՝ արգելելով գործատուին՝ խուսափել հղի կնոջ հետ որոշակի ժամկետով կնքված պայմանագրի ավարտից հետո երկարացնել վերջինիս գործողության ժամկետը միայն այն պատճառով, որ կինը հղի է։

Узнать больше