Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևի համապատասխանեցում առավել նպատակահարմար և կիրառելիություն ունեցող պրակտիկային:    

 Ֆինանսատնտեսական հաշվետվության գործող ձևաչափում գործունեության արդյունքները բնութագրող ցուցանիշների մի մասը արդեն իսկ հնարավոր է ստանալ էլեկտրոնային առողջապահության  համակարգից և առանձին տեղեկատվության հավաքագրումը ոչ նպատակահարմար է, իսկ եկամուտների ըստ հիվանդանոցային և արտահիվանդանոցային տեսակների տարանջատման դեպքում առաջանում է ներկայացվող տեղեկատվության արժանահավատության սկզբունքի խախտման ռիսկ:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Առաջարկվող ֆինանսատնտեսական հաշվետվության նոր ձևաչափում ավելացվել են գործունեության արդյունքները բնութագրող այնպիսի ցուցանիշներ, որոնք պարբերաբար օգտագործվում են Կազմակերպությունների բյուջետային միջոցների հաշվարկման և բաշխման, տրամադրվող միջոցների ծախսման արդյունավետության գնահատման ժամանակ:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հնարավորություններ կստեղծվեն պետական միջոցների փաստահեն բաշխման համար: 

  • Обсуждалось

    20.05.2019 - 04.06.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6581

Принт