Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

  --------- ---------------- 2019  թվականի  N    - Ն 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 3.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3.2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծախսային ծրագրով նախատեսված միջոցների մինչև 6 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի կազմակերպման աշխատանքների ֆինանսավորմանը (որի 80 տոկոսը հատկացնել սույն որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված N 19 հավել­վածի 13.1-ին կետով նախատեսված աշխատանքների կազմակերպմանը, իսկ 20 տոկոսը՝ ներքին գործուղումների, տրանսպորտային նյութերի, գրասենյակային նյութերի համար):».

2) որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված N 19 հավել­վածի՝

ա. 4-րդ կետի 1-ին ենթակետում «(այսուհետ` տարածքային կենտրոն)» բառերից հետո լրացնել «, ներկայացրել է հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերը,

բ. 13.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«13.1. Ծրագրի շրջանակներում ակնկալվող գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունը (գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագրի (այսուհետ` գործարար ծրագիր) անբաժանելի մաս կազմող՝ կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցի մշակում, գյուղատնտեսության ոլորտին առնչվող խորհրդատվության տրամադրում՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում) ստանալու նպատակով տարածքային կենտրոնը գյուղատնտեսի հետ կնքում է ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիր, որում նշվում են մատուցվող ծառայությունների բնույթը, աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը, ավարտը և մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող փոխհատուցման գումարի չափը (ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը), որը հավասար է յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի քանակին համապատասխան՝ մեկ ծրագրի ծառայությունների մատուցման համար բաժին ընկնող գումարի չափի և կատարվելիք ծրագրերի քանակի արտադրյալին:»,

գ. 13.2-րդ կետում, 14-րդ կետի 5-րդ ենթակետում, 21-րդ և 24-րդ կետերում «կազմակերպություն» բառը փոխարինել «գյուղատնտես» բառով` համապատասխան հոլովաձևերով,

դ. 13.2-րդ կետի 1-ին, 2-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

ե. 14-րդ կետի 1-ին ենթակետում «կազմակերպության ներկայացուցչի» բառերը փոխարինել «գյուղատնտեսի» բառով,

զ. 14-րդ կետի 4-րդ ենթակետում «1-ին և 3-րդ ենթակետերում նշված եզրակացությունները» բառերը փոխարինել «3-րդ ենթակետում նշված եզրակացությունը» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման N 3 հավելվածից հանել 26,633.6 հազար դրամը և այն տեղադրել նոր` «10.05.01» գործառնական դասիչի «1088» ծրագրի «12014» միջոցառման դասիչում` համաձայն N 1 հավելվածի.

2) Որոշման N 4 հավելվածից հանել 26,633.6 հազար դրամը և այն տեղադրել ծրագրի «1088» դասիչի  նոր` «12014» միջոցառման դասիչում` համաձայն N 2 հավելվածի.

3) Որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակից հանել 26,633.6 հազար դրամը և այն տեղադրել ծրագրի նոր` «12014» միջոցառման դասիչում` համաձայն N 3 հավելվածի.

4)  Որոշման N 5 հավելվածի N 8 աղյուսակից հանել «1088» ծրագրի «11003» միջոցառումը և աղյուսակի «1088» ծրագրի միջոցառման դասիչը լրացնել նոր` «12014» միջոցառմամբ` համաձայն N 4 հավելվածի.

5) Որոշման NN 11 և 11.1 հավելվածների N 19 աղյուսակից հանել 26,633.6 հազար դրամը և այն տեղադրել ծրագրի «1088» դասիչի նոր` «12014» միջոցառման դասիչում` համաձայն N 5 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    14.05.2019 - 30.05.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6136

Принт