Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի (խնդրի) սահմանումը, առկաիրավիճակը, և հարցի կարգավորման համար հիմք հանդիսացող աղբյուրները

 

ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը, որում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը ներառված չէ։

Միգրացիոն ծառայությունն իրականացնում է ՀՀ-ում օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի դիմումին առնչվող` «Փախստականների և ապաստանի մասին» օրենքով սահմանված ընթացակարգերը` ունենալով դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու բացառիկ իրավասություն։

Օրենքով վերապահված գործառույթն իրականացնելու ընթացքում, սակայն, Միգրացիոն ծառայության աշխատողների անվտանգության միջավայրը մնում է ռիսկային։ Դա պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝

  • ՀՀ-ում ապաստան հայցողները, գտնվելով սպասման և անորոշության իրավիճակում, ընդունման, տեղավորման, ապաստանի հայցի քննության գործընթացներում երբեմն կարող են դրսևորել ագրեսիվ և ոչ ադեկվատ վարքագիծ.
  • ոմանց ինքնությունը հնարավոր չէ անմիջապես պարզել, քանի որ չունեն անձը հաստատող որևէ փաստաթուղթ, մինչդեռ հայցի քննության արդյունքում կարող է պարզվել, որ նրանց վրա տարածվում են օրենքով սահմանված բացառման դրույթներ (օրինակ՝ իրենց քաղաքացիության պատկանելիության երկրում ծանր հանցագործության, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների՝ ահաբեկչություն, պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կատարումը).
  • եղել են դեպքեր, երբ ապաստան հայցողն անհանգստացրել է աշխատակիցներին (ի դեպ, ապաստան հայցողների համար ծառայությունում հատուկ առանձնացված են սպասասրահ և հարցազրույցի սենյակ), հրաժարվել աշխատանքային օրվա ավարտից հետո լքել վարչական տարածքը, ինչի մասին շարունակ հաղորդվել է Ոստիկանություն.
  • ապաստան հայցողների մեջ որոշակի թիվ են կազմում հատուկ կարիք ունեցողները, այդ թվում՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, ինչը առավել խոցելի է դարձնում աշխատակիցների անվտանգության միջավայրը և արդյունավետ աշխատանքի իրականացումը.
  • Ի վերջո, ապաստան հայցողների տվյալները, որոնք արխիվացվում են Միգրացիոն ծառայությունում, խորհրդապահական են և պաշտպանվում են ոչ միայն անձնական տվյալների պաշտպանության իրավունքով, այլ նաև օրենքով որևէ պարագայում ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանություններին հասանելիությունն արգելվում է։

Այսպիսով՝ Միգրացիոն ծառայությունում անվտանգության աշխատակցի մշտական ներկայությունը պարտադիր է, այլապես խաթարվում է մարմնի բնականոն գործունեությունը, ինչպես նաև ստեղծվում է լարվածության մթնոլորտ։

Միաժամանակ, համանման խնդիրներ են առաջանում «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ժամանակ: ՊՈԱԿ-ն ապահովում է ապաստան հայցողների ժամանակավոր բնակեցումը: Հատուկ կացարանում անհրաժեշտ է շուրջօրյա ապահովել բնակիչների անվտանգությունը, բացառել օտար անձանց մուտքը հատուկ կացարան: Չնայած ներկայումս այս հարցրեը դրված են ՊՈԱԿ-ի 4 հաստիքային պահակի վրա, սակայն վիճաբանությունների և կոնֆլիկտների հետևանքով յուրաքանչյուր ամիս միջին կտրվածքով Ոստիկանություն ահազանգվում է 2-3 անգամ, Ոստիկանությունը ստեղծված իրավիճակին տալիս է նաև իրավական գնահատական:

Բացի այդ, միջազգային պրակտիկան ևս վկայում է ապաստանի համակարգի մարմիններում անվտանգության միջոցառումների (անվտանգության աշխատողի կողմից ապաստանի հայցով դիմողներից մատնադրոշմների ընդունում, բջջային հեռախոսների և ուղեբեռի պահում, անձը հաստատող փաստաթղթերի տվյալների գրանցում, մուտքի-ելքի հաշվառում, անձին և նրա իրերի զննում, ուղեկցող աշխատողին հրավիրում և այլն) կիրառման մասին։

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման N1 հավելվածով հաստատված ցանկում ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից Միգրացիոն ծառայության վարչական շենքում  (հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Կ. Ուլնեցու 31) և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ապաստան հայցողների կացարանում (հասցե՝ ք. Երևան քաղաքի Մոլդովական 29/1) նույնպես պետական պահպանություն ու անվտանգություն իրականացնելու վերաբերյալ կատարել լրացում։

 

  1. Կարգավորման նպատակները

Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել պետական մարմնի և ՊՈԱԿ-ի արդյունավետ և անվտանգ գործունեությունը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում պետական մարմնի և ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատանքը ապահովված կլինի անվտանգությամբ:

 

  1. Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կողմից:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

       

         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի կապակ­ցու­թ­յամբ Հայաստանի Հանրապետության պետական բյու­­ջեի ծախսերում նախատեսվում է ավելացում։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

        

         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի կապակ­ցու­թ­յամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։

  • Обсуждалось

    13.05.2019 - 29.05.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6635

Принт