Добавить в избранное

В стадии разработки

ՐՅԱՆ ՋԱՄԱՐ ԲՈԱԹՐԱՅԹԻՆ, ԱԼԲԵՐՏ ՆԻԿՈԼԱՅԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԷԴՈՒԱՐԴԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՐՅԱՆ ՋԱՄԱՐ ԲՈԱԹՐԱՅԹԻՆ, ԱԼԲԵՐՏ ՆԻԿՈԼԱՅԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԷԴՈՒԱՐԴԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Րյան Ջամար Բոաթրայթին, Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին և Արթուր Էդուարդի Խաչատուրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Րյան Ջամար Բոաթրայթին և Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի  7-ի № 1098-Ա որոշմամբ, իսկ  Արթուր Էդուարդի Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի  15-ի № 962-Ա որոշմամբ  տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Րյան Ջամար Բոաթրայթին, Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին և Արթուր Էդուարդի Խաչատուրյանին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Րյան Ջամար Բոաթրայթը, Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանը և Արթուր Էդուարդի Խաչատուրյանը հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի են ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում նրանց մասնակցությունը Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։

Րյան Ջամար Բոաթրայթը, Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանը և Արթուր Էդուարդի Խաչատուրյանը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

  • Обсуждалось

    08.05.2019 - 29.05.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5564

Принт