Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում կամ դաջվածք անելու պահանջ՝ մինչ շահառուին հանձնելը: Սա միտված է կազմակերպությունների կողմից չարաշահման դեպքերի կանխմանը: Դրան է միտված նաև այն դրույթը, որով նախատեսվում է, որ բուժատեխնիկական հանձնաժողովի անդամները պետք է գտնվեն կազմակերպությունում՝ աջակցող միջոցը տրամադրելու պահին: Նախագծով նախատեսվում է նաև կազմակերպությունների որակավորման չափանիշների մեջ  մասնագիտական փորձառությանը վերաբերող փոփոխություն՝ ազատականացնելով գուլպա և կոշիկ ձեռք բերելու գործընթացը:

Ծառայությունը շահառուին մոտեցնելու նպատակով, նախագծով նախատեսվում է սահմանել, որ շահառուն հավաստագիր ստանալու համար դիմում կարող է ներկայացնել նաև սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)՝ ՍԱՏԳ(Բ):

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնք  առնչվում են թղթային մատյաններ վարելուն, քանի որ հավաստագրերի հաշվառումը, համարակալումը, գործերի վարումը իրականացվում է էլեկտրոնային համակարգերով:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է շահառուներին աջակցող միջոցներ տրամադրելու ծառայությունների  հասանելիության և կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության մեծացում:

 

  • Обсуждалось

    22.04.2019 - 10.05.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10203

Принт

Предложения

"Օրթեզ" ՍՊԸ

10.05.2019

Որոշում 1-ում առաջարկվող մակնշման կամ դաջվածքի մեխանիզմը ունի բազմաթիվ խնդիրներ: Նույնիսկ միայն պլաստիկից և մետաղյա սարքերի պարագայում դաջվածքը առաջացնում է տեխնիկական և էսթետիկ խնդիրներ: Աջակցող միջոցը դաջվածք կամ մակնշում անելու համար կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան սարքավորումներ կամ դիմի մի այլ կազմակերպությունը, որը հնարավոր է դաջվածք անելու ընթացքում վնասի աջակցող միջոցը: Մեխանիզմը կարող է հանգեցնել ոչ միայն աջակցող միջացի վնասվելուն, այլ նաև երկարացնի աջակցող միջացի տրամադրման գործընթացը: Առաջարկում ենք դաջվածքի փոխարեն սարքը մակնանշել QR կոդով: QR կոդը կպարունակի ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան սարքի և տրամադրով կազմակերպության վերաբերյալ: QR կոդը հնարավոր է տեղադրել ինչպես սարքի վրա, այնպես էլ շահառուի անձնական քարտում սարքին էսթետիկ վնաս չհասցնելով: QR կոդի առավելություններից են ՝ ժամանականից լինելը, օգտագործման հեշտությունը, կեղծելու անհնարինությունը, ժամանակի խնայումը:

"Օրթեզ" ՍՊԸ

10.05.2019

Նախագծում առաջարկված կետն այն մասին, որ բուժտեխնիկական հանձնաժողովի անդամները պետք է գտնվեն կազմակերպությունուն՝ աջակցող միջոցը տրամադրելու պահին առաջացնում է որոշակի խնդիրներ: Բուժտեխնիկական հանձնաժողովի անդամների ներկա գտնվելը կազմակերպությունում աջակցող միջոցը տրամադրելու պահին առաջացնում է անդամների կազմակերպությունում յուրաքանչուր աշխատանային օր գտնվելու պահանջը: Հետևյալ որոշումը կարող է բերել կոռուպցիոն ռիսկերի, որոնք շատ դժվար կլինի կանխարգելել:

«ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

06.05.2019

«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ողջունում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացում հավաստագրերի տրամադրման համակարգի ներդրումը, որը մի քանի քայլ առաջ է քան տենդերների միջոցով աջակցող սարքերի ձեռքբերման և տրամադրման գործընթացը: Այնուամենայնիվ մեր կազմակերպության կողմից կազմակերպված ֆոկուս-խմբային քննարկումների, շահառուների կողմից բարձրացված խնդիների և փորձագիտական աշխատանքների ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնց լուծումը կարող է էականորեն հասցեկան ու նպատակային դարձնել պետական հավաստագրերով աջակցող միջոցների տրամադրման գործընթացը: «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից ներկայացվում են հետևյալ առաջարկությունները. -Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները 1) Որոշում 2-ի N 1 հավելվածի 15-րդ կետում «սարքերը» բառերից հետո լրացնել «, ձայնալարերի պրոթեզները» բառերը:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: