Добавить в избранное

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ,  ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ  ԿԱՐԳԸ, ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

 

Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Տեսչական մարմինների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

2018 թվականի մարտի 23-ին ընդունվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնց համաձայն տեսչական մարմինները հանդիսանում են կառավարությանը ենթակա մարմիններ: Մինչ այդ գործող «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն դրանք գործադիր իշխանության համակարգում գործող մարմիններ էին, որոնք ստեղծվում էին լիազոր մարմնի կազմում, որպես առանձնացված ստորաբաժանում, ուստի և այդ կարգավիճակի մարմինների գործունեությունն է կարգավորվում համապատասխան ենթաօրենսդրական ակտերով:

Ներկայում, երբ արդեն իսկ կազմավորվել են «Պետական կառավարման համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեսչական մարմինները, առկա են մի շարք անհամապատասխանություններ վերջինների գործունեությունը կարգավորող ՀՀ կառավարության որոշումների և վերոհիշյալ օրենքների դրույթների միջև:  

Առկա են նաև որոշ չկանոնակարգված հարցեր՝ կառավարման խորհրդի անդամների առաջադրման, ընտրության, անդամությունը երկարաձգելու, խորհրդի նիստերին որակի ստորաբաժանման ղեկավարի և այլ անձանց մասնակցության, փակ նիստեր անցկացնելու, էլեկտրոնային քվեարկությամբ որոշումներ ընդունելու և այլ հարցեր, որոնք խոչընդոտում են  կառավարման խորհուրդների բնականոն աշխատանքները:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Որոշման կարգավորման նպատակն է սահմանել տեսչական մարմինների կառավարման խորհուրդների նոր աշխատակարգը, ինչպես նաև այդ խորհուրդների ձևավորման կարգը, մասնավորապես, խորհուրդներում հասարակական հատվածը ներկայացնող անդամների ընտրության կարգը և համապատասխանեցնել դրանք նոր ընդունված օրենքների պահանջներին՝ ապահովելով տեսչական մարմինների անխափան գործունեությունը:

Նախագծով կարգավորվում են նաև կառավարման խորհրդի անդամների առաջադրման, ընտրության, անդամությունը երկարաձգելու, խորհրդի նիստերին որակի ստորաբաժանման ղեկավարի և այլ անձանց մասնակցության, փակ նիստեր անցկացնելու, էլեկտրոնային քվեարկությամբ որոշումներ ընդունելու և այլ հարցեր:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծով ակնկալվում է լրամշակել տեսչական մարմինների բնականոն գործունեության ապահովմանն ուղղված իրավական հիմքերը:

 

 

  1. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

 

Նախագիծն իր բնույթով նորմատիվ է, քանի որ դրանով ուժը կորցրած են ճանաչավում նորմատիվ իրավական ակտեր: Նախագիծը մշակվել է համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 8-րդ գլուխների պահանջների:

 

  1. Նախագիծը մշակող մարմինները

 

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ,  ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ  ԿԱՐԳԸ, ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓԵՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ     

 

 

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանա:

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ,  ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ  ԿԱՐԳԸ, ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:

 

 

 

  • Обсуждалось

    19.04.2019 - 04.05.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7008

Принт