Добавить в избранное

Находится в правительстве РА

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 30.04.2019 17:33:36 Նախագծով ներկայացված հիմնական առաջարկությունների վերաբերյալ «Քաղաքաշինություն և Տնտեսություն» ՀԿ-ն ներկայացրել է կարծիք 21.08.2018թ 13:06:33 իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում և դրան հարակից գրություններում, որոնց կրկին չենք անդրադառնա: Առիթներ ունեցել ենք ներկայացնելու քննարկվող խնդիրների հիմնովին լուծելուն ուղղված առաջարկություններ` ճանապարհ նախանշելով համակարգային լուծումներ պարունակող բարեփոխումների մեկ օրենսդրական փաթեթով առաջարկությունների նախագծերի մշակումը: Հակառակ դեպքում կունենանք էպիզոդիկ լուծումներ` իրենց հնարավոր բացասական հետևանքներով կամ իրավական նորմերի անհիմն կրկնություններով: Այնուամենայնիվ, նախորդ նախագծի համեմատ ներկայացված լրացուցիչ դրույթների վերաբերյալ առաջարկում ենք. 1. Նախագծի 1-ին հոդվածի առաջարկվող 1.1 կետում կատարել փոփոխություն, որով սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքների տարածքներում հողամասերի սեփականատերերը կազատվեն կադաստրային արժեքների տարբերությունը մուծելուց` տնտեսության զարգացումը խթանելու նպատակով: Հաշվի առնելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածով սահմանված դրույթը, այն է՝ «հողերի նպատակային նշանակության փոփոխությունների հետևանքով առաջացած ֆինանսական միջոցներն ամբողջ ծավալով ուղղվում են համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանը» և 93-րդ հոդվածով սահմանված դրույթը՝ «ՀՀ օրենքներով համայնքների եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է օրենքով սահմանված կարգով փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից և հարկի վերացումից) և օրենքով սահմանված այլ դեպքերի» կադաստրային արժեքների տարբերության վճարման հանելը գտնում ենք ոչ նպատակահարմար:
2 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 30.04.2019 17:33:36 2. Գործող օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ պարբերության պահանջի համաձայն` հողի նպատակային նշանակությունը փոխվում է միայն համայնքի ղեկավարի որոշման և շինարարության թույլտվության առկայության դեպքում, ինչից ենթադրվում է, որ կառուցապատողի կողմից որոշակի աշխատանքներ իրականացնելուց` մասնավորապես նախագծի ձեռքբերումից հետո միայն հնարավոր կլինի փոխել հողի նպատակային նշանակությունը, իսկ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ավագանու լրացուցիչ որոշում, որն էլ բացի նրանից, որ գործընթացը բարդացնում է, շատ դեպքերում նաև հնարավորություն է ստեղծում համայնքի ղեկավարին` խուսափելու որոշման բացասական հետևանքների պատասխանատվությունից, իսկ միայն առաջադրանքի հայտ ներկայացնելը դեռևս չի հիմնավորում սեփականատիրոջ ցանկությունները: Հաշվի առնելով վերոշարադրյալը` առաջարկում ենք նախագծից հանել նշված դրույթներին վերաբերող փոփոխությունները: Առաջարկվող փոփոխությամբ չի նախատեսվում ավագանու լրացուցիչ որոշման ընդունում, այլ ընդամենը նախագծով առաջարկվող կարգավորմամբ ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ պարբերության դրույթները համապատասխանեցվում են գործող ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ «տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում և փոփոխում են հողերի նպատակային և գործառնական նշանակությունը` կառավարության սահմանած կարգով» և 29-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «հողերի օգտագործման սխեմաներն օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է համայնքի ավագանին» դրույթներին:
3 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 30.04.2019 17:33:36 3. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունում հստակեցնել` ո՞ր ոլորտի մասնագետների մասին է խոսքը, օրինակ` սոցիալիական ոլորտի մասնագետը պե՞տք է ներառվի, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն կարգավորմանը, որով աճուրդային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետները և ավագանու անդամները, ապա կարծում ենք, որ օրենքով համայնքի աշխատակազմի կոնկրետ մասնագետների անվանումները սահմանել ոչ միայն նպատակահարմար չէ, այլև ոչ իրավաչափ: Քանի որ ՀՀ բոլոր համայնքների աշխատակազմերի կառուցվածքները միմյանցից էականորեն տարբերվում են, փոքր համայնքների աշխատակազմերում բացակայում են ոլորտային մասնագիտական գործունեություն իրականացնող մասնագետների հաստիքային միավորները, հետևաբար, օրենքը չի կարող վաղօրոք այնպիս կարգավորումներ սահմանել ՏԻՄ-երի մասով, որոնք իրավակիրառ պրակտիկայում իրականացնելը կդարձնեն անհնար: Բացի այդ, համայնքի ինքնուրույնության ապահովման սկզբունքից ելնելով, համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, ինքը պետք է որոշի աճուրդային հանձնաժողովի կազմում ընդգրկվող մասնագետներին և վերջիններիս ցանկը:
4 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 30.04.2019 17:33:36 4. Առաջարկում ենք օրենսգրքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի փոփոխության վերաբերյալ դրույթները հանել նախագծից, քանի որ դրանք հակասում են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներին: «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ սակարկությունների մասին արձանագրությունը ստորագրում են հաղթողը և կազմակերպիչը: Նախագծի 8-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված է, որ աճուրդիարձանագրությունն ստորագրում են աճուրդային հանձնաժողովի անդամները, աճուրդում հաղթող ճանաչված անձը, ցանկության դեպքում, աճուրդի մյուս մասնակիցները: Ըստ էության այս երկու կարգավորումները նույնական են, քանի որ նախագծով սահմանված աճուրդային հանձնաժողովի անդամները համարվում են հրապարակային սակարկության կամ որ նույնն է՝ աժուրդի կազմակերպիչը: Ինչ վերաբերում է Նախագծով, ըստ իրենց ցանկության աճուրդի այլ մասնակիցներին ևս ստորագրելու հնարավորություն ընձեռելու իրավական կարգավորմանը, ապա այն որևէ կերպ չի հակասում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավակարգավորմանը և ավելին մասնակցայնության իմաստով՝ իրենից նոր լրացուցիչ գործիքակազմ է ենթադրում: