Добавить в избранное

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի մասին», ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Նախագծերի փաթեթի ընդունմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայա­ցուցչի համար կապահովվի անհրաժեշտ կարգավիճակ, ինչը հնարավորություն կտա վերջինիս ուղղակիորեն և արդյունավետ կերպով համագործակցել պետական կառավարման համակարգի և այլ մարմինների հետ, ինչն էապես կնպաստի աշխատանքի արդյունավետությանը:

Ավելին, կբարձրանա Եվրոպական դատարան ներկայացվող ՀՀ կառավարության դիրքորոշումների փաստարկման որակը, ՀՀ կառավարության շահերի պաշտպանության մակարդակը, առավել արդյունավետորեն կիրականացվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավական չափանիշների ներդրումը ներպետական օրենսդրության մեջ, ինչն իր հերթին կնպաստի երկրում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը:

  • Обсуждалось

    10.04.2019 - 26.04.2019

  • Тип

    Закон

  • Область

    Европейским суд по правам человека, Управленческие правоотношениями, Общественное управление

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6956

Принт