Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ի 2019 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ

 ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի՝
  • 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-րդ ենթակետերով.

«13.1 խորհրդի յուրաքանչյուր նիստից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում նիստի արձանագրությունը հրապարակում է դպրոցի պաշտոնական կայքում.».

  • 41-րդ կետում «առնվազն վեց անդամ» բառերը փոխարինել «առնվազն 7 անդամ» բառերով.
  • 78-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
  • 79-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-րդ ենթակետով.

«1.1) դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով.».

  • 80-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-րդ ենթակետով.

«1.1) կառավարության որոշմամբ սահմանված կարգով դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդին հավանություն տալու.».

  • 102-րդ կետի 1-ին ենթակետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
  • Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-րդ կետով.

«103.1. Կառավարության որոշմամբ սահմանված կարգով դպրոցի ծնողական խորհուրդը քննարկում է դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը և քվեարկությամբ որոշում դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի իր թեկնածուին.»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Обсуждалось

    27.03.2019 - 11.04.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7292

Принт