Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.

       «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պահմանավորված է ՀՀ քաղաքացիություն շնորհելու հիմքով ՀՀ կացության կարգավիճակ ունեցող անձի կացության կարգավիճակի ինքնաբերաբար դադարման իրավական կարգավորման անհրաժեշտությամբ:

  1. Առկա իրավիճակը

     «Օտարարերկրացիների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք)  օտարերկրացուն կարող է շնորհվել ՀՀ-ում կա՛մ ժամանակավոր, կա՛մ մշտական, կա՛մ հատուկ կարգավիճակ: Կացության կարգավիճակը օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու (որոշակի ժամկետով, մշտապես, հատուկ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում) Հայաստանի Հանրապետության տարածքում: Միաժամանակ Օրենքը սահմանում է շնորհված կարգավիճակի դադարման, կացության կարգավիճակ տալու վերաբերյալ որոշումն ուժը կորցրած ճանաչելու, կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու հիմքերը, կացության կարգավիճակից զրկելու հետևանքները և կացության կարգավիճակից զրկելու բողոքարկումը:

      Միևնույն ժամանակ, օրենսդրական կարգավորում նախատեսված չէ այն դեպքի համար, երբ կացության կարգավիճակ ունեցող անձին մինչև կացության կարգավիճակի ժամկետի ավարտը շնորհվում է ՀՀ քաղաքացիություն:

      Հաշվի առնելով, որ կացության կարգավիճակ ունեցող անձը ՀՀ քաղաքացիություն ստանալու պահից օգտվում է ՀՀ քաղաքացիններին վերապահված բոլոր իրավունքներից և կրում է բոլոր պարտականությունները, ուստի, կացության կարգավիճակ ունենալու անհրաժեշտությունը վերանում է և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քաղաքացիություն ստանալը ևս սահմանել որպես շնորհված կացության կարգավիճակի դադարման հիմք:

 

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

      Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող անձի կարգավիճակի ինքնաբերաբերար դադարեցում քաղաքացիություն շնորհելու հիմքով:

 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

       Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

  • Обсуждалось

    26.03.2019 - 10.04.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6576

Принт

Предложения

Տիգրան Սարաֆյան

03.04.2019

իսկ քաղաքացի դառնալուց հետո անձնական իրերի ներմուծման մաքսային կամ հարկային արտոնություն սահմանելու խնդիրը լուծված չէ, արդեն կան դեպքեր, այս կարգի հարցերին պետք է ուշադրություն դարձնել

Узнать больше