Добавить в избранное

В стадии разработки

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք /նոր խմբագրություն/

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(Նոր խմբագրությամբ)

                                            ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 Հոդված 1.         Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված՝ բոլորի համար հավասար կրթության իրավունքի, նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության հիմքերը:

Հոդված 2. Նախադպրոցական կրթության մասին օրենսդրությունը

1.Նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Ընտանեկան օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

  1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

 Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններ

 

Նախադպրոցական կրթություն՝ նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի մտավոր, հոգեկան և ֆիզիկական զարգացման, ուսուցման, խնամքի և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է երեխայի՝ տարիքին համապատասխան զարգացմանը, ինքնասպասարկմանը, սոցիալիզացիային, կյանքի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, տարրական կրթություն սահուն անցման ապահովմանը:

Նախադպրոցական տարիք` երեխայի 0- 6 տարեկանը.

Նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագիր և ապահովում է նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության, ինչպես նաև խնամքի ու հսկողության, առողջության պահպանման ու ամրապնդման համար անհրաժեշտ միջավայր, ներառյալ՝ մասնագիտացված աշխատակազմ , մեթոդական և նյութատեխնիկական բազա:

Նախակրթարան՝ հանրակրթական  դպրոցների հենքի վրա կազմակերպվող ծառայություն, որն իրականացնում է պետական, այլընտրանքային կամ հեղինակային նախադպրոցական կրթական ծրագիր՝ նախադպրոցական ավագ տարիքային խմբի սաների համար:

 Զարգացման կենտրոն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և օրենքով սահմանված կարգով լիցենզավորված  կազմակերպություններ, որտեղ իրականացվում են նախադպրոցական տարիքի (0-6 տարեկան) երեխաների խնամքն ու կրթությունը՝ պետական, այլընտրանքային կամ հեղինակային ծրագրերին համապատասխան:

 Նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ` երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խումբ․

Նախադպրոցական ուսումանկան հաստատության տարատարիք երեխաների խումբ` տարբեր տարիքային խմբերի կրթական և զարգացման ծրագրեր յուրացնող տարատարիք երեխաների համակազմով ձևավորված խումբ.

Կրթության առանձնահատուկ պայմաններ` յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված ուսուցման և զարգացման մեթոդների, անհատական ուսուցման, տեխնիկական միջոցների, այդ թվում՝ աջակցող տեխնոլոգիաները, միջավայրի, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն․

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա՝  Ում նախադպրոցական կրթության և զարգացման համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ.

Ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի կարիքին և առանձնահատկություններին համապատասխան, մատչելի միջավայրի և խելամիտ հարմարեցումների ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքի ապահովում.

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին և մանկավարժական աշխատողներին.

Երեխայի կրթության  և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ երեխայի նախադպրոցական կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում և կրթության և զարգացման համար անհրաժեշտ առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում.

Անհատական ուսուցման և զարգացման պլան` նախադպրոցական կրթության պետական չափորոշչի, կրթական ծրագրերի և երեխայի կարիքի և առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում նաև՝աջակցող ծառայությունները).

Երեխաների խնամք և հսկողություն` երեխաների խնամքի կազմակերպմանն ուղղված համալիր միջոցառումներ, որոնք ապահովում են հաստատությունում երեխաների օրվա ռեժիմի և անձնական հիգիենայի պահպանումը․

Ուսուցման, դաստիարակության և զարգացման միջոցներ  զարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային և երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, տպագիր և էլեկտրոնային կրթական ռեսուրսներ, այլ ուսումնական նյութեր․

Մանկավարժական աշխատող` երեխաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում` լրացուցիչ ) ծրագրերի յուրացման, նախադպրոցական կրթության չափորոշիչների պահանջների ապահովման, ինչպես նաև ուսուցման, զարգացման և դաստիարակության մեթոդների կիրառման միջոցով երեխաների համապատասխան գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և (կամ) դրանք ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակից.

Մանկավարժական աշխատողի ատեստավորում՝ մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց.

Մանկավարժական աշխատողի վերապատրաստում` վերապատրաստող կազմակերպություններում մանկավարժական աշխատողի կողմից կրթության պետական կառավարման լիազորված  մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան` մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործման գործընթաց.

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, նրանց ներկայացվող որակական պահանջները,  ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, ինչպես նաև այդ տարիքի երեխաների կրթության կազմակերպման պայմանների ապահովումը, որի արդյունքում երեխան կկարողանա առավելագույնս յուրացնել նախադպրոցական կրթական ծրագիրը և հասնել կրթության միջոցով ապահովվող արդյունքին.

Նախադպրոցական կրթական ծրագիր`  նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնադաստիարակչական գործընթացի բովանդակության, արժեհամակարգային մոտեցումների,  կրթության կազմակերպման ձևերի, կիրառվող մեթոդաբանության, տեխնոլոգիաների և ըստ տարիքային խմբերի` երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների, զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան ակնկալվող արդյունքների ամբողջություն որն ապահովում է  նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքները.

Համալիր ծրագիր՝ նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնադաստիարակչական գործընթացի բովանդակություն, որը ներառում է երեխայի զարգացման բոլոր հիմնական ուղղությունները: 

Նախադպրոցական կրթության այլընտրանքային ծրագիր` ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է  նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքները.

Նախադպրոցական  միջազգային կրթական ծրագիր`  այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից.

Նախադպրոցական փորձարարական  կրթական ծրագիր`  սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագիր, որի նպատակն է՝ ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը և ներդրումը.

Նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթական ծրագիր, որը նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս երեխաների նախասիրությունների, զարգացման պահանջների բավարարմանը.

Փորձաքննություն` կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական նյութի՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին մեթոդաբանության համապատասխանության գնահատման գործընթաց.

 

Հոդված 4. Նախադպրոցական կրթության  բնագավառում պետական քաղաքականությունը

  1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն ու որակը` որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարևոր երաշխիք։
  2. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  3. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
  4. Լսողության խնդիրներ ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը երեխայի և ծնողի կամ օրինական ներկայացուցչի ընտրությամբ կարող է կազմակերպվել հայերեն ժեստերի լեզվով, ազգային փոքրամասնությունների լսողության խնդիրներ ունեցող երեխաների դեպքում՝ նաև ազգային ժեստերի լեզվով (եթե առկա է)։

 

Հոդված 5. Նախադպրոցական  կրթության  նպատակները, խնդիրները և պետական քաղաքականության սկզբունքները

 

  1. Նախադպրոցական կրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի՝

1) մտավոր, հոգեկան, ֆիզիկական կարողությունների համակողմանի զարգացմանը, դաստիարակությանը, խնամքին, առողջության պահպանմանը և սոցիալական ներառմանը, տարիքին համապատասխան զարգացմանը, ինքնասպասարկմանը, սոցիալականացմանըկյանքի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը.

2) երեխայի իրավունքների պաշտպանությանը, նրա արժանապատվության նկատմամբ հարգանքին.

3) երեխայի անհատականության ձևավորմանը և տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստմանն ու սահուն անցմանը.

2․Նախադպրոցական կրթության խնդիրներն են՝

1) տրամաբանության և մտածողության և տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը.

2) վարվեցողության կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, իրավական դաստիարակության ապահովումը, անվտանգ կենսագործունեության հիմունքների սերմանումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական ու ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, աշխատանքային, ինքնասպասարկման հմտությունների և կարողությունների ձևավորումը.

3) հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի, ազգային ավանդույթների, մայրենի լեզվի, ազգային և համամարդկային արժեքների, հանրային համերաշխության և համակեցության սկզբունքների, մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի, այլ ազգերի, կրոնների, ռասսայի, սեռի և այլոց նկատմամբ հանդուրժողականության, հակախտրականության, սեփական անձի, շրջապատի և շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումն ու արմատավորումը.

4) երեխայի անհատականության ձևավորումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը.

5) կրթությունը շարունակելու պատրաստվածության ապահովումը.

6) ընտանիքին սոցիալ-մանկավարժական աջակցության ցուցաբերումը:

  1. Նախադպրոցական կրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետևյալ սկզբունքների ապահովումը.

1) նախադպրոցական կրթության ազգային և համամարդկային արժեքների, երեխայի կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական և իրավական տարրական գիտելիքների ձևավորումը, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը.

2) ուսուցման և խնամքի հավասար հնարավորություններ, մատչելիությունը, հասանելիությունը, ներառականությունը և համապատասխանությունը երեխայի զարգացման տարիքային և անհատական առանձնահատկություններին.

3) նախադպրոցական կրթության բնագավառում կառավարման ժողովրդավարական սկզբունքների ապահովումը, ապաքաղաքականացումը.

4) նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառական և երեխայակենտրոն միջավայրի խթանման, երեխայի մտավոր, հոգեկան և ֆիզիկական ունակությունների զարգացման առաջնայնությունը.

5)  երեխայի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների և նախադպրոցական ուսումնական հաստատության միջև համագործակցությունը, ակտիվ մասնակցային խորհուրդների ձևավորման խթանումը․

6) նախադպրոցական կրթության աշխարհիկ բնույթը.

7) նախադպրոցական կրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը.

8) անկախ կազմակերպական-իրավական ձևից` նախադպրոցական ուսումնական հաստատությունների և դրանցում ընդգրկված երեխաների ու աշխատողների իրավահավասարու

ԳԼՈՒԽ 2

 Հոդված 7.Նախադպրոցական տարիքը

 

  1. Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կայացման ժամանակաշրջանն է և յուրաքանչյուր տարիքի համար այն հաշվարկվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը լրանալը:
  2. Նախադպրոցական տարիքային փուլերն են՝

ա) վաղ մանկության տարիք` 0- ից մինչև 3 տարեկան.

բ) կրտսեր նախադպրոցական տարիք` 3-ից մինչև 5 տարեկան.

գ) ավագ նախադպրոցական տարիք` 5-ից մինչև 6 տարեկան:

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորվում են հետևյալ տարիքային խմբերը.

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ՝ զրոյից մինչև մեկ տարեկան.

2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝ մեկից մինչև երկու տարեկան.

3) կրտսեր առաջին խումբ՝ երկուսից մինչև երեք տարեկան.

4) կրտսեր երկրորդ խումբ՝ երեքից մինչև չորս տարեկան.

5) միջին խումբ՝ չորսից մինչև հինգ տարեկան.

6) ավագ խումբ՝ հինգից մինչև վեց տարեկան։

  1. Ավագ խմբում 6 տարեկան երեխայի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում է մինչև տվյալ տարվա օգոստոսի 31-ը՝ անկախ երեխայի 6 տարեկանը լրանալու ժամանակահատվածից:
  2. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն` կարող են ձևավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձևավորված խմբեր:

 

Հոդված 8. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, տարիքային  խմբերի համալրումը

  1. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավականձևից, իրականացվում է երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանա­գրի հիման վրա՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով.
  2. Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը):
  3. Օտարերկրյա քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող կամ երկքաղաքացու, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը` օտարերկրացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է ծնողը (նրանց օրինական ներկայացուցիչը)՝ անկախ ազգային պատկանելու­թյու­նից:
  4. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերում երեխաների հարմար ունակության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները սահմանվում են կրթական ծրագրերով:
  5. Տարիքային խմբերի համալրումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր, ինչպես նաև ազատումը կատարվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև 30-ը: Տարվա ընթացքում ազատված տեղերը համալրվում են ազատման պահից՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
  6. Հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միայանակ ծնողների, ծնողազուրկ երեխաները օգտվում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

 

 

Գ Լ ՈՒ Խ 3


ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հոդված 9. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը

  1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է`

1) Ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, ուղղությունները և բովանդակության բաղադրիչները  և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները.

2) երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը․

3) երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը,

  • նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի զարգացնող միջավայրի չափանիշները;
  1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ապահովումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է:
  2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ծրագրամեթոդական ապահովումը իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 10.Նախադպրոցական կրթական ծրագրերը, ծրագրերի բաղադրիչները, դասակարգումը

  1. Նախադպրոցական կրթական ծրագիրը ներառում է ուսումնադաստիարակչական գործընթացի իրականացման նպատակները, բովանդակությունը, կրթության կազմակերպման ձևերը, կիրառվող մեթոդաբանությունը, տեխնոլոգիաները և երեխաներից ակնկալվող արդյունքները:
  2. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակը ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկությունների ու կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի, երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմամբ` այդ տարիքի երեխաների զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան:
  3. Նախադպրոցական կրթական ծրագրերը դասակարգվում են`

1) հիմնական (համալիր) ծրագիր

2) այլընտրանքային (տարբերակային) ծրագիր:

  1. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  2. Օտար լեզվով նախադպրոցական կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։
  3. Նախադպրոցական կրթական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`

 1) ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական,       հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) նախադպրոցական կրթական լրացուցիչ ծառայությունների կազմակերպումը.

4) երեխաների խնամքի, առողջության պահպանման միջոցառումները.

5) երեխաների սննդի կազմակերպումը.

6) երեխաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

7) սաների երկարօրյա ուսուցման, դաստիարակության և (կամ)գիշերակացի կազմակերպումը.

8) մարզաառողջարարական բազաներում, ճամբարներում սաների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը։

  1. Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է:
  2. Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա նտալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` «Լիցենզավորման գործընթացը կարգավորող» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 11 Նախադպրոցական կրթությանը և նրա իրականացմանը ներկայացվող պահանջներ

 

  1. Նախադպրոցական կրթության բովանդակությունը սահմանվում էնախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով:
  2. Նախադպրոցականկրթությունն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչին համապատասխան կրթական ծրագրերով:
  3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով չնախատեսված լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցումն իրականացվում է ծնողների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, ընտրությամբ և նախաձեռնությամբ` լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 4


ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 12. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակներ են՝

ա) մանկապարտեզ, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագրեր և ապահովում է երեխաների խնամքը. 
բ) դ) մանկական կենտրոն, որն իրականացնում է միայն նախադպրոցական կրթական ծրագրեր և խորհրդատվական ծառայություններ.
ե) համալիր մանկապարտեզ, որի կազմում կարող են ընդգրկվել նախադպրոցական հաստատությունների մի քանի տեսակներ կամ խմբեր.
զ) կրթահամալիր, որի կազմում կարող են ընդգրկվել նախադպրոցական և այլ մակարդակի կրթական ծրագրեր իրականացնող մի քանի հաստատություններ.
է) նախակրթարան.

ը) զարգացման կենտրոն.

թ) նախադպրոցական այլընտրանքային մոդելներով հիմնված հաստատություն:


  1. Բոլոր տեսակի հաստատությունները ենթակա են լիցենզավորման՝ օրենքով սահմանված կարգով և իրականացնում են սույն օրենքով սահմանված նախադպրոցական կրթական ծրագրերից մեկը կամ մի քանիսը:

 

Հոդաված 13. Նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության, ոչ պետական, մանկական, զարգացման կենտրոններ, նախադպրոցական այլընտրանքային մոդելներով հիմնված հաստատություներ:
  2. Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առևտրային կազմակերպություններ են:
  3. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
  4. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի կանոնադրության հիման վրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:

 

Հոդված 14. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը

 

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը իրականացվում  է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 15. Նախադպրոցական ուսումնականհաստատության կառավարումը

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)` սույն օրենքին, այլ իրավական ակտերին և հաստատության կանոնադրությանը համապատասխան:

 

Հոդված 16. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը, նրա 

իրավասություններն ու պարտականությունները.

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, ով նշանակվում (ընտրվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական կամ գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային փորձ:
  3. Տնօրենի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը`

1) պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, համապատասխան կրթական ծրագրերի իրացման, կրթական որակի և բովանդակության, երեխաների զարգացման, կյանքի և առողջության պահպանման, կրթական գործընթացում երեխաների, ծնողների, խնամակալների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների, աշխատողների իրավունքների պահպանման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:

2) իրականացնում է հաստատության զարգացման ծրագրի, ուսումնադաստիարակչական, ուսումնական պլանների, տարեկան ուսումնական պարապմունքների ժամանակացույցի, օրվա կանոնակարգի, կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների և աշխատակարգի կանոնների մշակումը և ներդրումը.

3) իրականացնում է մանկավարժական կադրերի ընտրությունը, ընդունելությունը և տեղաբաշխումը: Որոշում է աշխատողների պաշտոնային պարտականությունները, ստեղծում պայմաններ` նրանց մասնագիտական վարպետության, որակավորման բարձրացման համար.

4) ներկայացնում է հաստատությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, այլ կազմակերպություններում.

5) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում է գործարքներ, տալիս է հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

6) սահմանում է հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները, կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի որոշումներով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

8) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,

9) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

10) Ապահովում է հաստատության ֆինանսական թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հասանելիությունը,

11) օրենքով և հաստատության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 17. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականություն ապահովելու նպատակով:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են կրթության բնագավառում լիազորություններ ունեցող պետական կառավարման մարմինները:
  3. Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին»,«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 18. Նախադպրոցական  կրթության բնագավառի կառավարման մարմինները
 

Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարումն իրականացնում են՝

1) կրթության պետական կառավարման  լիազորված մարմինը.

2) մարզպետարանը․

3) Երևանի քաղաքապետարանը․

4) տեղական ինքնակառավարման մարմինները:

 

Հոդված 19. Նախադպրոցական  կրթության  բնագավառում  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  իրավասությունները

 

  1. Հայաստանի Հանրապետության  կառավարությունը`

1) Նախադպրոցական կրթության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականությունը.

2) հիմնադրում է պետական նախադպրոցական հաստատություններ.

3) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը.

4) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.

5) սահմանում է նախադպրոցական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները.

6) հաստատում է նախադպրոցական հաստատության տնօրենի և մանկավարժական աշխատողների ատեստավորման, կարգերը.

7) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.

8) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգը. այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը։

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 20. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները նախադպրոցական կրթության բնագավառում

 

  1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝

1) մշակում է նախադպրոցական կրթության բնագավառի պետական քաղաքականությունը.

2) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները, այդ թվում` փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի նորմատիվները.

3) սահմանում է նախադպրոցական կրթության համակարգի զարգացման ծրագրերը և գերակա ուղղությունները․

4) մշակում, հաստատում և ներդնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները և վերահսկում դրանց պահանջների կատարումը.

5) մշակում և հաստատում է նախադպրոցական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը.

6) մշակում և հաստատում է նախադպրոցական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստման,  ատեստավորման կարգը.

7) համակարգում և վերահսկում է նախադպրոցական կրթության համակարգի նորարարական գործունեության կազմակերպումն ու իրականացումը.

8) հաստատում է կրթական չափորոշիչներից բխող ուսումնադիդակտիկ պարագաների, ծրագրամեթոդական, ուսումնական ձեռնարկների, գեղարվեստական գրականության ցանկերը.

9) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով նախադպրոցական կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնում է միջազգային համագործակցություն.

10) սահմանում է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը.

11) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը.

12) մշակում, հաստատում և ներդնում է նախադպրոցական հաստատությունների կառավարման միասնական համակարգը.

13) մշակում և հաստատում է նախադպրոցական կրթական ծրագրերը, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկները, ուսումնադիտողական նյութերը, մեթոդական ցուցումները.

14) մշակում և հաստատում է նախադպրոցական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, դրանց ձևերը և վարելու կարգը.

15) սահմանում է լրացուցիչ կրթական ծառայությունների կազմակերպման օրինակելի կարգը.

16) իրականացնում է նախադպրոցական կրթության ոլորտում փորձնական ծրագրեր` կրթության համակարգի արդիականացման և զարգացման նպատակով` հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման և կրթության ոլորտի գերակա ուղղությունները,

17) մշակում և հաստատում է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց  ներդրման կարգը,

18) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

  1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարման նախադպրոցական կրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

 

Հոդված 21. Նախադպրոցական կրթության բնագավառում մարզպետարանի իրավասությունը

  1. Մարզպետարանը`

1) ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը.

2) օրենքով սահմանված կարգով վերահսկում է պարտադիր լիազորությունների կատարումը նախադպրոցական կրթության բնագավառում.

3) վերահսկում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, ապահովում է կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.

4) համակարգում և հսկողություն է իրականացնում նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառման գործընթացի, ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկման նկատմամբ.

5) ապահովում է պետական ենթակայության նախադպրոցական  ուսումնական հաստատությունների շենքերի շահագործումը և պահպանումը.

6) օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում անցկացնում է պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների ատեստավորումը.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

 

Հոդված 22. Նախադպրոցական կրթության բնագավառում Երևանի քաղաքապետարանի իրավասությունը

  1. Երևանի քաղաքապետարանը՝

1) իրականացնում է օրենքներով, սույն օրենքով համայնքի ղեկավարին նախադպրոցական կրթության ոլորտում վերապահված լիազորությունները.

2) ապահովում է համայնքի վարչական շրջաններում պետական կրթական քաղաքականության իրականացումը, վերահսկողություն է իրականացնում օրենքով վարչական շրջանի ղեկավարին վերապահված լիազորությունների պատշաճ իրականացման նկատմամբ.

3) ապահովում է համայնքային ուսումնական հաստատությունների շենքերի շահագործումը և պահպանումը, դրանց անվտանգությունը և մատչելիությունը.

4) վերահսկողություն է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման նկատմամբ, ապահովում կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.

5) համակարգում և հսկողություն է իրականացնում նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառման գործընթացի, ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկման նկատմամբ: Ավագանուն ներկայացնում է առաջարկություններ` քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից ծնողներին մատուցած ծառայությունների դիմաց  երեխաների պահման վճարների չափերի, արտոնությունների  վերաբերյալ.

6) Օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում անցկացնում է պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների ատեստավորումը.

 7) իրականացնում է սույն օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

 

Հոդված 23. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները նախադպրոցական կրթության ոլորտում

 

  1. Տեղական ինքնակառավարման մարմինները՝

1) ապահովում են նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը.

2) վարում են նախադպրոցական տարիքի երեխաների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, հաշվառումը.

3) մասնակցում են նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.

4) ապահովում են պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար.

5) իրականացնում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը և պաշտոնից ազատումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) կազմակերպում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացումը.

7) ապահովում են նախադպրոցական տարիքի երեխաների առողջապահական խնդիրների իրականացումը.

8) սահմանում են համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության ֆինանսավորման նորմատիվներ` տեղական բյուջետային միջոցների հաշվին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հատկացվող սուբվենցիայի առանձին դեպքերի.

9) ապահովում են համայնքի նախադպրոցական կրթական համակարգում նախադպրոցական ուսուցման և դաստիարակության համակարգի զարգացման հիմնական ուղղությունների մշակումը` Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական ուղղություններին, օրենսդրության պահանջներին համապատասխան.

10) իրականացնում է համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության վերլուծությունը և վերահսկողությունը, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան.

11) ապահովում է համայնքում նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկումը ուսումնական հաստատություններում․

12) ապահովում է միջազգային, հասարակական կազմակերպությունների համագործակցությունը համայնքի նախադպրոցական հաստատությունների գործունեության զարգացման և կրթական քաղաքականության մեջ.

13) ապահովում է համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններին համապատասխան ծրագրամեթոդական նյութերով և տեղեկատվությամբ.

14) համայնքում նախադպրոցական հաստատությունների տեղաբաշխման ուղղությամբ աշխատանքների համակարգումը, միջոցառումների ձեռնարկումը` դրանց ընդլայնման ուղղությամբ.

15) բնականոն գործունեության ապահովումը նախադպրոցական հաստատությունների երեխաների համակազմի համալրման, սննդի կազմակերպման, նոր տնտեսական մեխանիզմների ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, շենք-շինությունների, ֆիզիկական միջավայրի հարմարեցման և կրթադաստիարակչական հարցերում` նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրական խնդիրներին համապատասխան, նախադպրոցական կրթության հարցերի ուղղությամբ միասնական պետական քաղաքականության իրականացման գործում.

16) ապահովում է հաստատությունների գործունեության ամենամյա վիճակագրական տվյալները՝ գործող օրենսդրության համապատասխան.

17) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2.Նախադպրոցական կրթության ֆինանսավորման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունն է`

1) համայնքում նախադպրոցական հաստատությունների գործունեության պլանավորումը, կազմակերպումը, կարգավորումը և վերահսկողությունը.

2) նախադպրոցական կրթության զարգացման ֆոնդերի ձևավորումը, ֆինանսավորման տեղական նորմատիվների ընդունումը.

3) յուրաքանչյուր բյուջետային տարում <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի համաձայն` համայնքային բյուջեի գումարների բաշխումը համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների բնականոն գործունեության կազմակերպման, շահագործման և նորոգման համար.

4) յուրաքանչյուր նոր ուսումնական տարում նախադպրոցական տարիքի երեխաների կրթության, առողջության պահպանման, խնամքի կարիքների համար միջոցների հատկացումը.

5) տարբեր տեսակների և աշխատանքային ռեժիմների համայնքային նախադպրոցական հաստատությունների ամենամյա ֆինանսավորումը տարբերակված ձևով` ըստ կրթության և ֆինանսական բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների կողմից հաստատաված նորմատիվ ակտերի.

 6) նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության ֆինանսավորումը` պետական  և տեղական ֆինանսավորման նորմատիվների հիման վրա` 1 սանի հաշվարկով` ըստ ուսումնական հաստատության տիպի, տեսակի, իսկ առանձին դեպքերում (լեռնային և սահմանամերձ շրջաններ) հատուկ չափաքանակներով.

7) հաստատությունների կողմից ներկայացված հաստիքային ցուցակի, տարիֆիկացիայի և ըստ եռամսյակների բաշխված ծախսերի նախահաշվի հաստատումը.

8) փոքր համակազմով, ինչպես նաև գյուղական, հեռավոր, բարձրադիր, սահմանամերձ վայրերում տեղակայված նախադպրոցական հաստատությունների համար ֆինանսավորման նորմատիվների և ծախսերի հաշվարկումը` անկախ երեխաների համակազմի թվից, համապատասխան գործակցի կիրառմամբ.

9) տեղական ֆինանսավորման նորմատիվների կազմումը և հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունը, տվյալ տարածքում կրթական գործընթացի իրականացման հետ կապված ընթացիկ ծախսերի, շենքերի, սարքավորումների և հաստիքային պահպանման հետ կապված ֆինանսական միջոցների ապահովումը.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լրացուցիչ աղբյուրների ներգրավման խթանումը հաստատության կանոնադրական խնդիրների իրականացման ուղղությամբ:

 

ԳԼՈՒԽ 6


ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 24. Ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցները
 

  1. Նախադպրոցական կրթության ոլորտի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են՝

1) նախադպրոցական տարիքի երեխան.

2) տնօրենը, մեթոդիստները, դաստիարակները, ուսուցիչները, լոգոպեդները, հոգեբանները, սոցիալականմանկավարժները, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչները, ստուդիաների, խմբակների ղեկավարները և այլ մասնագետներ.

4) բուժաշխատողները.

5) դաստիարակների օգնականները և դայակները.

6) ծնողը /երեխայի օրինական ներկայացուցիչը/.

 

Հոդված 25. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ

 

  1. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում.

1) նախադպրոցական դպրոցական մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.

2) տարածքային մակարդակ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.

3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից։

  1. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը վկայագրման նպատակով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները:
  2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով։

 

Հոդված 26. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը

 

  1. Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տված՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմինը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը։
  2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձևը մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
  3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիր ունեցող երեխայի նախադպրոցական կրթության կազմակերպման համար տրամադրվում են համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ, իսկ սույն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքում տրվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ՝ համաձայն նույն հոդվածի նույն մասի 7-րդ կետի պայմանների:

 

  1. աջակցության Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

  1. Նախադպրոցականուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի անձը, ով`

1)  դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) ունի այնպիսի հիվանդությունորը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:

  1. Նախադպրոցականուսումնական հաստատության մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նախադպրոցական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) մաuնակցելու նախադպրոցական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

3) բողոքարկելու նախադպրոցական հաuտատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները`  Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով.

4) առաջարկներ ներկայացնելու նախադպրոցական կրթական չափորոշիչների, ծրագրերի, ձեռնարկների բարելավման վերաբերյալ.

5) oգտվելու նախադպրոցական հաստատության ուսումնամեթոդական և տեղեկատվական ռեսուրսներից.

6) ընտրելու և կիրառելու ուսուցման այնպիuի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուuումնական գործընթացի ներառականությունը, մատչելիությունն ու որակը,

7) օգտագործելու կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրեր, ձեռնարկներ և ուսուցողական նյութեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ և սաների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) ուսումնադաստիարակչական աշխատանքները իրականացնելու համար կիրառելու տարբերակային ձևեր` պահպանելով պլանավորմանը ներկայացվող սկզբունքներն ու չափանիշները:

9) պաշտպանված լինելու մանկավարժական և այլ աշխատողների, ծնողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

10) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մաuնագիտական գործունեություն իրականացնելու համար.

11) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

12) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին, կրթական ծրագրին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու պարապմունքների պլաններ, թեմատիկ միավորներ.

13) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

14) դիմելու` որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

15) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

  1. Նախադպրոցականուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել յուրաքանչյուր երեխայի իրավունքները, ազատություներն ու արժանապատվությունը.

2) ապահովել երեխայի կրթության իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի մտավոր, ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները.

3) ապահովել սաների կողմից նախադպրոցական ծրագրերի յուրացումը, երեխաների զարգացումը և համապատասխան գիտելիքների ու հմտությունների ձևավորումը՝ համաձայն նախադպրոցական կրթական չափորոշիչների և ծրագրերի,

4) նպաստել սաների արժեքային համակարգի ձևավորմանը, խմբերում ներառական և երեխայակենտրոն միջավայրի ստեղծմանը.

5) երեխայի նկատմամբ գործադրվող բռնության կամ դրա իրական սպառնալիքի դեպքում հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին:

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, կենսաթոշակների նշանակումը, բժշկական զննությա նկազմակերպումը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատութունների մանկավարժական աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, իսկ աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական և վարչական աշխատողների մանկավարժական աշխատանքային ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները առանց տարակարգերի` սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 28. Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում

  1. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխաունի որակյալ նախադպրոցական կրթություն ստանալու իրավունք:
  2. Ծնողների /օրինական ներկայացուցիչների/ ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ`

1) նախադպրոցական ուսումնական հաստատություններում.

2) ընտանիքում.

3) անհատական մանկավարժական գործունեության միջոցով.

4) նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրման միջոցով.

5) նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպություններում` խնամքի, զարգացման, դաստիարակության և ուսուցման անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների առկայությամբ:

3․Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի`

1) մտավոր և հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից և քարոզչությունից պաշտպանվածության.

2) բժշկական օգնության և սպասարկման.

3) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից, բռնությունից և ազդեցությունից, ֆիզիկական և հոգեբանականճնշումից, արժանապատվությաննվաստացումիցպաշտպանվածության:

 

Հոդված 29. Աշխատանքային հարաբերությունները նախադպրոցական կրթության ոլորտում

 

1.Նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ։

2.Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը համապատասխան որակավորման դեպքում կարող է ունենալ շաբաթական մինչև ութ ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն տվյալ ուսումնական հաստատությունում: Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստը` կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

 

Հոդված 30. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի, տնօրենի վերապատրաստումը, ատեստավորումը

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի, տնօրենի վերապատրաստումը և ատեստավորումը պարտադիր է, և իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին համապատասխան:

 

Հոդված 31. Երեխաների բժշկական սպասարկումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում

 

  1. Նախադպրոցական կրթության համակարգում բժշկական սպասարկման կազմակերպումն ապահովում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատության սաներն ապահովվում են անվճար հիմունքներով պարբերաբար բժշկական սպասարկմամբ, որն իրականացնում է տվյալ համայնքն սպասարկող բժշկական կազմակերպությունը:
  3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում հսկողությունը բժշկական սպասարկման նկատմամբ իրականացնում է առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը:

 

Հոդված 32. Երեխաների սննդի կազմակերպումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում, սահմանված չափաքանակին, առողջական խնդիրներով պայմանավորված պահանջմունքներին համապատասխան, երեխաների սնունդը կազմակերպում և դրա համար պատասխանատվություն են կրում ուսումնական հաստատությունների հիմնադիրները` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 33. Ծնողների /նրանց օրինական ներկայացուցիչների/ իրավունքները և պարտականությունները

  

  1. Ծնողները /նրանց օրինական ներկայացուցիչները/ իրավունք ունեն՝

1) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը և երեխայի կրթություն ստանալու ձևը, այդ թվում` ուսուցումը ընտանիքում.

2) երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններին.

3) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին․

4) մասնակցելու երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատմանը.

5) դիմելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին՝իր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատելու նպատակով,

6) պահանջելու խելամիտ հարմարեցումներ երեխայի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով կրթության իրավունքն իրացնելու նպատակով։

  1. Ծնողները / նրանց օրինական ներկայացուցիչները/ պարտավոր են՝

1) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական, սահմանադրական, մշակութային արժեքների նկատմամբ.

2) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների և ընդունակությունների զարգացման համար.

3) հարգել երեխայի արժանապատվությունը.

4) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, փոխօգնության և համերաշխության գիտակցում, հարգալից վերաբերմունք միմյանց, մայրենի լեզվի, համակեցության կանոնների, ազգային ավանդույթների և սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ:

  1. Երեխայի հաճախելը նախադպրոցական ուսումնական հաստատություն չի ազատում ընտանիքին` նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու և կրթելու պարտավորությունից:

 

ԳԼՈՒԽ 7


ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ

 

Հոդված 34. Նախադպրոցական  ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրներն են՝
  • հիմնադիրների հատկացումները.
  • համայնքի բյուջեն.
  • ծնողների /նրանց օրինական ներկայացուցիչների/ վճարումները, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումները, հանգանակությունները և նվիրատվությունները.

3) միջազգային կազմակերպությունների կողմից կատարվող ներդրումները.

4) լրացուցիչ վճարովի կրթական և մարզաառողջարարական ծառայություններից ստացված միջոցները.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլմիջոցներ:

3.Նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաuտատությունը կարող է համայնքային և պետական բյուջեներից uտանալ լրացուցիչ կամ նպատակային ֆինանuավորում, որի դեպքերը և կարգը (ընթացակարգը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  1. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ֆինանսական հատկացումները կատարվում են անկանխիկ՝  օրենքով սահմանված կարգով ստանալով պայմանագրային և հաշվապահական ձևակերպումներ:

Հոդված 35. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական 

 բազան

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի ստեղծումն ու զարգացումն իրականացվում են հիմնադրի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան ներառում է շենքեր, շինություններ, հողամասեր, հաղորդակցության միջոցներ, գույք, խաղային միջոցներ, դիդակտիկ պարագաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ ևայլն:
  3. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային ներկայացվող պահանջները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  4. Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած օրինակելի հաստիքացուցակի և նորմատիվների հիման վրա:
  5. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով:

 Հոդված 36. Եզրափակիչ դրույթ

 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

  • Обсуждалось

    15.03.2019 - 31.03.2019

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования и науки

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1581

Принт

Предложения

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ

31.03.2019

Նախագծով կանոնակարգված չեն այն դեպքերը, թե ինչպես է իրականացվելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքին համապատասխան ապաստարանում հայտնված երեխաների նախադպրոցական կրթությունը։ Առաջարկում ենք կարգավորումներ նախատեսել նաեւ նշված դեպքի առնչությամբ։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ

31.03.2019

Առաջարկում ենք Նախագծում նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պարտականությունների թվին ավելացնել նաեւ աշխատանքային գործունեության ընթացքում խտրականության դրսեւորման արգելքը։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ

31.03.2019

Իրավական տեխնիկայի տեսանկյունից՝ առաջարկում ենք Նախագծի հոդվածների համարները վերաշադրել, քանի որ Նախագծում բացակայում են 5-րդ եւ 27-րդ հոդվածները։

Узнать больше