Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության ենթակա  ապրանքների (այսուհետ՝ Հսկողության ենթակա ապրանքներ) արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցման և  տնտեսավարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ի կատարումն ՀՀ վարչապետի ս.թ. հուլիսի 24-ի N 02/23.2/16867-17 և հուլիսի 27-ի N02/12.6/14802-17 հանձնարարականների՝ երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության ենթակա  ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցման և  տնտեսավարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով և հիմք ընդունելով, որ նշված գործընթացներն գտնվում են մի շարք պետական մարմինների իրավասությունների շրջանակներում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 9-ի N104-Ա հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն էր աջակցել նշված գործընթացի իրականացմանը:

Արդյունքում, Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Էն Փի Սի» ՍՊԸ փորձագետները` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մասնագետների հետ համատեղ, մշակել են Հայաստանի Հանրապետության երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման նորացված ցանկը` կատարելով երկակի նշանակության ապրանքների ԵՄ ցանկերի տեխնիկական թարգմանություն և ներդաշնակեցում ԵՄ օրենսդրությանը (հաշվի առնելով ոլորտում վերջիններիս լավագույն փորձը), ինչը ներկայացվում է սույն նախագծով:

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության` հսկվող ապրանքների, ինչպես նաև փոխանցվող երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների` հսկվող ոչ նյութական արժեքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումն իրականացվում է ՀՀ կառավարության 15.12.2011թ. N 1785-Ն որոշմամբ սահմանված ցանկերի հիման վրա: Նշված ցանկերը կազմված են Եվրամիության երկրներում 2009 թվականին գործող ցանկերի հիման վրա: Սակայն վերջին տարիներին, հաշվի առնելով երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաև տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների տեխնոլոգիական զարգացումները` անհրաժեշտություն էր առաջացել կատարել նշված ցանկերի ճշգրտում` ներդաշնակեցնելով այն Եվրամիության երկրների կողմից 2016 թվականին ընդունված ցանկերին:

Նախագծով առաջարկվող ցանկերում լրացվել են որոշակի ապրանքներ, որոնք նախկինում չեն եղել: Միևնույն ժամանակ ցանկերից հանվել են այն ապրանքները և մտավոր սեփականության արդյունքները, որոնք արդեն իսկ արդիական չեն ներկայիս երկակի նշանակության ապրանքներին ներկայացվող պահանջների համար, իսկ որոշակի ապրանքների համար բարձրացվել են դրանց ներկայացվող տեխնիկական չափանիշները, ինչը հնարավորություն կընձեռի տնտեսվարողին բավականին քանակի ապրանքներ արտահանել առանց որևէ սահմանափակման:

 Ինչ վերաբերում է նախագծի վերջում տեղադրված ծածկագրերի չորսանիշ ցանկին, ապա անհրաժեշտ է նշաել, որ ցանկում պարունակող ԱՏԳ ԱԱ չորսանիշ ծածկագրերը կրում են վերահսկող մարմինների համար ուղղորդիչ բնույթ (ինչի մասին նշված է ցանկի վերնագրի տակ):

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Գործարար միջավայրի բարելավում: Երկակի նշանակության ապրանքների արտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացների կանոնակարգում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող երկակի օգտագործման և ռազմական նշանակության՝ հսկվող ապրանքների ցանկը Եվրոպական միության 2016 թվականի երկակի օգտագործման վերահսկման ցանկին համապատասխանեցում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` հիմք ընդունելով «Էն Փի Սի» ՍՊԸ և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մասնագետների հետ համատեղ կազմված ցանկերը,  ինչպես նաև հաշվի առնելով հանրապետության շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:

  1. Ակնկալվող արդյունքը

Երկակի նշանակության ապրանքների արտահանման և տարանցիկ փոխադրման թույլտվությունների տրամադրման համար գործընթացի կանոնակարգում և միջազգային պահանջներին համապատասխանեցում, ռիսկերի նվազեցում:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

Սույն ցանկում ընդգրկված են երկակի օգտագործման ապրանքների միջազգայնորեն համաձայնեցված ցանկերը, ներառյալ Վասսենաարի համաձայնագրի, Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի (MTCR), Միջուկային մատակարարների խմբի (NSG), Ավստրալական խմբի և Քիմիական զենքերի կոնվենցիայի (CWC) ցանկերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման հետ կապված այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

Հ 

 

  • Обсуждалось

    07.03.2019 - 23.03.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7850

Принт