Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման hայեցակարգ»

«Հայաստանի Հանրապետության Հասցեների միասնական ռեգիստրի ԵՎ հասցեների Ռեեստրի ԻՆՔՆԱՇԽԱՏ տեղեկատվական համակարգի ստեղծման ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻն հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրապետությունում հասցեների ճշգրիտ և լիարժեք ռեեստր ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստի, չկրկնվող և ամբողջական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության հասցեների վերաբերյալ: Նշված արդյունքին հասնելու համար պետք է հստակեցնել և պարզեցնել բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական oբյեկտների անվանակոչման և անվանափոխման գրանցման և անշարժ գույքի համարակալման, հաuցեավորման ընթացակարգերը՝ դրանք դարձնելով համակարգված և ինքնաշխատ: Անհրաժեշտ է ապահովել անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվության միատեսակությունը պետական ​​մարմինների գործառույթների իրականացման գործում` բացառելով անշարժ գույքի տարբեր օբյեկտների նույնական հասցեների առկայությունը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին որոշումների ընդունումը և անշարժ գույքի հասցեավորումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, իսկ հասցեների գրանցումը, ռեեստրի վարումը՝      ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից: Գործառույթների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև բաժանված լինելը, ոլորտում առաջացնում է տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքների) և պետական մարմնի միջև տվյալների փոխանակմանն առնչվող մի շարք խնդիրներ, ինչի արդյունքում հասցեների ռեեստրը պարունակում է որոշ դեպքերում սխալ և թերի տեղեկատվություն, մասնավորապես բազմաթիվ համայնքներում անշարժ գույքի առաջին հասցեավորմանը հաջորդող ժամանակաշրջանում կատարված փոփոխությունները չեն ընդգրկվել հասցեների ռեեստրում և կադաստրային քարտեզներում, քանի որ նոր հասցեավորումներն ու համարակալումները սահմանված կարգով չեն ներկայացվել պետական գրանցման, չեն ներառվել հասցեների ռեեստրում, ինչպես նաև որոշ դեպքերում անվանակոչման լիազոր մարմինների կողմից անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշումները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներին և այլն:

 

  1. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Հայեցակարգի ընդունումը հիմք կհանդիսանա ոլորտի բարեփոխումների համար, առկա խնդիրներին կտրվեն համապատասխան լուծումներ: Մասնավորապես հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ինքնաշխատ տեղեկատվական համակարգ ստեղծելով և այն կառավարության փոխգործելիության հարթակին համակցելով՝ հասցեների ռեեստրում ներառված տեղեկատվությունն առցանց տարբերակով կթարմացվի և հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխություն անմիջապես կարտացոլվի համակարգում և հասանելի կլինի օգտվողների համար: Տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն կստանան մուտք գործելու համակարգ և ներկայացնելու անշարժ գույքի հասցեավորման կամ համարակալման հայտ,      ռեեստրի տեղեկատվությունն ինքնաշխատ ձևով կարտացոլվի կադաստրային, ինչպես նաև առցանց տիրույթում առկա քարտեզներում (Google Maps, Yandex.Map և այլն)

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը 2018 թվականի նոյեմբեր ամսից մշակվել է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից: Նախագծի մշակման գործընթացում խորհրդակցել ենք «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի հետ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ  ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

   «Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման առաջացումը ենթակա է ճշտման:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N 2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

   «Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մի շարք նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջանա:

  • Обсуждалось

    07.03.2019 - 23.03.2019

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство, Территориальное управление и развитие, Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7988

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

18.03.2019

Առաջարկում ենք առանձին քննարկման առարկա դարձնել անշարժ գույքի բաժանման կամ միավորման դեպքում նոր փոստային հասցե տրամադրելու ընթացակարգը, որին ներկայացված առաջարկության համաձայն` անմիջական մասնակցություն չի ունենալու տվյալ համայնքը: Նշված դեպքում հարց է առաջանում` ինչ ընթացակարգով է որոշվելու անշարժ գույքի նոր ինքնուրույն միավորների՝ դրանց նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան օգտագործելու հնարավորությունը: Օրինակ՝ բնակելի տունը առանց շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների իրականացումից հետո բաժանման հատակագծերով առանձնաց-նելու արդյունքում բնակելի տան առանձին հողատարածքների վրա չգտնվող մասերի բաժանելու և դրանց առանձին հասցեներ տրամադրելու դեպքում, դրանք կգրանցվեն որպես բնակելի տներ, որի հետևանքով նոր գույքային միավորների գործառնական նշանակությունը կհակասի փաստացի օգտագործման գործառնա-կան նշանակությանը՝ շինությունների մասով:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

18.03.2019

Ողջունում ենք ներկայացված առաջարկությունները, առավել ևս, որ քաղաքացին, գտնվելով հանրապետության մի մարզում, հնարավորություն կստանա այլ մարզում իրեն պատկանող անշարժ գույքի հասցեի հետ կապված խնդիրների լուծում ստանալ առանց տվյալ համայնք մեկնելու կամ նամակագրության:

Узнать больше