Добавить в избранное

Проект принят

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների բովանդակությունը, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումները սահմանելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

<< ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ  ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ  ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ  ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

<<Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան­ների բովանդակությունը, ինչպես նաև ընդերքօգտագործ­ման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակը 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված <<Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> N ՀՕ-161 օրենքով Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգիրքը նոր 60.3. հոդվածով կատարված լրացմամբ ամրագրված պահանջի ապահովումն է: <<Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան­ների բովանդակությունը, ինչպես նաև ընդերքօգտագործ­ման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 19.12.2016թ. N 1234-Ա որոշման հավելվածի <<Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի>> 14-րդ կետի պահանջից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

<<Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան­ների բովանդակությունը, ինչպես նաև ընդերքօգտագործ­ման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումները սահմանելու մասին>>  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամրագրվեն ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների բովանդակությանը, ինչպես նաև ընդերքօգտա­գործ­ման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումներին ներկայացվող պահանջները:

     3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

<<Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան­ների բովանդակությունը, ինչպես նաև ընդերքօգտագործ­ման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

     Թափոնների ծավալների և դրանց հնարավոր վտանգի նվազեցում՝ թափոնների վերամշակման միջոցով, ընդերքօգտագործման թափոններով  աղտոտումից շրջակա միջավայրի պահպանություն, արտադրության տնտեսական արդյունավետության բարձրացում:

  • Обсуждалось

    05.04.2017 - 26.04.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8537

Принт