ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքով սահմանված կարգով հաշվառված լրատվության միջոցները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը գերազանցում է տպագրված կամ պատճենահանված 10 էջը: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

 

  • Обсуждалось

    12.02.2019 - 27.02.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Гражданское и коммерческое законодательство, Обеспечения свободы информации

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8770

Принт

Предложения

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

15.02.2019

Նախագծում նշվում է, որ լրատվության միջոցները ՀՀ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը գերազանցում է տպագրված կամ պատճենահանված տաս էջը: Այս կարգավորումը նույնպես ուղղակի հակասություն է ստեղծում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին փաստաթղթերի փաթեթը սովորաբար գերազանցում է վերոնշյալ ծավալը՝ առաջարկում ենք վերաշարադրել նախագծի այս մասը՝ նշելով, որ անվճար տրամադրվում է մինչև 10 (տասը) էջը, իսկ տասը էջից ավելիի դեպքում դիմողը պարտավորվում է հատուցել պատճենահանման ծախսերը ՀՀ կառավարության N 1204-Ն (15.10.2015թ.) որոշմամբ սահմանված չափերով՝ անկախ հարցումը ներկայացնելու ժամանակահատվածի՝ բացառությամբ նույնաբովանդակ հարցումը վեց ամսվա ընթացքում երկրորդ անգամ ներկայացնելու սահմանափակման:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

15.02.2019

Միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրք վճարելու պարտականությունը լրատվամիջոցների համար վերացնելու դրույթը որոշակի հակասություն է ստեղծում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հետ: ՏԱ մասին ՀՀ օրենքը որևէ արտոնություն հասարակության որևէ խմբի համար չի սահմանում տեղեկություն ստանալու գործընթացում: Նման արտոնություն սահմանված չէ նաև ՀՀ Սահմանադրությամբ, ուստի օրենսդրական հակասության հարցը բաց կմնա նման կարգավորում նախատեսելու պարագայում: Մյուս կողմից, եթե որոշակի լուծում տրվի այս իրավական հակասությանը, առաջարկում ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ արդարացի և հիմնավորված կլիներ նմանատիպ արտոնություն սահմանել նաև քաղհասարակության մյուս ներկայացուցիչների՝ հասարակական կազմակերպությունների համար, որոնց զգալի մասը գործունեություն ծավալելիս հետապնդում է համանման նպատակներ ու առնչվում է նույն խնդրին, ինչ լրագրողները: Նշենք, որ հասարակական կազմակերպությունները, ինչպես և լրատվամիջոցները, ակտիվորեն ներգրավված են հանրային վերահսկողության գործընթացներում, ինչի ապահովման համար տեղեկատվություն ստանալու մատչելիությունն առանցքային նշանակություն ունի:

Էդուարդ Կարապետյան

12.02.2019

Առաջարկում եմ նաև նույն բովանդակությամբ պետական տուրքի վճարումից ազատել նաև ՀՀ Բանկերին: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ: լրատվամիջոցները ինչպես նաև բանկերը շահույթ հետապնդող տնտեսվարող սուբեկներ են, և մեկին արտոնություն տալը խաթարում է մյուսի իրավունքը:

Узнать больше