Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 12-Ի n 493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի n 493-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով 17.12.2018թ. ՀՀ փոխվարչապետի մոտ կայացած քննարկման արդյունքները և ՀՀ վարչապետի` 20.12.2018թ. N 02/14.10/43338-18 հանձնարարականը:

  1. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումների  համաձայն` 2016թ. հունիս-հուլիս ամիսներին ՀՀ-ում ներդրված է եղել օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվության տրամադրման համակարգը: Սակայն 2016 թվականին աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի կիրառման ժամանակահատվածում (մոտ 2 ամիս) իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկան մի շարք հանգամանքներ, որոնք առաջ բերեցին օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվու­թյան տրամադրման պահանջը կասեցնելու օբյեկտիվ անհրաժեշտություն: Արդյունքում, ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի N 827-Ն որոշմամբ կասեցվեց ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումների գործողությունը` մինչև 2019թ. հունվարի 1-ը:   

Հաշվի առնելով այն, որ օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման կասեցման ժամկետի ավարտմամբ պայմանավորված 2019թ. հունվարի 1-ից ՀՀ-ում կրկին գործում է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության համակարգը, առաջարկվում է նախագծով կատարել համապատասխան փոփոխություններ իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման և, ընդհանուր առմամբ, այդ համակարգի բարելավման նպատակով:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվության գործիքակազմի իրավական և կազմակերպական հիմքերը բարելավելու նպատակով նախագծով առաջարկվել են հետևյալ լուծումները`

  • երկարաձգվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համադրման արդյունքում գործատուի ներկայացրած թափուր աշխատատեղին համապատասխանող աշխատանք փնտրող անձանց գործատուի մոտ ուղեգրելու ժամկետը` սահմանելով 5 աշխատանքային օրվա փոխարեն 10 աշխատանքային օր, ինչը կմեծացնի տվյալ թափուր աշխատատեղը ՀՀ քաղաքացիով համալրելու հնարավորությունը,
  • հստակեցվել է գործատուի կողմից աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար սահմանված ցանկում ներառված փաստաթղթերի նախարարություն ներկայացման օրը,
  • վերանայվել են աշխատանքի թույլտվությունը գործատուի նախանշած ժամկետով տրամադրելու մասին իրավական կարգավորումները, որպես աշխատանքի թույլտվության տրամադրման առավելագույն ժամկետ սահմանելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամանակավոր կացության կարգավիճակի տրման ժամկետը (ներկայումս այն կազմում է մինչև մեկ տարի)՝ միաժամանակ յուրաքանչյուր հաջորդ անգամ սահմանելով աշխատանքի թույլտվության տրամադրման այլ ժամկետ (մինչև 3 տարի),
  • նախարարությանը հնարավորություն է տրվում աշխատանքի թույլտվության տրամադրման, մերժման, աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու և աշխատանքի թույլտվության գործողության դադարման մասին տեղեկությունների հաշվառման, ինչպես նաև օտարերկրացիների հետ կնքած աշխատանքային պայմանագրերի (ծառայությունների մատուցման պայմանագրերի) հաշվառման գրանցամատյանները վարել նաև էլեկտրոնային եղանակով, ինչը համակարգի վարչարարության տեսանկյունից արդյունավետ միջոց է,
  • հստակեցվել են գործատուների կողմից թափուր աշխատատեղի աշխատանքային պայմանների վերաբերյալ ներկայացվող տեղեկությունները,
  • հստակեցվել է օտարերկրյա աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` հնարավորություն ընձեռելով գործատուին ներկայացնել անձնագրի բնօրինակը կամ դրա էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը,
  • վերանայվել են բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետներին աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություններին վերաբերող կարգավորումները` հիմքում ընդունելով Ավստրալիայի փորձը,
  • սահմանվել են անցումային դրույթներ, համաձայն որի օտարերկրացիները ՀՀ-ում կարող են աշխատել առանց աշխատանքի թույլտվության, եթե իրենց հետ աշխատանքային պայմանագրերը կնքվել են մինչև 2019թ. հունվարի 1-ը (մինչև համակարգի գործողության մեջ մտնելը) և գործում են մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը: Այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանագիրը կնքվել է մինչև 2019թ. հունվարի 1-ը, սակայն աշխատանքային պայմանագրով նախատեսվել է, որ պայմանագիրը գործելու է անորոշ ժամկետով կամ գործելու է 2020թ. հունվարի 1-ից հետո, ապա գործատուն այդ օտարերկրացու համար սահմանված կարգով պետք է ստանա աշխատանքի թույլտվություն: Նման կարգավորում նախատեսելը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչ աշխատանքի թույլտվության պահանջի ներդրումը գործատուները կարող էին կնքել աշխատանքային պայմանագրեր միայն կացության իրավունքի վավերականության ժամկետով (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետ), որն էլ չէր կարող լինել մեկ տարուց ավել («Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետ),
  • կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվում է օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության բարելավում:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 12-Ի n 493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի n 493-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 12-Ի n 493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի n 493-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

  • Обсуждалось

    06.02.2019 - 21.02.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8644

Принт