Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հրաչյա Պետրոսյանց 04.02.2019 13:28:21 Նախագծում ներկայացվող պայմանները, ըստ որի Երևան քաղաքում միջին գնի 50%, իսկ այլ համայնքներում 90% ֆինանսական աջակցությունը ըստ երևույթին բերում է շահառուի սոցիալական վիճակի վատթարացման և հետադարձ ուժ չի կարող ունենալ: Հետևաբար այն անձինք, ովքեր արդեն իսկ բնակարանային պայմանների բավարարման ցուցակներում են չեն կարող ստանալ փոխհատուցում այս պայմաններով: Նրանք պետք է ստանան փոխհատուցում 100%-ի չափով: Այս դրույթը կարող է գործել միայն այն անձանց պարագայում, ովքեր այդ ցուցակում կհայտնվեն նախագծի ընդունումիվ հետո: Իսկ գործող օրենքներով այլևս որևէ մեկը չի կարող հայտնվել այդ ցուցակներում: Հետևաբար նախագծի այս կետը պարզապես անտրամաբանական է: Այստեղ կարևոր է հաշվի առնել նաև հետևյալ հանգամանքը: Բազմաթիվ զինծառայողներ բնակարանային բավարարման հերթի են կանգնել տարիներ առաջ, նրանցից ոմանք պետության կողմից ապահովվել են բնակարանով, որը եղել է հիմնականում նորակառույց շենքերում, վերանորոգված վիճակում, ջեռուցման համակարգով ապահովված, իսկ այդ նույն զինծառայողների հետ հրթագրվածների մի մասին հիմա որոշվում է փոխհատուցել 50 կամ 90 տոկոսի չափով, իսկ բնակարանի հետ կապված մնացած բոլոր խնդիրները արդեն տվյալ անձը պետք է լուծի: Հետևաբար ոչ միայն օրենքի այլ նաև բարոյական նորմերի խախտում է տեղի ունենում: Կարծում եմ նախագծի ընդունումը կստիպի բազմաթիվ զինծառայողների իրենց խնդիրները լուծել դատարանում:
2 Կարեն Հակոբյան 04.02.2019 14:24:04 Առաջարկում եմ չավելացնել հաստանում անօթևանների քանակը զինծառայողների հաշվին։ Օրինագծով խախտվում է զինծառայողին օրենքով անհատույց բնակարան ձեռք բերման իրավորնքը։ Այդ վկայագրերը վերցրեք ձեզ ու ինքներըտ ձեռք բերեք բնակարաններ։
3 Կարեն Հակոբյան 12.02.2019 18:55:44 1. Տարանջատել ծառայողը զինթոշակառուից առաջնահերթությունը տալով զինթոշակառուին։ 2. Երևան քաղաքի 50% փոխել 100% ի։ 3. Գյուղական համայնքներում ոչ ոք 1 սեյնականոց բնակարան չեն կարող գտնել։ գյուղական համայնքներում հատկացնել 100%։ 4. Չցանկացողների համար սահմանել ժամկետ (2֊3) տարի հետո ապահովելով։ Եթե շարժվեք ձեր տրամաբանությամբ չցանկացողները դիմելու են դատարաններ ու պահանջեն օրենքով նախատեսված անհատույց բնակարանները։ վերլուծությունները թողնում եմ ձեզ իսկ բարոյական տեսանկյունից բառեր չեմ գտնում արտահայտելու։
4 Khachatur khch 04.02.2019 19:54:48 Հասկանալի չի "քանի որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնակարանների միջին շուկայական արժեքներն արհեստականորեն բարձր են առաջնային շուկայում (նորակառույց շենքեր) և Կենտրոն վարչական տարածքում ձևավորված գների պատճառով," - պատչառաբանությունը և պատչառահետևանքային կապը: Հիմա եթե ես առնում եմ բնակարան, ասենք, Զեյթունում, ինդզ տալու են ետ բնակարանի արժեքի 50 տոկոսը, որովհետև կենտրոնում տունը առժի 1.000.000 դոլլար՝: Դա նորմալա՝: Կամ ինչից եզրակացրեցիք, որ գները արհեստականորեն բարձրացվաց են ՝: Ես ասեմ, վոր առաջնային շուկայի գների առավել քան ադեկվատ են, իսկ երկրորդային շուկայում գները ցածև են, որովհետև ետ բնակարանները մոտենում են իրենց ռեսուրսի սպառման: PS Ետե Ձեզ տվում ե, որ նորակառույցների գները անհիմն բարձև են, խնդրում եմ ուսումնասիրել պետպատվերի շրջանակներում կատարվող շինարարության գները: Դու խիստ կզարմանաք:
5 Հակոբ Դաշյան 04.02.2019 22:18:52 Բարև ձեզ,առաջարկում եմ ծրագրի մեջ ներառել ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ,իրենք էլ արժանիք ունեն տանիք ունենալու,ի վերջո Հայրենիքի համար մարդիկ կյանք ու առողջություն են զոհաբերել
6 Ռոման Հակոբյան 04.02.2019 22:44:13 Ողջույն բոլորի:Նախագծում չի սահմանվում թե քանի զինծառայողի բնակարանային հարց կլուծվի տարեկան: Թվային տվյալներն առհասարակ քիչ են; հարկավոր է օրինակ նվազագույն և առավելագույն արժեքներ սահմանվի քառակուսի մետրի համար, կամ սահմանված սենյակների համար մակերեսի մինիմում և մաքսիմում մակերես սահմանվի; Եվ արդարացի կլինի որ համապատասխան կայքում հրատարակվի հերթագրված զինծաայողների ցուցակն ըստ նախագծում սահմանված առաջնահերթության: որպեսզի հասկանանք երբևէ մեզ հերթ հասնելու է թե ամենինչ նույնն է մնացել միայն անվանումն է փոխվել ֆոկուզի
7 Ռոման Հակոբյան 08.02.2019 08:06:11 Ողջույն պարոնայք սպաներ։ Իրոք նախագիծն շատ վատն է։ Ես կասեի նույնիսկ ստորացուցիչ՝ քանզի <<պատիվ ունեմ>> ծրագրով մեր սիրելի ղեկավար կազմն շարքային զինծառայողի առաջարկում է 5.000.000 դրամ ընդամենն փաստացի 5 ամիս ավել ծառայելու համար։ Իսկ մեզ ասում է ՄԻՆՉԵՎ 5.000.000 դրամ 20 տարվա դիմաց. այն էլ եթե հերթագրված ես եղել բնակմակերեսի կարիքավորների ցուցակում մինչև 2017 հոկտեմբերը։
8 Artur Harutyunyan 04.02.2019 22:47:42 Նախագիծը փաստում է, որ զինծառայողին տրված է <<մեկանգամյա օգտագործման սպասքի>> կարգավիճակ։ Զինծառայողներին առաջնահերթ անհրաժեշտ է ապահովել նվազագույն անհրաժեշտ սոցիալ-կենցաղային պայմաններով, այդ թվում ԱՆՀԱՏՈՒՅՑ բնակելի տարածքով, քանի որ անկախ Հայաստանի համապատասխան օրենքներով դա է նախատեսված եղել ու զինծառայողների հետ էլ ըստ այդ օրենքների են կնքվել պայմանագրեր․․․ Տեղին եմ համարում մեջ բերել Սպարապետի խոսքերը․ <<զինծառայողը պետք է լինի այս երկրի ամենաարտոնյալ խավը, դա ավելի շատ երկրին է անհրաժեշտ, քան զինծառայողին>>․․․ Մեծ ֆինանսական գիտելիքներ հարկավոր չեն պարզ հաշվարկներ կատարելու համար, այն գումարները, որոնք նախատեսվում են ներդնել բնակարանների գնման վկայագրերի համար, ցանկության դեպքում կարելի է ներդնել շինարարության մեջ ու համապատասխան թվով զինծառայողների ապահովել բնակարանով։ Արհեստականորեն տարանջատում է կատարվում ու հարց է առաջանում․ մինչև հիմա, ովքեր ապահովվել են անհատույց բնակարաններով, <<հայրենիքին բացառիկ ծառայություն մատուցած արժանի զինծառայողներ են, իսկ մյուսները՝ ո՞չ․․․>>։ Պետք չէ խարխլել պետության անվտանգության համակարգը՝ բարոյալքելով զինծառայողներին։ Այսօր պետությունը ունի շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլարի պետական պարտք, ու ոչ ոքի չի հուզում, թե ի՞նչպես է գոյացել դա, ի՞նչ արդյունավետ ու անհետաձգելի ծրագրեր են իրականացվել։ Ինչ-ինչ կասկածելի ու անհեթեթ ծրագրերի, միջոցառումների և այլնի համար կան համապատասխան գումարներ, իսկ պետության անվտանգությունն ապահովողների հանդեպ պետության պարտավորության կատարման համար ԳՈՒՄԱՐ ՉԿԱ։ Օրենքի նախագիծ մշակող հարգելի անձնակազմ, խնդրում եմ կատարեք համապատասխան ուսումնասիրություններ ու հետևություններ, հաշվի առնելով նաև, որ օրենքը հետադարձ ուժ չպետք է ունենա, այսինքն պետք է կատարվեն նախկին օրենքով սահմանված դրույթները՝ այն է կարիքավոր զինծառայողներին ապահովել անհատույց բնակելի մակերեսով կամ հատկացնել համապատասխան դրամական փոխհատուցում, ոչ թե ինչ-որ <<մատչելի հիպոտեկային վարկավորում>> կամ կասկածելի բնակարանի գնման վկայագիր։ Եթե ըստ Ձեզ <<նախատեսվող գումարի չափը սկզբունքորեն բավարար է երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար>>, ապա բարի եղեք կենտրոնացված կերպով ինքներդ ձեռք բերեք ու հատկացրեք զինծառայողներին։
9 Lusarpi Zaqaryan 05.02.2019 02:09:58 Առաջարկում եմ, որ զինծառայողների նախկին բնակարանային հերթերը վերականգվի և ըստ դրա հատկացվի...գոնե գնահատեք ու մի խաբեք զինծառայողներին, ովքեր հանուն հայրենիքի իրենց կյանքն են տալիս...նախագծին դեմ եմ, այն ուղղակի չի գործում զինծառայողների շահերից...այդքան դատարկ նորակառույց շենքեր կան, որ վաճառվում են, բայց գնող չկա...ՊՆ ճիշտ կանի, որ նրանց հետ համագործակցի և իր զինծառայողներին տուն տա, հերթերը վերականգնեք և ըստ դրա հատկացրեք ...
10 Сероб Суджян 05.02.2019 21:12:13 1.Երևանում հատկացվող գումարի չափն անհրաժեշտ է բարձրացնել առնվազն մինչև 75 տոկոս, որովհետև երաշխիք չկա, որ վկայագրով նախատեսված գումարով անմիջապես հնարավոր է բնակարան ձեռք բերել, այն էլ այնպիսին, որ հիմնական կամ մասնակի նորոգման կարիք չի ունենա այդ բնակարանը` նորակառույց չլինելու պատճառով: Ոչ մի երաշխիք չկա, որ վկայագիրն ստանալուց հետո բնակարանների գները Երևանում չեն բարձրանա ու ինչքան ուշացվի դրա ձեռք բերումն, այնքան կդժվարանա այդ գումարով կամ դրան մոտ գումարով բնակարանի ձեռքբերումը: Իսկ ինչի հաշվին կարելի է ավելացնել հատկացվող գումարը /50 տոկոսի փոխարեն իմ կողմից առաջարկվող 75 տոկոսը/: Բոլորս էլ գիտենք, որ կան հատկացված բնակարաններ այնպիսի մարդկանց, ովքեր դրա կարիքը չունեն, քանի որ ունեն առնվազն մեկ հատ այլ բնակարան, ստացած բնակարանում հիմա էլ չեն բնակվում ու դրանք վարձակալությամբ հանձնվել են այլ քաղաքացիների: ՊՆ-ում յուրաքանչյուր համարձակ ու ազնիվ զինծառայող առնվազն այդպիսի 3-4 տարբեր մարդկանց մասին կարող է հիշատակել: Եթե արդարություն ենք գոռում, ուրեմն սկսեք նաև այդ բնակարանները հանձնել դրա կարիքն իսկապես ունեցողներին: Այդպիսի բնակարանների մեծագույն մասը Երևանում են գտնվում: Այս գործընթացով Երևանում բնակարանի հերթում գտնվող զինծառայողների մի մասը դուրս կգա ցուցակից և հերթում մնացածներին հատկացվելիք գումարը կարող է ավելանալ: 2.Արդարացի չի, որ նախկինում բնակարան ստացած զինծառայողները ստացել են նորակառույց կամ ամբողջությամբ վերանորոգված, որոշ գույքով կահավորված մաքուր բնակարաններ, իսկ 50 տոկոս գումար ստացողները Երևանի ծայրամասերում կամ մեկ այլ վայրում պիտի կիսաավեր կամ անպայման վերանորոգման կարիք ունեցող բնակարան գնի ու այդ աշխատանքներն իրականացնելու համար նորից դիմի զինծառայողների համար ավանդական դարձած բանկերում տոկոսի տակ մտնելուն: 3.Անհրաժեշտ է հստակ սահմանել, թե տարեկան քանի շահառուի է հատկացվելու վկայագիր, ինչպես նաև անհրաժեշտ է վերանայել առաջնահերթության այն տարբերակը, որը նշված է նախագծում: Կարծում եմ համամասնորեն պետք է կատարվի բաշխումը` ըստ հերթագրումների հարաբերակցության: 4.Հստակ չի նշված, թե որ օրվա դրությամբ ընդունված եզրակացությանմբ է որոշվելու շահառուի ընտանիքի անդամների թիվը: Այն եզրակացության, որը տրվել է հերթագրման ժամանակ, թե կառավարության այս որոշումն ընդունելուց հետո նոր եզրակացություն է տրվելու ու որոշվելու դրանով: Այստեղ կլինեն լուրջ տարաձայնություններ, որովհետև մարդիկ, ովքեր 5-10 և ավելի տարիներ հերթում են, նրանց երեխաները մեծացել են, արդեն 18 տարեկան և ավելի են, աղջիկը կամ աղջիկներն ամուսնացել են և այլն, հետևաբար ընտանիքի անդամ չեն հանդիսանում: Ստացվում է, որ 3 սենյակի սպասող զինծառայողին հաշվառելու են մեկ կամ երկու սենյականոցների հերթում, քանի որ մնացել են ամուսիններով:
11 Сероб Суджян 06.02.2019 20:22:18 Վկայագրերի բաշխման գործընթացը պետք է լինի թափանցիկ, բոլորին հասանելի և տեսանելի: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մշտապես իրազեկվելու թե ովքեր ստացան, ինչ հաջորդականությամբ, արդյոք պահպանվում է հերթականությունը, թե նախկինի նման աճպարարություն է կատարվում: Որոշման մեջ պարտադիր պետք է նշվի թափանցիկության պահը:
12 Արա Գրիգորյան 06.02.2019 21:58:43 Շատ ահավոր և անբարենպաստ նախագիծ է։ Այնուամենայնիվ զինծառայողներին վաշխառու բանկերի ճիրաններն եք ուղղորդում և ակամա փակուղի եք ստեղծում կամ հիփոտեկ կամ ոչ մի բան։ Ուսումնասիրեք ժամանակակից էկո բնակարաններ կառուցելու մասնագիտացված ընկերություններկ առաջարկները, հրավիրեք քննարկելու, ստեղծեք այդ ընկերությունների համար աննախադեպ գրավիչ պայմաններ։ Այդ դեպքում անհամեմատ կնվազի բնակմակերեսի ինքմարժեքը և մատչելի լդառնա յուրաքանչյոիր կարիքավոր զինվորականի համար։ Եվ վերջապես մենք բանկերին ենք ծառաայում թե՞ պետությանը։
13 Արսեն Գրիգորյան 06.02.2019 23:11:48 Ինձ թվում է որ մեր երկրում մարդկանց դեպի արտերկիր, կներեք՝ քշելու քաղաքականությունն է գերիշխում, ինչ է նշանակում 20 տարի ծառայել մի երկրում, որտեղ քեզ հետ, քեզանից 4֊5 տարի ուշ տան հերթի ընդգրկված ճարպիկ անձը, ստանում է սնհատույց ամեն ինչով ապահովված բնակարան, իսկ դու դիրքերից իջնում ես ու պարզում որ քո հերթը դեռ չի եկել ու ավելի , դուպետք է դեռ վճարես նրահամար, ինչը որ ՕՐԵՆՔՈՎ քեզ պետք է տրվեր ԱՆՀԱՏՈՒՅՑ, լավ հանելուկ էր չ՞է։ Մեծամասամբ այն մարդիկ որ էլ պետք չեն, սպառել են իրեննց ծառայողական ռեսուրսը բանից պարզվու է այս երիրի լիիրավ քաղաքացի չեն և չունեն իրավունք այս երկրում իրենց ներդրած կյանքի, առողջության, ջանքերի ու տարիների դիմաց մի անկյուն եւնենալու։ Սա այն երկիրն է որտեղ երկրի պաշտպանը այտ երկրում ապրելու իրավունք չունի։
14 Արսեն Գրիգորյան 14.02.2019 15:15:59 Հարգելի օրենքի նախագծի վրա աշխատող անձինք խնդրում եմ բացատրել. 1. Ինչով են տարբերվում նախկինում արդեն իսկ անհատույց բնակարաններ ստացած զինծառայողները դեռևս չստացածներից ( նրանք ավելի պարտաճանաչ ու անձնվեր են ծառայել, ավելի մուգ գույնի արյուն կամ գեղեցիկ աչքեր ունեն թե՞....) 2.ինչպես է որոշվել, ինչ սկզբունքով, որ մարզայինը 90% Երևան քաղաքում 50% , կարող է մարզերի հաշվառում ունեցողները շատ ավելի լավ են իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ թե՞...... 3. Կուզենայի ուղակի ռեալ , հնարավոր է արդյոք հատկացված սերտիֆիկատով ձեռք բերել բնակարան՞ , բոլերը լավ հսկանում են, որ իհարկե ՈՉ։ Միթե տարիներ շարունակ երկրին ծառայած մարդկանց հանդեպ կարելի է այսպես վերաբերվել, միթե չենք պատկերացնում, որ մեզանից հետո զինվորական ծառայությունը (կադրային) ՀՀ քաղաքացու համար այլևս հետաքրքիր ու հեռանկարային չի լինելու, բանակում կադրային սպաներ չեն մնալու, բոլորը հիասթափվել, զզվել են ........ Իր բանակին չկերակրողը ստիպված է լինելու կերակրել հակառակորդի բանակին ........
15 Հարություն Մնացականյան 07.02.2019 00:29:49 Նախագծին դեմ եմ, քանի որ շահառուների ներկայացուցիչը չի ընդգրկվել տվյալ հարցի քննարկմանը, և բնականաբար, նախագիծը չի բխում մեր շահերից։ Հասարակ համեմատություն․ <<Պատիվ ունեմ>> ծրագրի շրջանակներում 3 տարի ծառայելու դեպքում զինծառայողին տրվում է 5 միլիոն դրամ, իսկ տասնյակ տարիներ ծառայած սպաներին․․․․ Առաջարկում եմ ոչ մի գումար չհատկացնել, այլ հենց նորակառույց շենքերից տրամադրել բնակարաններ, ինչպես նախկինում ամբողջությամբ նոր և վերանորոգված, մասամբ՝ նույնիսկ կահավորված բնակարաններ տրամադրվել են սպաներին։
16 Նվեր Ղուլյան 07.02.2019 13:26:17 Անցած տարիներին զինծառայողներին հատկացված բնակարանները ապահովված էին ոչ միայն գույքով,այլ նաև ջեռուցման համակարգով, իսկ հիմա առաջարկվող ոչ մի պայման խելքին մոտիկ չէ,քանի որ առաջարկվող գումարի չափը չի համապատասխանում ներկայիս շուկայական գներին։ Ես զինթոշակառու եմ և իմ ծառայության ընթացքում չեմ ապահովվել ինձ հասանելի բնակարանից, իսկ պետությունը պարտավորվել է ապահովել մեզ բնակարանով կամ փողհատուցմամբ։Խնդրում եմ չանտեսել ԶԻՆԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ,մենք մեր երիտասարդ կյանքը նվիրաբերել ենք ՊՆ-ին հանուն հայրենիքի և պարտավոր ենք մնացածների պես լավ վիճակում ապրել։
17 Կարապետ Կարապետյան 07.02.2019 14:41:14 Առաջարկում եմ պատկան մարմիններին վերջ դնել բաժանիր որ տիրես հայտնի սկզբունքով աշխատելու ոճին և օրենքով սահմանված կարգով (համաձայն մեր և պետության միջև կնքված պայմանագրի) կատարել բնակարանային հատկացումներ այլ ոչ թե կատարելով մարդու իրավունքների և պետության մայր օրենքի (սահմանադրության) կոպտագույն խախտումներ խտրականություն պարունակող այս աբսուրդ նախագիծը ներկայացնել կառավարության հաստատմանը, որով փորձ է արվում առանց որևէ փաստարկված կամ օրինական հիմնավորման սեփական երկրի քաղաքացիներին (ովքեր ի դեպ այս երկրի պահեստազորի կարևորագույն բաղկացուցիչ մասն են, և Աստված մի արասցե, բայց հարկ եղած դեպքում դեռ շատ ու մեծ անելիքներ են ունենալու մեր պետության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում) տարանջատել խմբերի (քաղաքի ապրողների և շրջանների կամ գյուղերի ապրողների)։ Այս ցնդաբանության փոխարեն ստեղծեք մի անկախ և անաչառ հանձնաժողով կամ աշխատանքային խումբ որը առաջին հերթին կուսումնասիրի և կհստակեցնի գրանցված մարդկանց քանակը հերթում ( քանի որ իմ կարծիքով պահեստազոր արձակված շահառու սպաների թիվը որը ներկայացվել է ՀՀ Վարչապետին սխալ և արեստականորեն ուռճացված թիվ է ու պահուստային ֆոնդից հատկացվող այդ գումարը լիարժեք կբավականացնի այս խնդրի վերջնական լուծմանը) և երկրեորդ հերթին կբացառի կոռուպցիոն (խնամի, ծանոթ, բարեկամ, փողով հերթ առաջ գցելու և այլ արատավոր բարքերի) ռիսկերը (ինչից ի դեպ զերծ չի մեր ներկայիս ՊՆ-ն և հին ավանդույթները շարունակվում են)։
18 Կամո Եղոյան 08.02.2019 12:18:45 Հարգելի նախագիծ գրողներ ՀՀ ՊՆ զինթոշակառուները իրենց ծառայությունը կատարել են 100%-ով: Այնպիսի տպավորություն է, որ նախագիծ գրողները իրենց պարտականությունները կատարում են 50/50: Խնդրում եմ լիարժեկ գնահատեկ իրավիճակը, մի արեք այն ինչ անում էին նախորդները: ՍՏԱՓՎԵՔ:
19 Арутюн Ростомян 08.02.2019 23:01:44 Orenq@ hetadarc uj chuni. Orenqov petutyun@ partavorvac e exel apahovel bnakaranov. Usti xtrakanutyun mi dreq u bolorin hatkacreq hasaneliq bnakaranner@. Mez gin@ u gumar@ chi heteqrqrum. Tveq tun, vortex karox en liarjeq apren mer @ntaniqner@. Menq blindajnerum u xramatnerum shat enq qnel. Mez heru paheq korupciaic, menq mer harganqn u pativ@ gumarov chenq gnel. U mi xarneq mez nerkais zincarajoxneri het. Tac@ choic tarbereq.
20 Tigran Gevorgyan 09.02.2019 17:32:58 Հարգելի պարոն նախարար Առաջարկում եմ բնակարանի դիմաց փոխհատուցում տալիս խտրական վերաբերմունք չցուցաբերել մարզերում և Երևան քաղաքում գրանցվածների նկատմամբ,քանի որ ծառայության ժամանակ երբեք հաշվի չի առնվել, թե տվյալ զինծառայողը քաղաքից է թե գյուղից ուղարկվել են համահավասար ծառայության:Ուստի,ելնելով վերոգրյալից, առաջարկում եմ գումարը բաշխել հավասարաչափ հաշվի չառնելով գրանցման վայրը և չխախտել զինթոշակառուի ընտրության իրավունքը՝ բնակավայր ընտրելու վերաբերյալ: Խնդրում եմ չառաջնորդվել 384 որոշման պահանջներին համաձայն,քանի որ որոշման պարբերություններում կոնկրետ ժամանակահատված նշված չէ և կրում է անորոշ բնույթ: Հավելեմ նաև,որ առջարկվող 2000000 միլիոն դրամով ցանացած մարզում մեկ սենյականոց բնակարան անհնար է ձեռքբերել:
21 Ara Chilingaryan 12.02.2019 23:56:09 Անհրաժեշտ է վկայականները տրամադրել առանց խտրականության և 100 տոկոս։
22 Հարություն Խաչատրյան 13.02.2019 00:32:40 Es dem em....petutyun@ piti apahoci...bolor.....zincarayoxnerin....... .bnakmaketesov.....u ed 384 vorosumn el......@ndhanrapes gcrlu e....!
23 Աշոտ Եղիազարյան 13.02.2019 00:46:19 Սա ուղակի թյուրիմացություն է... ՊԱՐՈՆԱՅՔ, Նշված գումարներով նշված բնակավայրերում անհնար է ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ: Իմ կարծիքով պետք է վերանայել 17.3 կետը...կամ էլ առաջարկում եմ, որ ՊՆ-ի նախագծի կազմողներն այդ գումարով բնակարաններ ձեռք բերեն ու բաժանեն շահառուներին: Կարո՞ղ են գնել..., իհարկե ոչ! Որովհետև նման գներով տվյալ բնակավայրերում բնակարաններ ձեռք բերել ԱՆՀՆԱՐ Է:
24 Դավիթ Սոֆիյան 13.02.2019 00:52:42 Առաջարկում եմ՝ 1. 17.1. կետում գործող զինվորականներին և զինթոշակառուներին մի կետի տակ չխառնել իրար, քանի որ դա պարունակում է սուբյոկտիվիզմ և հետագայում կոռուպցիոն ռիսկերի առիթ դառնալու։ 2. Նշել հատկացման հստակ ժամկետներ։ Օրինակ զորացրվելու օրավանից 12 օրյա, 1 ամսվա, կամ ասենք 6 ամսվա ընթացքում։ Այլապես լինելու է այս նույն կոտրված տաշտակը, որը հիմա ունենք, արդեն հինգ տարի է բան չի հատկացվել։ 3. Բացառել խտրական մոտեցում կախված թե մարդը որտեղից է Երևանից թե մարզերից և բոլորին տրամադրել շուկայան գնի չափ, որ ի վիճակի լինեն գնել կտուր իրենց զավակների համար։ ՀԳ․ Սպան ի դեմս ինձ ծառայել է նվիրված և եթե մտածում եք, որ սպայական կրիզիս չլինի Հայաստանում հնարավորիս թափանցիկ և ճիշտ ապահովեք մարդկանց, այլապես լինելու են խնդիրներ զինված ուժերում սպայական կազմի քանակի հետ, ինչը անտվանգության հարց է։
25 Լարիսա Կարապետյան 13.02.2019 11:18:47 Տպավորությունը այնպիսին է, որ արվում է ամեն ինչ թվով1141 զորացրված սպաների բնակարանով ապահովելու գործընթացը ձախողելու համար: Եթե հիմա կառավարությունը ընդունի այս որոշման նախագիծը, ապա դա արդեն պետք է վերաբերվի հետայսու հերթագրված զինվորականներին և որևէ առնչություն չի կարող ունենալ իրենց կյանքի երկու տասնամյակ ևավել տարիները հայրենիքի անվերապահորեն ծառայությանը նվիրած զինծառայողների հետ: Նոր ընդունված որոշումը հետադարձ ուժ ունենալ չի կարող: