Добавить в избранное

В стадии разработки

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին»

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արտակ Քյուրումյան 25.01.2019 04:36:40 Որոշման նախագծի 1-ին կետի համաձայն առաջարկվում է վերաբաշխում "«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում": Խոսքը ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին է, թե 2019? Ինչպես և նշված է իրավական ակտի նախագծի վերնագրում, նախագծի բովանդակության մեջ, հավելվածներում ՝ իրականացվում է վերաբաշխում 2019 թվականի ՀՀ պետական բյուջեում:
2 Արտակ Քյուրումյան 25.01.2019 04:36:40 Փաստորեն առաջարկվում է Երևան-Իրանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման համար 2019թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներից 16016.0 հազար դրամ տեղափոխել պահուստային ֆոնդ, որից հետո այդ միջոցները Աշտարակ-Թալին ճանապարհի հատվածի հիմնանորոգմանը: Առաջարկում եմ հանդես գալ նախաձեռնությամբ, որպեսզի նախարարությունն իրավունք ունենա որոշակի գումարի չափով վերաբաշխումներ կատարել իր կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների միջոցով (որոնց արդյունքում ոչ մի ծրագրի կամ միջոցառուման գումարը չի նվազի, օրինակ, 10%-ից ավել չափով), որպեսզի այսպիսի որոշումներով չծանրաբեռնի կառավարության նիստի օրակարգը: Նախագծով հիմնանորոգում՝ այսինքն շինարարություն չի իրականացվելու: նախագծի հիմնավորման մեջ հստակ նշված է, որ խոսքը ընթացիկ ձմեռային պահպանության մասին է: Վերաբաշխումները կատարվում են բացառապես տնտեսված միջոցների հաշվին, որևէ ծրագիր թերֆինանսավորման խնդրի վտանգի առաջ չի կանգնում: Վերաբաշխումների տոկոսային թույլատրելիությունը կարգավորված է համապատասխան իրավական ակտով, որևէ գերազանցում նշված չափաքանակներից չի կարող լինել: Կառավարության նիստի օրակարգում բյուջեի վերաբաշխման, գումար հատկացնելու որոշումները չզեկուցվող են:
3 Արտակ Քյուրումյան 25.01.2019 04:36:40 Շատ վատ ցուցանիշ է, երբ բյուջետային տարին սկսելուց մի քանի օր հետո պարզվում է, որ բյուջեում հարկավոր է վերաբաշխում կատարել: Դա վկայում է ռազմավարական պլանավորման բացակայության և բյուջեի պլանավորման փուլում թերությունների մասին: Ձեր կողմից նշված ՀՀ կառավարության 2018թ. 1437 որոշման նախագծի քննարկման ժամանակ www.e-draft.am կայքում պատասխանել եք (https://www.e-draft.am/projects/1361/digest), "որ ընթացիկ տարվա շինարարական աշխատանքների նախագծերը պատվիրվում են մեկ տարի առաջ, ու առանց նախգծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության շինարարական աշխատանքների որևէ ֆինանսավորվում չի թույլատրվում": Ստացվում է, որ Աշտարակ-Թալին հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերը ՀՀ ՏԿՏՏՆ-ն ևս պատվիրել է մեկ տարի առաջ (2018թ.-ի սկզբին), սակայն դրանց համար 2019թ.-ի բյուջեում միջոցներ չի նախատեսել: Երբ 2019թ.-ի բյուջեն նախագծվում էր, 2018թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին, ՀՀ ՏԿՏՏՆ-ն փաստորեն նախագծերն արդեն ուներ: Առաջարկում եմ կատարել նման բոլոր հնարավոր փոփոխությունների ինվենտարիզացիա, 2019թ.-ի համար անհրաժեշտ բոլոր փոփոխությունները մեկ որոշումով ներկայացնել կառավարություն, որպեսզի բյուջեն հնարավորինս պարզ և հասկանալի լինի և վերաբաշխումներ կատարվեն միայն արտակարգ դեպքերում: Այլապես, եթե պարբերաբար բյուջեում վերաբաշխումներ են կատարվելու, (1) անիմաստ է դառնում այդ բյուջեն հաստատելը, (2) հանրության համար դժվար է հետևել այդ փոփոխություններին, ինչը բացասաբար է ազդում հաշվետվողականության վրա (պետական մարմինները հաշվետվություն են ներկայացնում մի փաստաթղթի վերաբերյալ, որը ԱԺ կողմից չի հաստատվել), (3) ստացվում է, որ երկիրը մշտապես արտակարգ կառավարման ռեժիմում է, ոչինչ կայուն չկա, այն ինչ ԱԺ-ն հաստատել է, պետական բյուջեում էլ կարելի է շարունակաբար և պարբերաբար վերաբաշխումներ կատարել: Նշված իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Մ 1 Երևան –Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ- Թալին կմ29+600–կմ71+500 ճանապարհահատվածի կմ51+000-կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պահպանումն ապահովելու անհրաժեշտությամբ, այսինքն շինարարությունն իրականացվել է վարկային ծրագրով, իսկ Իրավական ակտում խոսքը ճանապարհի ընթացիկ պահպանության մասին է, ոչ թե կապիտալ շինարարության, որոնք ամբողջությամբ տարբեր ծրագրեր և աշխատանքներ են: Ընթացիկ պահպանություն իրականացնելու համար նախագծեր չեն պատվիրվում: Բյուջեում կատարվող բոլոր վերաբաշխումները հիմնավոր և օբյեկտիվ անհրաժեշտություն են և որևէ կերպ չեն ազդում բյուջեի հաշվետվողականության վրա:
4 Արտակ Քյուրումյան 25.01.2019 13:59:44 Հարգելիներս, այս հարցերը զեկուցվող են, թե չզեկուցվող են, դա կարևոր չի: Արդյոք դրանով ՀՀ ՏԿՏՏՆ ուզում է ասել, որ կառավարության անդամները չեն կարդում այդ որոշումները և առանց նայելու քվեարկում են: Եթե դա այդպես է, դա որոշումների ընդունման լավ մեխանիզմի վկայություն չի: Կարևորն այն է, որ կառավարությունը պետք է որոշումներ կայացնի պետական քաղաքականության կարևորագույն հարցերի վերաբերյալ, իսկ այսպիսի որոշումներով, որոնք ամբողջությամբ ՀՀ ՏԿՏՏՆ իրավասության դաշտում են, կառավարությունը չպետք է ծանրաբեռնվի: Իմ առաջարկության էությունն այն է, որպեսզի ՀՀ ՏԿՏՏՆ-ն հանդես գա առաջարկությամբ, փոփոխություններ առաջարկի Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքում և նման խիստ նեղ ոլորտային, տեխնիկական հարցերը կառավարության մակարդակի չհասցնի: Կառավարությունը պետք է ներգրավված լինի տրանսպորտի ոլորտում պետական քաղաքականության կարևորագույն հարցերով: ՀՀ կառավարության օրակարգում ներկայացվող յուրաքանչյուր հարց նախ քննարկվում է համապատասխան կոմիտեում, տվյալ դեպքում մինչև ՀՀ կառվարության նիստի օրակարգ ներառվելը հարցը քննարկվում է մշտապես գործոս ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեում, որի օրակարգը քննարկումից երկու երեք օր առաջ տրվում է բոլոր նախարարություններին: Որ նախարարներն առանց նայելու են քվեարկում՝ Ձեր սուբյեկտիվ տեսակետն է, ինչն իրականությունից հեռու է: Ներծրագրային վերաբաշխումները կատարվում են ծանուցումներով, իսկ միջծրագրային վերաբաշխումների համար նման որոշումների ընդունումը օբյեկտիվ անհրաժեշտություն է;
5 Արտակ Քյուրումյան 25.01.2019 13:59:44 Մյուս առաջարկը վերաբերում էր բյուջետային պլանավորման որակի բարելավմանը: Բյուջետային պլանավորման տեսակետից պետք է հայտնի լիներ, որ ճանապարհները ձմեռային պահպանում են պահանջելու և դրա համար անհրաժեշտ էր գումար հատկացնել: Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում ծրագիրը գործում է 2002 թվականից՝ համապատասխան ենթածրագրերով: Ցանկալի կլիներ նման տեսակետ հայտնելուց առաջ մանրամասն ուսումնասիրվեր ոլորտը և ուշադիր կարդալ նախագծի հիմնավորումը:
6 Արտակ Քյուրումյան 25.01.2019 13:59:44 Բյուջեում հաճախակի և պարբերաբար կատարվող վերաբաշխումները լավ պրակտիկա չեն և այդ մասին նշել եմ հրապարակումներում (https://factor.am/115109.html): Լավ պրակտիկա չի, երբ կառավարությունը հաճախակի և պարբերաբար "վերաբաշխումներ" է կատարում ԱԺ կողմից հաստատված պետական բյուջեում: Դա վկայում է պլանավորում փուլում թերությունների առկայության մասին: Առաջարկում եմ բարելավել բյուջեի պլանավորման որակը: Շնորհակալություն Ներեցեք, Ձեր հրապարակումները տվյալ հարցին չեն վերաբերվում: Ցանկալի և ուրախալի կլիներ տեսնել Ձեր հիմնավոր և առարկայական առաջարկը կոնկրետ նախագծի դրույթների վերաբերյալ