Добавить в избранное

Проект принят

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է հէկերի կողմից, ջրառի կետում ջրաչափի բացակայության դեպքում, փաստացի օգտագործված ջրի ծավալի այլընտրանքային հաշվառման հաշվարկային եղանակի կիրառման անհրաժեշտությամբ, որը հնարավորություն կստեղծի կապ հաստատել միավոր ժամանակահատվածում արտադրված էլեկտրաէներգիայի և օգտագործված ջրաքանակի միջև, ինչի արդյունքում հնարավոր կլինի՝ հաշվարկված  օգտագործված ջրաքանակը համեմատելով ջրօգտագորման թույլտվությամբ տրված ջրառի սահմանաչափի հետ, արձանագրել հնարավոր խախտումները և համապատասխան միջոցներ ձեռնարկել:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու մասին» N 499-Ն որոշմամբ կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների այլընտրանքային հաշվառումը հաշվարկային եղանակով՝ ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում սահմանված տեխնիկական ու շահագործման պայմաններին կամ գտնվում են անսարք վիճակում: Ըստ վերոնշյալ որոշման կարգի հիդրոտուրբինի առկայության դեպքում, ջրային ռեսուրսից իրականացված ջրօգտագործման ծավալը պետք է հաշվարկվի հիդրոտուրբինի հզորության և հիդրոտուրբինի շահագործման հաշվարկային ժամանակահատվածի արտադրյալով:

Սակայն, հէկերում փաստացի իրավիճակի ուսումնասիրություն իրականացնելու ընթացքում՝ ջրաչափի բացակայության դեպքում, արտադրված էլեկտրաէներգիայի հաշվիչի ցուցմունքի հիման վրա ջրի հոսքի որոշման և այլ հաշվարկներ իրականացնելու ժամանակ առաջ են գալիս խնդիրներ, որոնց լուծման համար ոլորտի մասնագետների կողմից առաջարկվել է պրակտիկայում կիրառվող հաշվարկման լրացուցիչ եղանակ:

Կարգավորման նպատակը և բնույթը

        ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի մեծության հիման վրա որոշել ջրօգտագործման ծավալը, ինչն իր հերթին գործիք կհանդիսանա ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալի նկատմամբ վերահսկողության իրականացման համար:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

          Արտադրված էլեկտրաէներգիայի մեծության միջոցով օգտագործված ջրի ծավալի հաշվարկման բանաձևի կիրառումը կբերի հետագա վերլուծությունների, ուսումնասիրությունների և վերահսկողական աշխատանքների ավելի արդյունավետ և օպերատիվ իրականացմանը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N499-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N499-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

  • Обсуждалось

    11.01.2019 - 01.02.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Сельское хозяйство, Охрана природы, Градостроителство, Энергетика и природные ресурсы, Экономика, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения), Водное хозяйство

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8796

Принт