Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Աննա Շահնազարյան 09.01.2019 19:03:10 Սա պարզապես հանքակերների ապօրինությունների լեգիտիմացում է։ Մետաղների շուկաներում գների տատանումները կանխատեսվում են նախնական պլաններում, դրանք չեն կարող նման աբսուրդ թույլտվության համար հիմք դառնալ։ Այսինքն, օրինակ, թեղուտի հանքավայրը շահագործող վալլեքսը ուղղակի թալանել է պետությունը, իրեն թույլ չտրված, պայմանագրով չսահմանված գործողություններ է արել։ Սա քրեական հանցագործություն է, որը փոխանակ պետությունը քննի և համապատասխանաբար պատժի, օրենք է ուզում մտցնի, որ նման իրավիճակները այլևս պատժելի չլինեն։ Որևէ դեպքում թույլ չի կարելի տալ նման օրինագծի ընդունում։ Ցանկացած փոփոխություն պետք է բխի բացառապես հանրային շահից, այլ ոչ թե բիզնեսի։ Եթե բիզնեսը սխալ հաշվարկներ է արել, դա իր պրոբլեմն է, թող փակվի ու կրի իր հիմար, թալանչի լինելու հետևանքները։ Ընդունելի չէ: Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծ է, այլ ոչ թե օրենքի նախագիծ: Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է, որ ընկերությունների հետ կկնքվի ընդերքօգտագործման պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելված՝ սահմանելով ընդերքօգտագործման պայմանագրի պայմանների կատարմանը խոչընդոտող յուրաքանչյուր դեպքի լուծման համար աշխատանքների կատարման հստակ ժամկետ: Նախագծով նախատեսվում է նաև ընդերքօգտագործողների կողմից ֆինանսական երաշխիքի ներկայացում՝ նշյալ հավելվածով սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացման հավաստման նպատակով, իսկ հավելվածի պայմանների խախտման դեպքում ֆինանսական երաշխիքով նախատեսված գումարը վճարվելու է պետական բյուջե:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: