Добавить в избранное

В стадии разработки

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Grigor Minasyan 21.12.2018 10:20:46 փոփոխությունը հստակ չէ, ինչ է նշանակում հաղորդումն անմիջապես ստանալ՝ պետք է հասկանալ, որ դատախազն իրավասու է միայն իրեն հասցեագրված հաղորդումները ուղարկել քննիչին կամ հետաքննության մարմնին, թե կարող է նաև նյութերի նախապատրաստումն ասենք քննիչին հանձնարարել, եթե հաղորդումն ուղղված է եղել հետաքննության մարմնի պետին։ Անհրաժե՛տ է հաստակեցնել, և <անմիջապես> բառի տեղը ճիշտ որոշել։ Բացի այդ, այս կարգավորման պարագայում բաց է մնում, այսպես․ ՀՀ ՔԴՕ 176 հոդվածի 3-րդ կետով նախատեսված առիթի ստուգման կապակցությամբ նյութեր նախապատրաստելու անհրաժեշտությամբ պայմանավորված դատախազը զրկվում է այն քննիչին կամ հետաքննության մարմնին հանձնարարելու հնարավորությունից, այլ կերպ ասած՝ դատախազը հետաքննության մարմնի կամ իր կողմից լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին տվյալներ ստանալիս, զրկված կլինի համապատասխան զեկուցագիրը նյութեր նախապատրաստելու համար քննիչին հանձնելու հնարավորությունից։ անհրաժեշտ է այս հարցը ևս ներառել փոփոխության մեջ Ընդունվել է մասնակի Տարընթերցումներից խուսափելու նպատակով Նախագծում «անմիջապես» բառը փոխարինվել է «անմիջականորեն» բառով: Նախագծով նախատեսվող իրավակարգավորումը միտված է քրեական գործի հարուցման հարցի լուծման փուլում դատախազի կողմից նյութերը մի մարմնից վերցնելու և նախապատրաստումը շարունակելու համար այլ մարմին փոխանցելու հնարավորությունը և դեպքերը բացառելուն: